Jump to content

Սաթենիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաթենիկ Ղազարյան
Ծնվել էհունիսի 28, 1956(1956-06-28) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, ասմունքող, մանկագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի նկարիչների միություն

Սաթենիկ Ղազարյան (հունիսի 28, 1956(1956-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկագիր, Հայաստանի գրողների միության անդամ[1](2012 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթենիկ Սերոբի Ղազարյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 28-ին, Երևանում՝ աշխատավորի ընտանիքում։ Սովորել է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում։ Ուսանել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ունի երկու որդի, հինգ թոռ։

Սաթենիկ Ղազարյանի գրչի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաթենիկ Ղազարյան ստեղծագործողը մնում է հավատարիմ իր ինքնության ու անհատականությանը` չհեռանալով իր ներաշխարհի մթնոլորտից, հորինելու ու ինքնարտահայտվելու իր որակներից։ Նա մանկագիր է, բանաստեղծուհի, արձակագիր, թատերագիր` միաժամանակ։ Բայց այս բոլոր ժանրերում տեսնում ենք միևնույն հենք֊ատաղձով, բայց արտահայտչաձևերի տարբեր հնարների տիրապետող գրողին։
- Կարինե Ռաֆայելյան, Դ.Դեմիրճյանի տուն֊թանգարանի վարիչ
Սաթենիկ Ղազարյանը ժամանակակից մանկական գրականության ամենահետաքրքիր ներկայացուցիչներից է։ Նրա գեղեցիկ ու ինքնատիպ հյուսվածքով պատմվածքներն ու մանրապատումները մշտապես արժանանում են փոքրիկ ընթերցողների ուշադրությանը։ Ստեղծագործություններն աչքի են ընկնում մանկան հոգեբանության ու մտածողության ինքնատիպ զգացողությամբ, ոճական պարզությամբ ու հետաքրքրաշարժությամբ։
- Լյուդվիգ Կարապետյան , Բանասիրության դոկտոր
Սաթենիկն առանձնահատուկ շնորհով թափանցել է մանուկների ներաշխարհը, այնտեղ տեսել,ու տեսնելով բանաստեղծել այնպիսի պատկերներ, որ անսովոր ու զարմանալի է։ Նրա՝ արվեստագետի խորաթափանց խենթությունների դրսևորումներից են հեքիաթները։ Բնությունը՝, գարնանային Զարթոնքի իր տիեզերական տարաբնույթ երևույթներով, այնքան համահունչ են մանուկների` նույնն է թե Աստծո հրեշտակների ներաշխարհին, որ թվում է Սաթենիկի համար, որևէ դժվարություն չկա ճամփորդելու` «Թզուկների համաստեղության տարածքում, ուր հրավառություն է, փայլատակում են աստղիկները և պարում ոսկեգույն երաժշտության ներքո, ուր տնկիները, վարդերն ու մանուշակները ժպտում են ու բուրավետ ծաղկում...»։
- Կարեն Սմբատյան, գեղանկարիչ
Սաթենիկ Ղազարյանը իր էության խորերում պահած հեքիաթները այսօրվա հևքին միահյուսած պարզում է Մանուկ ընթերցողին։ Նրա հեքիաթային հերոսները սիրո, բարության, արժանապատվության առինքնող հորիզոններ են բացելու հայ մանուկ ընթերցողի հայացքի դեմ։
- Արտաշես Արամ, բանաստեղծ

Տպագրված գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թվական, «Լուսաբացի տաղեր»,պոեզիա։
