Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց
Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց | |
---|---|
Հիմնադրված է | 1914 թ. |
Երկիր | Ռուսական Կայսրություն |
Սագարեջոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրոց, հայկական ուսումնական հաստատություն, որը գործել է ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սագարեջոյի շրջանի Սագարեջո քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականի նոյեմբերի 8-ին Սագարեջո գյուղի հայ համայնքը որոշել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կառուցել դպրոցի շենք, որը պետք է ունենար երկու սենյակ։ Այդ նպատակով համայնքը ընտրել էր Ալեքսի Ռևազյանին, Աբրահամ Մարտիրոսյանցին և Եագոր Ռևազյանցին, որպեսզի աթոռակալ Շաքար Պեպանյանցի հետ լուծեն դպրոցի կառուցման հարցը։ Ըստ նախահաշվի՝ ծախսը կազմում էր 600 ռուբլի, որը պետք է տրամադրվեր ժողովրդի և եկեղեցու կողմից[1][2]։ Սակայն դպրոցի բացումը որոշ խնդիրների պատճառով հետաձգվում է մինչև 1914 թվականը[1]։
1914 թվականին տեղի է ունենում Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից դպրոցի բացումը։ Այդ առթիվ ժամանակի Մշակ թերթը գրել է.
Երկսեռ աշակերտների ընդհանուր թիվը եղել է 50[1][3]։
1916/17 ուստարում դպրոցը գործել է՝ շնորհիվ Կովկասի հայոց բարեգործական ընկերության հատկացրած 200 ռուբլի նպաստով[1][4]։
Դպրոցը կանոնավոր կերպով գործել է մինչև 1919 թվականը։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին դժվարությամբ նույնպես գործել է, ապա փակվել[1][5]։
Քանդվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդման ժամանակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայերը Կախեթում Արխիվացված 2021-06-13 Wayback Machine. Սամվել Կարապետյան, հրատ.՝ Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող կոզմակերպություն, Երևան 2004 թ.:
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1304, թ. 7-8:
- ↑ «Մշակ», 1914, № 260, էջ 3։
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 33, էջ 1034։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 207, ց. 1, գ. 48, թ. 104: