Հայհամերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայհամերգ», Արվեստի միջազգային կենտրոն, համերգ-հյուրախաղային միավորում։ Գործել է 1976-1989 թվականներին Երևանում՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության համակարգում։ Գլխավոր տնօրենը և ռեժիսորը եղել է Գ. Ասատրյանը։

Նպատակն է եղել միավորել հանրապետության պրոֆեսիոնալ երաժշտական կոլեկտիվերը, համերգները ծրագրված և ծավալուն դարձնելը։

Բացի համերգային գործունեությունից՝ կազմակերպել է համերգ-ներկայացումեր, թատերականացված տոնահանդեսներ, որտեղ ելույթ են ունեցել կինոյի, թատրոնի և էստրադայի նշանավոր մենակատարներ ու խմբեր (նաև արտերկրից)։

Միավորումն ընդգրկել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը (այժմ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ), Կոմիտասի անվան քառյակը, Հայաստանի կամերային նվագախումբը, վոկալ-գործիքային և այլ անսամբլներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 196