  • 2004 թվական, «Ծիրանի աստղաբույլ»,պոեզիա։
  • 2006 թվական, «Բարև, ծառ»,պատմվածքներ։
  • 2008 թվական, «Ապրել», դրամա։
  • 2008 թվական, «Ախ, այդ սարդը»,հեքիաթներ։
  • 2008 թվական, «Ո՞վ է ամպը», հեքիաթներ։
  • 2013 թվական, «Խելացի թագավորը», հեքիաթներ։
  • 2014 թվական, «Հեքիաթի արև», մանկական պիեսներ։
  • 2015 թվական, «Սկյուռիկը գրում է շարադրություն», -Ալես Կառլյուկևիչ, /թարգմ. ռուսերենից/։
  • 2015 թվական, «Գիշերային երգիչը»։
  • 2018 թվական, «ԱՐԿԱԾ+ ԱՐԿԱԾ», վիպակ-հեքիաթ։
  • 2020 թվական, «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ․․․», պոեզիա։
  • 2023 թվական, «Բարձր սարի հովազը», հեքիաթ։
  • 2023 թվական, «Ծեր շոգենավը» հեքիաթներ։

Մշակութային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980-1987 թվականներին եղել է Երևանի Տեղ․ արդ․ ինստիտուտի աշխատակից։
  • 1981 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ելույթը բեմում, մասնակցություն հեռուստատեսության՝ «Հրավիրում ենք շնորհալիներ» հաղորդմանը։
  • 1985 թվականին Տեղ․ արդ․ ինստիտուտի դահլիճ՝ ցերեկույթ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին։
  • 1987 թվականի մարտի 13, Տեղ արդ․ ինստիտուտի դահլիճ, ցերեկույթ նվիրված Եղիշե Չարենցի 90 ամյակին՝ մենահամերգ։
  • 1988 թվական, երկրաշարժին վերաբերվող հոդվածը՝ «Պոլիտեխնիկ» թերթում։ Տպագրվել է նաև առաջին հեքիաթը՝ «Հեքիաթ գարնանային»։
  • 1989 թվականի փետրվար,մենահամերգ Երիտասարդական պալատի փոքր դահլիճում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին՝ «Հայաստան աշխարհ» վերնագրով։
  • 1989 թվական, Ֆիլհարմոնիայի մենակատար Սուսաննա Գաբրիելյանի արվեստանոց։
  • 1989 թվական, Լուսաշխի տան Գիսանե թատերախումբ։
  • 1990 թվական, Զեյթունի մշակույթի տան «Գոյ» թատերախումբ։
  • 1990 թվական, աշխատել է Երիտասարդության պալատի Նորաձևության թատրոնում։
  • 1990-91 թվականներ, մասնակցել է Երիտասարդության պալատի Շոու-բալետի Ամանորյա ներկայացումներին։
  • 1991 թվականի հունվարի 13, մասնակցել է Հայհամերգի լսումներին՝ Երգչախբային ընկերության դահլիճում և ընդունվել Արև Բաղդասարյանի անվան համույթ, որպես հաղորդավար ասմունքող։
  • 1991-92 թվակններ, Երևանի թատերական ինստիտուտ, որպես ազատ ունկընդիր՝ Է․Գյուլիսերյանի կուրսում։
  • 1991 թվական, Երիտասարդության պալատի մեծ դահլիճ, «Ուրախ տղաներ» շոու ծրագրում։ 1991թ․-«Ընկեր Փանջունի» ֆիլմ, ռեժ․ Ա․ Մանարյան, մասսայական տեսարանում։
  • 1991 թվական,Հրաչյա Ներսիսյանի անվան երաժշտական-դրամատիկական թատերախումբ, տն․ Ռ․ Հաջիկյան, համերգներ դպրոցներում։
  • 1991 թվական, մենահամերգ Լուսաշխի տան դահլիճում։
  • 1991-95թվական, Հայհամերգի մենակատար ասմունքող ելույթներ հանրապետության դպրոցներում, Մշ․ նախարարության հաստատված ծրագրով։
  • 1994 թվական, Ժամացույցի գործարանի ակումբ՝ «Կարին» մանկական ազգագարան երգի ու պարի խումբ, ղեկ․ Ալեք Էքնոսյան։
  • 1994-95 թվականներ, խմբի երեխաների մասնակցությամբ բեմադրել է՝ Թումանյանի հեքիաթները, «Հուրնիկ և Հրեղեն» հեքիաթը։
  • 1995-97 թվականներ, աշխատել է «Լինում է չի լինում» թատրոն ստուդիայում,
  • 1996 թվական, Նորք երիտասարդական թատրոն ստուդիա, ռեժ․ Արտաշես Հովհաննիսյան։
  • 1996 թվական, Շահումյանի հայորդաց տան «Փոքրիկ աստղեր» պարի խմբի հագուստների ձևավորող։
  • 1996 թվական, հոկտեմբեր, Երկաթուղային ընկերության «Սփյուռք» թատրոն ստուդիա՝ դերասանուհի,
  • 1997 թվական, Ֆիզիկայի ինստիտուտի կուլտուրայի տան «Արար» թատրոն ստուդիա,
  • 1998 թվական, Երաժշտական թատրոն ստուդիա, դերասանուհի, առաջին անգամ բեմադրվեց Ղազարյանի հեղինակած «Երեք խոզուկներ» պիեսը։
  • 1999-2000 թվականներ, դերասանուհի՝ «Լռության սիմֆոնիա» ֆիլմում, ռեժ․ Վ․ Չալդրանյան։
  • 1999 թվական, Ռուբեն Քոչարի՝ «Հերոստրատ» ֆիլմում, մասսայական տես․։
  • 2002 թվական, «Ասողիկ» մանկական կենտրոն։
  • 2003թ՝ «Տաք ամառ, ցուրտ ձմեռ» ֆիլմի նկարահանումներ էպիզոդային դերով, ռեժ․Դավիթ Սաֆարյան։
  • 2004 թվական, մասնակցություն՝ Նկարիչների միության և Գրողների միության համատեղ ցուցահանդես։
  • 2004-2005 թվականներ, «ԲԵՄ» միավորում՝ Նիկոլ Գալանտերյանի անվան ուսումնարան՝ բեմական խոսքի դասախոս։
  • 2006 թվական, 8 դեկտեմբերի, Նարեկացի արվեստի միության դահլիճում գրական ընտրանի վերնագրված՝ «ԵՎ ՀԵՏՈ», ասմունք՝ Սաթենիկ, Սարգիս Վարդևանյան, ծրագրում՝ Վահան Տերյան, Պարույր Սևակ, Եղիշե Չարենց, Վահագն Դավթյան, Վահան Թեքեյան։
  • 2007 թվական, Հոկտեմբերից-դեկտեմբեր, բեմադրել է հեղինակած հեքիաթը՝ «Ինչպես քաջ ասպետը հաղթեց Փնչափորիկին», Հայաստանի պետական մանկական ֆիլհարմոնիայի աջակցությամբ։
  • 2007 թվական,Արմենիա հ/ը, «Մեծ չաղ հայկական հարսանիք» հաղորդաշար, դերասանուհի։
  • 2008 թվական, Նոր Միտք երիտ․ ակումբ։
  • 2008 թվական, նոյեմբեր, www.freebooks.do.am-երեք գրքերը տեղադրվել են Համահայկական էլեկտրոնային գրադարան համացանցային կայքում։
  • 2008 թվական, «Ապրել» դրաման մասնակցել է «Հանրապետության նախագահի մրցանակ» մրցույթին։
  • 2008 թվական, սեպտեմբեր 19, մասնակցել է՝ ԴԻԱԼՈԳ /երկխոսություն/ Ազգային թատերական ստեղծագործական միության գրական մրցույթին, «Ա՜Խ ԱՅԴ ՍԱՐԴԸ» մանկական պիեսը Նարինե Գրիգորյանը բեմադրել է Թատերական ինստիտուտի ուսանողների հետ (ներկայացվել է որպես կուրսային աշխատանք)։ Ճանաչվել է հաղթող՝ Դիալոգ մրցույթի լավագույն սցենար անվանակարգում։
  • 2010 թվական, «Աննա» սերիալում՝ էպիզոդային դեր։
  • 2013 թվական, մարտ 7, Նկարիչների Միության ցուցասրահ, մասնակցություն երկու նկարով, ցուցահանդես Կանանց տոնի կապակցությամբ։
  • 2013 թվական, ընդունվել է «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրություն։
  • 2013 թվականից վարում է Դիմագրքի «Մանկական գրականություն» էջը։
