1892 թվականին ավարտել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիան։ Եղել է այդ ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ Կաունասի հոգևոր սեմինարիայի ռեկտորը։ «Գարնանային ձայներ» (1895 թ.) քնարական բանաստեղծությունների ժողովածուում արտացոլել է ժողովրդի ազգային-ազատագրական ակնկալությունները, երգել Լիտվայի բնությունը, իդեալականացրել պատմական անցյալը։ Երգիծական գործերում ծաղրել է բուրժուական աստիճանավորներին։ Գրել է բալլադներ («Չիչինսկաս», 1919 թ.), պոեմներ («Մեր ցավերը», 1920 թ.), չափածո դրամաներ («Վիտովտ արքան», 1930 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 207)։