Սաբա Լոբժանիձե
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1994[1][2] (31 տարեկան) | ||
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
| Հասակ | 175 սանտիմետր | ||
| Քաշ | 62 kg | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Սաբա Լոբժանիձե (վրաց.՝ საბა ლობჟანიძე , դեկտեմբերի 18, 1994[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, Վրաստանի ազգային հավաքականի և ամերիկյան ակումբ Ատլանտա Յունայթեդի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբա Լոբջանիձեն թբիլիսիյան «Դինամո» ակումբի սան է, որի ֆարմ-ակումբում սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: 2013/2014 հաջող մրցաշրջանից հետո ներգրավվել է հիմնական թիմում։ Հարազատ ակումբում Սաբան խաղացել է երեք մրցաշրջան և խփել 10 գնդակ, ինչպես նաև դարձել է Վրաստանի Գավաթի և Սուպերգավաթի չեմպիոն և հաղթող:
2017 թվականին Լոբժանիձե տեղափոխվել է դանիական «Ռաններս» ակումբ՝ ստորագրելով երեք տարվա պայմանագիր[3]։
2020 թվականի հունվարի 30–ին Լոբժանիձեն տեղափոխվել է թուրքական «Անկարագյուջու» ակումբ[4]։
«Անկարագյուջու»-ի Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունից դուրս մնալուց հետո, 2021 թվականի հունիսին Լոբժանիձեն երեք տարով պայմանագիր է ստորագրել Հաթայսպորի հետ[5]։
2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով Հաթայսպորը դուրս եկավ առաջնությունից, որից հետո Լոբժանիձեն վարձակալության իրավունքով միացավ Ֆաթիհ Կարագումրուկին, մինչև մրցաշրջանի ավարտը։
2023 թվականի օգոստոսի 2-ին Լոբժանիձեն տեղափոխվեց MLS–ի «Ատլանտա Յունայթեդ» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը՝ որպես նշանակված խաղացող[6][7]։ Ամերիկյան լիգայում դեբյուտ է կատարել օգոստոսի 26-ին «Նեշվիլի» դեմ խաղում, որում 61–րդ րոպեին դուրս է եկել Շանդա Սիլվային փոխարինելու և գոլ է խփել 87-րդ րոպեին[8]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 23-ին Լոբժանիձեն իր նորամուտն է նշել Վրաստանի հավաքականի կազմում Ուզբեկստանի ընտրանու հետ ընկերական խաղում, որում միանգամից աչքի է ընկել խփած գնդակով։
Գոլեր ազգային հավաքականի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]| N | Ժամանակ | Վայր | Մրցակից | Գոլ | Արդյունք | Առաջնություն |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | Հունվարի 23, 2017 | Սվենս Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ | 2-1 | 2-2 | Ընկերական հանդիպում | |
| 2. | Հունիսի 10, 2019 | Պարկեն, Կոպենհագեն, Դանիա | 1-1 | 1-5 | Եվրո 2020-ի ընտրություն (D խումբ) |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» Թբիլիսի
- Վրաստանի չեմպիոն՝ 2015/16
- Վրաստանի գավաթի հաղթող՝ 2014/15, 2015/16
- Վրաստանի սուպերգավաթի հաղթող՝ 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ Божович и другие легионеры «Крыльев» прибыли в Самару без Мияйловича
- ↑ «Iz minuta u minut: Francuska - Srbija 2:0» (սերբերեն). Blic Sport. 2012-05-31. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-13-ին.
- ↑ Ole Hoffskov (2021-06-23). «Tidligere Superliga-stjerne skifter klub». Tipsbladet (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-05-ին. Վերցված է 2023-09-17-ին.
- ↑ «Atlanta United signs winger Saba Lobjanidze from Turkish Süper Lig». Atlanta United FC (անգլերեն). 2023-08-02. Արխիվացված օրիգինալից 2023-08-07-ին. Վերցված է 2023-09-17-ին.
- ↑ Jonathan Sigal (2023-08-02). «Atlanta United sign DP forward Saba Lobzhanidze». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-03-ին. Վերցված է 2023-09-17-ին.
- ↑ Sandy McAfee (2023-08-26). «Atlanta United flips three points in 4-0 rout over Nashville SC». Atlanta United FC (անգլերեն). Վերցված է 2023-09-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբա Լոբժանիձե» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլանտա Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Ռանդերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