Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սագարեջո)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սագարեջո, Սագարեջոյի շրջան |
Տարածաշրջան | Կախեթի մարզ |
Դավանանք | Հայ առաքելական |
Օծման թվական | Անհայտ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Գոյություն չունի |
Հիմնադիր | Ավետիք Բեհբուդյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի Վրաստանի Կախեթի մարզի Սագարեջոյի շրջանի Սագարեջո քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու մասին քիչ տեղեկատվություն է հայտնի։ Կառուցման թվականը անհայտ է։ 1818 թվականի վավերագրերից մեկում գրված է, որ այն կառուցվել է իշխան Ավետիք Բեհբուդյանի ֆինանսավորմամբ[1][2]։
19-րդ դարում Բեհբուդյան տոհմի ներկայացուցիչները հին եկեղեցու տեղում կամ որպես շարունակություն կառուցել են նոր եկեղեցի[1][3]։ Եկեղեցու մասին առկա են բազմաթիվ վկայություններ 19-րդ դարի վավերագրերում[1]։
1914 թվականին եկեղեցուն կից բացվել է հայկական դպրոց[1][4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 1923 թվականը, որից հետո փակվել է։ Փակվելուց կարճ ժամանակ անց ամբողջությամբ քանդվել է և տեղում հիվանդանոց կառուցվել[1][5]։
Եկեղեցում պահվել են բազմաթիվ արժեքավոր եկեղեցական իրեր՝ հին ձեռագրեր, գրքեր, խորհրդատետր, սրբապատկեր, արծաթե սկիհ, աշտանակ, շուրջառ և այլն[1][2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայերը Կախեթում Արխիվացված 2021-06-13 Wayback Machine. Սամվել Կարապետյան, հրատ.՝ Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող կոզմակերպություն, Երևան 2004 թ.:
- ↑ 2,0 2,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 10:
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1:
- ↑ «Մշակ», 1914, № 260, էջ 3։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 3, գ. 463, թ. 33: