Սադաշիվ Ամրապուրկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սադաշիվ Ամրապուրկար
Ծնվել էմայիսի 11, 1950(1950-05-11)
ԾննդավայրԱհմեդնագար, Pune division, Բոմբեյ, Հնդկաստան
Մահացել էնոյեմբերի 3, 2014(2014-11-03) (64 տարեկանում)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներՖիլմֆեյր մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և Filmfare Award for Best Performance in a Negative Role?

Սադաշիվ Ամրապուրկար (անգլ.՝ Sadashiv Amrapurkar, մայիսի 11, 1950(1950-05-11), Ահմեդնագար, Pune division, Բոմբեյ, Հնդկաստան - նոյեմբերի 3, 2014(2014-11-03), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և հասարակական գործիչ։ Առավել հայտնի է դարձել 1983-1999 թվականներին հինդի և մարաթի ֆիլմերում կատարած իր դերերի շնորհիվ։ Իր երեք տասնամյակ տևած գործունեության ընթացքում Ամրապուրարը նկարահանվել է հինդի, մարաթի, բենգալի, օրիա և հարիանի լեզուներով 300-ից ավելի ֆիլմերում[1]։ Տարբեր անվանակարգերում Filmfare Awards-ի կրկնակի դափնեկիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրապուրկարը (ի ծնե՝ Գանեշ Նավրոդե) ծնվել է Մահարաշտրայի Ահմեդնագար շրջանում հաջողակ գործարարների ընտանիքում[2]։ Փոքրուց հափշտակված է եղել դերասանությամբ և խաղացել է դպրոցական և ուսանողական մի քանի ներկայացումներում[3]։ Պունիի համալսարանում ստացել է պատմության մագիստրոսի աստիճան[4]։ Նա վերցրել է բեմական «Սադաշիվ Ամրապուրկար» կեղծանունը՝ սկսելով թատրոնում դերասանի գործունեությունը 1974 թվականից։ Որպես ռեժիսոր և դերասան՝ մասնակցել է հարյուրավոր պիեսների բեմադրման։ Որպես դերասան՝ ֆիլմում իր առաջին դերը կատարել է մարաթհի լեզվով «1897 թվականի հունիսի 22» ֆիլմում՝ խաղալով Բալ Գանգատհար Տիլակի դերը[5]։

Ամրապուրկարը հայտնվել է Բոլիվուդում այն բանից հետո, երբ ռեժիսոր Գովինդ Նիհալանին տեսել է նրան խաղը հաջողված Hands-Up պիեսում[3]։ Նիհալինը հրավիրել է նրան խաղալու «Կես ճշմարտություն» ֆիլմում (1983) դոն Ռամ Շետիի դերը, ինչի շնորհիվ Ամրապուրկարը ստացել է Filmfare Award երկրորդ պլանի լավագույն դերակատարում անվանակարգում։ Հետագայում նա խաղացել է փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Purana Mandir, Jawani (1984), Nasoor (1985), Muddat (1986), Veeru Dada (1990) և Farishtay[4]։ 1987 թվականին Hukumat ֆիլմում նա խաղացել է գլխավոր չարագործի դերը, որը դարձել է տարվա ամենաշահութաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով այնպիսի հիթից, ինչպիսին է «Պարոն Հնդկաստանը»[1]։ Իր հաջորդ մրցանակը՝ Filmfare Award բացասական կերպարների լավագույն կատարման համար, Սադաշիվը ստացել է 1992 թվականին՝ այդ անվանակարգի ներմուծման հենց առաջին տարում՝ «Հետապնդում» ֆիլմում կատարած ներքինու դերի շնորհիվ։

Բոլիվուդյան նրա աչքի ընկնող դերակատարումներից են հետևյալ ֆիլմերը՝ «Խարդախություն» (1993), «Բեռնակիր № 1» (1995), «Կիրք» և «Թաքնված ճշմարտություն» (1997)[6]։ Ճանաչում են ստացել նաև նրա դերակատարումները Bharat Ek Khoj և Raj Se Swaraj սերիալներում[2]։ Նրա մյուս ֆիլմերից են՝ «Սիրելիս, սա Հնդկաստանն է» (1995), «Անպատասխան սեր» (1999), «Մեզ չեն բաժանի» (1999), «Վերադարձ անցյալ» (2002) և «Ինքնակոչ» (2003)։

