Jump to content

Շնորհիկ Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շնորհիկ Շահինյան
Ծնվել էօգոստոսի 23, 1952(1952-08-23) (72 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1974)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱմուսինԱրա Արթյան

Շնորհիկ Ենոքի Շահինյան (օգոստոսի 23, 1952(1952-08-23)), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]։

Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանի կինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիկ Շահինյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 23-ին, Կամո գյուղում (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում)։ Ավարտել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի խմբագիրն է։ Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հրատարակվել են Շնորհիկ Շահինյանի «Զարմը» (2007)[2], «Սրսուռ ձյուն Սանդո մամի համար» (2011, մանկապատանեկան պատմվածքների ժողովածու)[3] գրքերը[4]։

  • Մկրտիչ Արմենի անվան գրական մրցանակ, 1993
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի Համահայկական բարբառագիտության, հեքիաթասացության փառատոնի 2-րդ՝ «Արծաթե քսակ» մրցանակ, 2008, 2010 թվականին՝ նույն փառատոնի առաջին մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  2. Շահինյան, Շնորհիկ (2007). Զարմ։ (վիպասք). ՀԳՄ. ISBN 9789994174126.
  3. Ընթերցողին է ներկայացվել Շնորհիկ Շահինյանի մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն
  4. «Zarkfoundation - Շնորհիկ Շահինյան».