Սաբրիե Էրեջեպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբրիե Էրեջեպովա
Ծնվել էհուլիսի 12, 1912(1912-07-12)
ԾննդավայրԲախչիսարայ, Simferopol County, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրՈւզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանՏաշքենդ
Մասնագիտություներգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Սաբրիե Էրեջեպովա (Ղրիմի թաթարերեն՝ Sabriye Erecepova, Сабрие Эреджепова, հուլիսի 12, 1912(1912-07-12), Բախչիսարայ, Simferopol County, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - 1977, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային Ղրիմի թաթար երգչուհի, Ղրիմի ինքնավար հանրապետության վաստակավոր արտիստուհի (1940), Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրիե Էրեջեպովան ծնվել է 1912 թվականի հուլիսի 12-ին Բախչիսարայում, ուսուցիչ Քերիմ Ջեմիլևի ընտանիքում[1]։ Ավարտել է Սիմֆերոպոլի № 13 ղրիմա-թաթարական 9-ամյա օրինակելի-ցուցադրական դպրոցը[2]։ Սովորել է երգել Վարվառա Խանբեկովայի մոտ[3][4]։ Առաջին անգամ բեմում հանդես է եկել 16 տարեկանում երգչախմբի կազմում 1928 թվականին դերասանուհի Սառա Բայկինայի հոբելյանին[1]։ Դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է Սկալիստոեի յոթնամյա դպրոցում[4]։ 1932 թվականից երիտասարդ երգչուհին Ղրիմում հանդես է եկել ռադիոյում ժողովրդական երգերի երգացանկով։

1935 թվականին հրավիրվել է «Զապորոժեցը Դանուբի հետևից» ֆիլմի հնչյունավորմանը (ռեժիսոր՝ Ի. Կավալերիձե) և կադրից դուրս երգել է «Մեջբուր օլդիմ» («Պարտադրանքով») և «Փենջերեդեն կյար գելիր» («Պատուհանից դուրս ձյուն է թափվում») երգերը։

1939 թվականին Մոսկվայում մասնակցել է Էստրադայի համամիութենական I մրցույթին «Նոգյայ բեիթլերի» («Նոգայական չաստուշակներ») երգով, կատարումն ընթացել է «բիս» բացականչումների ներքո, և ժյուրիի նախագահ Իսահակ Դունաևսկին ստիպված է եղել նույնիսկ հանգստացնել հանդիսատեսներին։ Էրեջեպովան պարգևատրվել է «Տաղանդավոր երիտասարդ երգչուհի» դիպլոմով։ Նույն ժամանակահատվածում նա փորձել է իր ուժերը հեռուստատեսությունում։

1940 թվականին արժանացել է Ղրիմի ինքնավար հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (մինչև Ղրիմի օկուպացիան) Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոնի կազմում համերգներով հանդես է եկել ռազմաճակատում և հոսպիտալներում, իսկ օկուպացիայի տարիներին որպես Ղրիմի ռադիոկոմիտեի մենակատար ընդգրկվել է այդ թատրոնի կազմում և հանդես եկել Սիմֆերոպոլում[5]։ 1943 թվականին թատերախումբը տեղափոխվել է Ռումինիա[6]։ 1944 թվականին արտաքսվել է Միջին Ասիա, որտեղ 1950 թվականի սեպտեմբերի 15-ին դատապարտվել է 25 տարի ճամբարում լինելու՝ պատերազմի ժամանակ թշնամու տարածքում գտնվելու համար[3][4]։ 1956 թվականի մարտի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվել է և նա ազատ է արձակվել[4]։ Անվան վերականգնումից հետո աշխատել է Ուզբեկստանի «Խայտարմա» անսամբլում, իսկ 1966 թվականին Սաբրիեին շնորհվել է Ուզբեկստանի ԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

Հեղինակել է «Մենիմ էնիշլի-յոկուշլի յոլլարի» («Իմ փշոտ ճանապարհները») հուշերը[3]։

Մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 18-ին, թաղվել է Տաշքենդ քաղաքում։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղրիմի ինքնավար հանրապետության վաստակավոր արտիստ (1940)
  • Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Абдульвапов Н., Бекиров С. Дворец Труда, в котором в 1930–1936 гг. располагался Крымский областной радиокомитет // Свод памятников истории, архитектуры и культуры крымских татар / гл. ред. Р. С. Хакимов. — Белгород: КОНСТАНТА, 2018. — Т. III. г. Симферополь. — С. 271. — 392 с. — ISBN 978-5-906952-68-4
  2. Абдульвапов Н., Абибуллаева Д. Симферопольская татарская учительская школа. Женское педучилище (Дарульмуаллимат) им. И. Гаспринского. Татарский фельдшерско-акушерский техникум. Девятилетняя образцово-показательная крымскотатарская школа (№ 13) // Свод памятников истории, архитектуры и культуры крымских татар / гл. ред. Р. С. Хакимов. — Белгород: КОНСТАНТА, 2018. — Т. III. г. Симферополь. — С. 134. — 392 с. — ISBN 978-5-906952-68-4
  3. 3,0 3,1 3,2 Կաղապար:ЭСУ
  4. 4,0 4,1 4,2 4,3 Земине Эмирусеинова (2009-04-02)։ «Сабрие Эреджепова»։ http://medeniye.org/։ Alem-i Medeniye։ Վերցված է 2019-11-06 
  5. Абдульвапов Н., Аирчинская Р. Крымский государственный татарский драматический театр. Крымский татарский театрально-музыкальный техникум // Свод памятников истории, архитектуры и культуры крымских татар / гл. ред. Р. С. Хакимов. — Белгород: КОНСТАНТА, 2018. — Т. III. г. Симферополь. — С. 253—255. — 392 с. — ISBN 978-5-906952-68-4
  6. Гульнара Бекирова (2017-07-12)։ «Крымский соловей Сабрие Эреджепова»։ https://ru.krymr.com/։ Крым.Реалии։ Վերցված է 2019-11-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бекирова, М. «Йырларынъ юртунъда танъ киби атаджакъ…»// Янъы дюнья. — 2006. — июль 22. — С. 5.: фото.
  • Efsaneviy yırcı edi = Слово о легендарной певице // Qırımnıñ sadıq qızları = Верные дочери Крыма / L. Halilova; L. Cemileva. — Agmescit : Ocag, 2004. — С. 147—155.: фото.
  • Нагаев, С. Йыр санатымызны инкишаф эттирген, онынъ хазинесине къошулгъан бир джевер / С. Нагаев// Къырым. — 2006. — июль 22. — С. 4-5.: фото.
  • Османов, А. Кърым — ана : Сабрие Эреджепованынъ догъгъанына 80 йыл олды/ А. Османов // Йылдыз. — 1992. — № 3. — С. 198—204.: фото.
  • Усеинова, Г. Не властно время над песней / Г. Усеинова // Голос Крыма. — 1997. — 18 июля. — С. 6.
  • Эмирусеинова, З. Сабрие Эреджепова/ З. Эмирусеинова // Очерки истории и культуры крымских татар. — Симферополь : Крымучпедгиз, 2005. — С. 156—158. : фото.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]