Սաբիհա Կասիմատի
Սաբիհա Կասիմատի ալբ․՝ Sabiha Kasimati | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1912 Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26, 1951 (38 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Ձկնաբան |
Գործունեության ոլորտ | Ձկնաբանություն |
Ալմա մատեր | Թուրինի համալսարան |
![]() |
Սաբիհա Կասիմատի (ալբ․՝ Sabiha Kasimati, սեպտեմբերի 15, 1912, Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 26, 1951, Տիրանա, Ալբանիա), ալբանացի գիտնական- ձկնաբան, առաջին ալբանուհին էր, ով բարձրագույն կրթություն էր ստացել։ Էնվեր Խոջայի դպրոցական ընկերուհին և նրա վարչակարգի քաղաքական հակառակորդը։ Սպանվել է 1951 թվականի կոտորածի ժամանակ` Սիգուրիմիների կողմից։ Ալբանիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո վերականգնվել է և հետմահու պարգևատրվել «Ազգի պատիվ» շքանշանով։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ալբանացի հայտնի բժիշկ ԱբդուրահմաՆ Կասիմատիի ընտանիքում։ Սաբիհայի հայրն ու պապն հայտնի լիբերալ ինտելեկտուալներ էին։ Մանկուց Սաբիհան հակված էր կրթություն ստանալու, գիտական գործունեության և հասարակական ակտիվության [1]։
1927 թվականին Կորչայում Սաբիհա Կասիմատին ընդունվել է ֆրանսիական լիցեյ։ Սովորել է Էնվեր Խոջայի հետ, նրա հետ պահպանելով ընկերական հարաբերություններ[2]։ 1930 թվականին ավարտելով լիցեյը, աշխատել է որպես ուսուցչուհի։ Դասավանդել է ֆրանսերեն և բարոյագիտություն։ 1933 թվականից Կավայա ալբանա-ամերիկյան ինստիտուտում զբաղվել է կենդանաբանական և ձկնաբանական հետազոտություններով։
1935 թվականին պետական կրթաթոշակով Սաբիհա Կասիմատին մեկնել է Իտալիա։ Թուրինի համալսարանում ուսումնասիրել է ձկնաբանություն և կենսաբանություն։ 1940 թվականին դոկտորական թեզ է պաշտպանել Ալբանիայի ջրային ֆաունայի վերաբերյալ։ Սաբիհա Կասիմատին առաջին ալբանացի կինն էր, ով ստացել էր բարձրագույն կրթություն։
Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաժարվելով աշխատել ԱՄՆ-ում, Նա վերադարձել է հայրենիք։ Դասավանդել է Դոնիկա Կաստրիոտիի անվան ինստիտուտում։ 1940-ական թվականներին Բելցանոյում բուժում էր ստանում։ Ալբանիա է վերադարձել 1945 թվականին։
1947 թվականին Սաբիհան աշխատել է Տիրանայի Գիտական հետազոտությունների ինստիտուտում։ Նրա ձկնաբանական աշխատանքները նշանակալի դեր են խաղացել ալբանական ձկնաբուծության բնագավառում։ Կազմել է ալբանական ձկների ցանկը, ընդգրկելով 257 տեսակ։
Քաղաքական ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբիհա Կասիմատին բացասականորեն էր վերաբերվում Ալբանիայի աշխատավորների կուսակցությանսահմանած ռեժիմին։ Նրան հատկապես վրդովեցնում էր ինտելեկտուալների հետապնդումները։ Նա բացահայտորեն համապատասխան խոսակցություններ էր վարում, հանդիպում էր պահանջում Էնվեր Խոջայի հետ` խիստ քննադատության բացահայտ արտահայտման համար[3]։