2000-ական թվականներից սկսած դերասանը գրեթե չի նկարահանվել հինդի ֆիլմերում՝ զբաղված լինելով մարաթհի կինոարտադրությամբ[7]։ Վերջին անգամ մեծ էկրանին նա երևացել է 2012 թվականի Bombay Talkies ֆիլմում։ Ֆիլմը կազմված էր չորս կարճ նովելներից, և Ամրապուրկարը խաղացել է ռեժիսոր Դիբակար Բաներջիի Star նովելում չորսրոպեանոց դեր[8]։

Ֆիլմում և թատրոնում աշխատելուց բացի՝ Ամրապուրկարը ակտիվ մասնակցություն է ունեցել Մահարաշտրայում ռացիոնալիստական շարժմանը, հիմնականում սնահավատության լիկվիդացիոն կոմիտեում՝ այժմ արդեն հանգուցյալ Նարենդ Դաբխոլկարի գլխավորությամբ[2]։

2014 թվականի հոկտեմբերի 25-ին Ամրապուրկարը տեղափոխվել է Kokilaben Dhirubhai Ambani Hospital թոքերի ինֆեկցիայի պատճառով[9]։ Դերասանը վախճանվել է հիվանդանոցում երկուշաբթի գիշերը՝ նոյեմբերի 3-ին, ժամը 2։30-ին[7]։ Հուղարկավորության արարողությունն արվել է նրա հարազատ քաղաքում, հաջորդ օրը։ Իրենց ցավակցություններն են հայտնել նրա գործընկերները և երկրի առաջնորդները, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին՝ հայտարարելով. «Մենք սերնդեսերունդ պետք է հիշենք Սադաշիվ Արամպուրկարին որպես ունիվերսալ դերասան։ Հանգիր խաղաղությամբ։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին»[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Ամրապուրկարը ամուսնացել է Սունանդե Կարմարկարի հետ[9], որը հետագայում երեք աղջիկ է պարգևել նրան[4]։ Նրանցից մեկը՝ Ռիմա Ամրապուրկարը, ռեժիսոր է։ Նրա կարճամետրաժ Janani ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին Կաննի կինոփառատոնում և 2009 թվականին Գոայում կայացած Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ[5]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmfare Awards

  • 1984՝ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում՝ «Կես ճշմարտություն»[11]
  • 1992՝ Լավագույն բացասական դերակատարում՝ «Հետապնդում»[12]
  • 1998՝ Լավագույն բացասական դերակատարման առաջադրում՝«Կիրք»[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Sadashiv Amrapurkar: 10 Things You May Not Know» (անգլերեն)։ NDTV։ 2014-11-03։ Վերցված է 2015-02-04 
  2. 2,0 2,1 2,2 Alok Deshpande (2014-11-03)։ «Actor Sadashiv Amrapurkar passes away»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2015-02-07 
  3. 3,0 3,1 «Actor Sadashiv Amrapurkar passes away»։ Deccan Herald (անգլերեն)։ 2014-11-03։ Վերցված է 2015-02-07 
  4. 4,0 4,1 4,2 Chandni Prashar (2014-11-03)։ «Sadashiv Amrapurkar, The Screen Villain Who Made You Laughy» (անգլերեն)։ NDTV։ Վերցված է 2015-02-07 
  5. 5,0 5,1 «Veteran Bollywood actor Sadashiv Amrapurkar dies at 64»։ Hindustan Times (անգլերեն)։ 2014-11-03։ Վերցված է 2015-02-07 
  6. «Sadashiv Amrapurkar: Bollywood actor dies» (անգլերեն)։ BBC։ 2014-11-03։ Վերցված է 2015-02-04 
  7. 7,0 7,1 Tabassum Barnagarwala (2014-11-03)։ «Sadashiv Amrapurkar passes away at 64, PM Modi condoles his death»։ The Indian Express (անգլերեն)։ Վերցված է 2015-02-07 
  8. Sourabh Gupta (2014-11-03)։ «Here is what Nawazuddin Siddiqui learnt from Sadashiv Amrapurkar in 4 minutes»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2015-02-07 
  9. 9,0 9,1 «Sadashiv Amrapurkar: Lesser known facts»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-02-07 
  10. «Bollywood actor Sadashiv Amrapurkar passes away»։ DNA India (անգլերեն)։ 2014-11-03։ Վերցված է 2015-02-04 
  11. Лауреаты Արխիվացված է Փետրվար 18, 2019 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.) 31-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1983 года) на официальном сайте премии.
  12. Лауреаты Արխիվացված է Մարտ 15, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) 37-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1991 года) на официальном сайте премии.
  13. Номинанты Արխիվացված է Հունվար 21, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) 43-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1997 года) на официальном сайте премии.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]