  • 2019 թվական, հունվար, էպիզոդ-դեր՝«Գեներալի աղջիկը» սերիալում, Էպիզոդ «Պատվի համար» ֆիլմում։ Վարել է գրքերի շնորհանդեսներ։
  • 2016 թվական, սեպտեմբեր30, Ուկրաինայում մանկական «Крилати» թիվ 5, /Թևավոր/ ամսագրի էջերում ուկրաիներեն տպվել է «Ձնծաղիկը, որ ցանկանում է արևածաղիկ դառնալ» հեքիաթը։ Սա Համատեղ համար է «Ծիծեռնակ» ամսագրի հեղինակների հետ։
  • 2016 թվական, Ծիծեռնակ 9-10, Համատեղ Ուկրաինայի հեղինակների հետ, էջ 14, հեքիաթ՝ «Կետը, որ ուներ հրաշք շատրվան«, Ս․ Ղազարյան
  • 2016 թվական, դեկտեմբեր 16, ստեղծագործական երեկո Նոր Նորքի գրադարանում Սաթենիկ Ղազարյան-60-ամյա հոբելյան։
  • 2019 թվական, «Հազարան բլբուլ» ներկայացումը Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցում
  • 2019թվական, Павла Черкашина сборник стихотворений "Гранатовые зёрна" (переводы из современной армянской поэзии)
  • 2002 թվական, «Վասն հայության» ամսաթերթ, «Ճիչ» ամսագիր, «Ծիր Կաթին» ամսաթերթ, «Հոգու ճիչ» ամսագիր։
  • 2003 թվական, «Աղբյուր» ամսագիր, թիվ 5-6, էջ 29,30 հեքիաթ՝ «Խամաճիկ-կախարդիկ»։
  • 2003 թվական, «Հորիզոն» շաբաթաթերթ։
  • 2004 թվական,«Քնար», կնոջ հանրագիտարան։
  • 2009 թվական, փետրվար-«Լուսապսակ» մանկական թերթ։
  • 2009 թվական, հոկտեմբեր, «ԿԱՆՉ» մանկապատանեկան թերթ, «Ծիծեռնակ» ամսագիր։
  • 2010 թվական, հեքիաթները քրեստոմատիա դասագրքում, «Գրական թերթ», «Լապտերիկ ամսագիր, «Ուրախ գնացք», «Դրամատուրգիա» հանդես-ամսագիր, «Անդին ամսագիր, «Կայարան ամսագիր։
  • 2018 թվական, «Գրական Համշեն», Աբխազիա։
  • 2019 թվական, «Հասկեր» Էլեկտրոնային կայք, հեքիաթներ։
  • 2019 թվական, «Գրական Համշեն», Աբխազիա, թիվ 440, էջ 6, Страницы современной армянской поэзии, Сатеник Казарян, стих /Под тяжестью присевших голубей․․․/ перевод Павел Черкашин/։
  • 2019 թվական, դեկտեմբեր, Արձագանք» ամսագիր։
  • 2021 թվական, «Գրական Վարդանանք»։
  • 2022 թվական, մարտ, «Նորք» ամսագիր, թիվ 3։

Կայքէջեր և համացանց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2021 թվական, դեկտեմբերի 6, Tatron-drama.am, «Քարանձավի գաղտնիքը» մանկապատանեկան պիեսը և «Իմ սիրելի» պիեսը։
  • Hasker.am, մանկապատանեկան կայքէջում՝ հեքիաթներ։
  • www.freebooks.do.am էջում՝ երեք գիրք բեռնված։
  • http://lit-bridge.com, Գրական Կամուրջ էջում՝ մեկ պիես և մեկ էսսե։
  • Grakantert.am, Գրական թերթի կայքէջում՝ պոեզիա, արձակ և հեքիաթներ։

Համահեղինակային ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 թվական, Աիդա Մնացականյան, «Բուրմունքը ծաղկանց», երգարան, «Ջերմ անձրև» էջ 86, էջ 96 ՝ «Երբ օրերը անցնեն», Եր․Ամրոց գրուպ հրատ․։
  • 2010 թվական, «Աշնանային գույներ», /Նոր Նորքի պոեզիայի միավորման Լուսաբաց մատենաշար, պոեզիա, արձակ, համահեղինակային, էջ 30-32, պոեզիա։
  • 2012 թվական, «Գարնանային կանչեր»,,Նոր Նորքի պոեզիայի միավորման Լուսաբաց մատենաշար, պոեզիա, արձակ, համահեղինակային, էջ 51-56, պոեզիա, Բլանկհրատ տպագրատուն։
  • 2013 թվական, «Հայոց բանակը մանուկների ստեղծագործություններում», էջ 57, մանկ․ արձակ, Ծիծեռնակ հրատ․։
  • 2015 թվական, «Գրական Նոր Նորք», էջ՝ 138-143, հեքիաթներ, Արտագերս հրատ․։
  • 2016 թվական մայիս, «101 աղոթք հիշատակի», համահեղինակային, Եր․ Արմավ հրատ․,էջ 78։
  • 2017 թվական, Աիդա Մնացականյան, Երգի շուրթերով երգարան, Եր․, Վան Արյան հրատ․։
  • 2018 թվական, «Գարունը սիրուց է ծնվել», Եր․, ՎՄՎ-Պրինտ հրատ․,համահեղինակային, պոեզիա, էջ 96-97։
  • 2018 թվական, Բնապահպանության և կերպարվեստ նախագիծ՝ «ԳԻՐՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», Պրինտոգրաֆ տպագրատուն, էջ 97։
  • 2019 թվական, «ԹՈՒՄԱՆՅԱՆ 150 ԿՈՄԻՏԱՍ»,Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարան, էջ 37։
  • 2019 թվական, «Հայրենական կանչեր», Եր․, ՎՄՎ-Պրինտ հրատ․, համահեղինակային, պոեզիա, էջ 101-102։
  • 2019 թվական, Պավել Չերկաշին, Павла Черкашина сборник стихотворений "Гранатовые зёрна" (переводы из современной армянской поэзии, Сатеник Казарян, стих /Под тяжестью присевших голубей․․․/։
  • 2022 թվական, նոյեմբեր, «Օդապարիկ արևը» անթոլոգիա, ՀԳՄ, հեքիաթներ, էջ 116-119։
  • 2022 թվական, դեկտեմբեր, ՀԳՄ, Անթոլոգիա, «Արձակ դաշտեր»,էջ 158։
  • 2022 թվական, Ամառային ընթերցանություն, էջ 27-28, մանկ․ արձակ, Եր․, Նար Պրինտ։

Նկարազարդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 թվական, Դավիթ Ասատրյան «Առանց թևերի», պոեզիա, Դավիթ թագավոր հրատ․։
  • 2011 թվական, Դավիթ Ասատրյան «ՍԻՐՈ ԴԱՇՏ»,բանաստեղծություններ, ՎՄՎ Պրինտ հրատ․։
  • 2012 թվական, Յուրի Սահակյան, «Անուշոն» գիրքը։
  • 2012 թվական, հունվար, Արամ Արսենյան «Կապույտ թռչուն», թարգմ․, Ծիծեռնակ հրատ․։
  • 2015 թվական, Էլին Պելին «Յան Բիբիյան» ֆանտաստիկ վիպակ, Եր․, 2015թ․ Ծիծեռնակ հրատ․։
  • 2016 թվական, Լիպարիտ Սարգսյան «Հավատարմություն» մանկ․ պատմվածքներ, Ծիծեռնակ հրատ․։
  • 2016 թվական, Շնորհիկ Շահինյան «Անին ու քամին» մանկ․ պատմվածքներ, Եր․, Նովել հրատարակչություն։
  • 2018 թվական, Շանթ Մկրտչյան «Որսորդն ու աղջիկը» հեքիաթ, Եր․ ՀԳՄ հրատ․։
  • 2019 թվական, Սուսաննա Հովհաննիսյան «Ծովաձիուկը» մանկական պատմվածքների գիրքը, Եր․, Ծիծեռնակ հրատարակչություն։
  • 2018 թվական, «Թագավորական հեքիաթ», Չորս հեղինակ հեքիաթներ, բանաստեղծ., Եր․, Ծիծեռնակ հրատ․։
  • 2022 թվական, Գայանե Խաչ «Արեգ և Ծովակ», հեքիաթ, Վան Արյան հրատ․։

Պատվոգրեր և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 թվական, սեպտեմբեր 19, մասնակցել է՝ ԴԻԱԼՈԳ /երկխոսություն/ Ազգային թատերական ստեղծագործական միավորման գրական մրցույթին, «Ա՜խ այդ սարդը» մանկական պիեսը, ճանաչվել՝ լավագույն։ Բեմադրվել Թատերական ինստիտուտի ուսանողների կողմից։ /Դասախոս Նարինե Գրիգորյան/
  • 2015 թվական, «Գիշերային երգիչը» հեքիաթների գիրքը ստացել է Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տան մրցանակը։
  • 2016 թվական, ապրիլ 2, Շնորհակալագիր «Հասկեր» մրցույթի կողմից՝ մրցույթին աջակցելու համար, կազմ․ Կայարան, Էդիթ Պրինտ, Անդին։
  • 2017 թվական, հունվար, Հայաստանի Գրողների միության և ՀՀ Պաշտպանության նախարարության 2017 թվականի համատեղ մրցանակաբաշխություն, Արձակ անվանակարգ՝ խրախուսական մրցանակ։
  • 2018 թվական, Հայաստանի Գրողների միության և ՀՀ Պաշտպանության Նախարարության 2018 թվականի համատեղ մրցանակաբաշխություն Արձակ անվանակարգ երրորդ մրցանակ՝Քառօրյա պատերազմին նվիրված պատմվածք։
  • 2018 թվական, հոկտեմբեր 10, Պատվոգիր «Ծիծեռնակ» հրատարակչության կողմից՝ Մանուկների հետ կատարած աշխատանքների համար։
  • 2018 թվական, «Քաղաքային պատկերների պատառիկներ» էսսե, «Գրական Ակումբ» կայքի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «2018 թվականի էսսեների մրցույթ»- էսսեն գրավել է առաջին տեղը, հրատարակվել «Գրական կամուրջ» կայքում
  • 2019թվական, Պատվոգիր՝ «Ծիծեռնակ» ամսագրում երկարամյա աշխատանքի համար
  • 2019 թվական, հոկտեմբերի 7, Նոր նորք Վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանի կողմից պատվոգիր,
  • 2019թվական, նոյեմբեր 23, Պատվոգիր Նոր Նորքի գրադարանի կողմից, Թումանյանի և Կոմիտասի հոբելյանական տարեդարձի առթիվ։
  • 2019 թվական, Հայաստանի Գրողների միությանն և ՀՀ Պաշտպանության նախարարության 2019 թվականի համատեղ մրցանակաբաշխության երկրորդ մրցանակ Արձակ անվանակարգում՝ «Գնում ենք ծառայության» և «Այսպես» պատմվածքների համար։
  • 2021 թվական, Դիպլոմ Հայաստանի Գրողների միություն Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ մրցանակաբաշխություն Պոեզիա անվանակարգ «Անցումային․․․» գրքի համար։
  • 2021 թվական, Արձագանքի մրցանակաբաշխություն, «Փրկության ափ» պատմվածքը ստացել է Արձագանքի մրցանակ, դիպլոմ։
  • 2022 թվական 01․11, Արևմտյան Հայաստանի Պաշտպանության ուժերի կողմից պատվոգիր՝ Հայրենանվեր գործունեության և հայ ազգին անձնուրաց նվիրվածությամբ ծառայելու համար։ Հրամանատար գեներալ մայոր Անդրեասյան։
  • 2022 թվական, դեկտեմբեր, Представительство Россотрудничества в Армении и общественная организация «Россия» подвели итоги Всеармянского конкурса лидеров литературного перевода для начинающих переводчиков, который был объявлен в октябре ко Дню переводчика.-Перевод прозаического произведения с русского языка на армянский-2 место и звание лауреата II степени – Сатеник Казарян за перевод рассказа А. Лисаченко «Алфавитные сказки»
  • 2023 թվական,դեկտեմբեր, «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության և Հայաստանի Գրողների միության «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության Մանկապատանեկան Գրականություն անվանակարգում առաջին մրցանակ։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]