Պարկեն (մարզադաշտ)
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | սեպտեմբերի 9, 1992 |
Կառուցված | 1990 |
Բացված | 1992 |
Սեփականատեր | Parken Sport & Entertainment? |
Տարողություն | 38 076 |
Տնային թիմ | «Կոպենհագեն» |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
![]() | |
![]() | |
![]() |
«Պարկեն» (դան․՝ Parken), ֆուտբոլային մարզադաշտ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Դանիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Կոպենհագեն»-ի տնային խաղադաշտ։ Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականը նույնպես տնային խաղերի մեծ մասն անցկացնում է այս մարզադաշտում։
Մարզադաշտի շինարարությունը կատարվել է 1990 թվականից մինչև 1992 թվականը, վերջնական տարողությունը կազմում է 38 076 մարդ։ Ասպարեզը կառուցվել է «Իդրեցպարկեն» մարզադաշտի տեղում, որը քանդվել էր 1990 թվականին։ Նոր մարզադաշտում առաջին հանդիպումը կայացավ 1992 թ․ սեպտեմբերի 9-ին (Դանիա — Գերմանիա — 1:2)։ 1994 թվականին մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակիչը, որում 33.765 հանդիսատեսի ներկայությամբ «Արսենալը» 1-0 հաշվով հաղթեց «Պարմային»: 2000 թվականին մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, որին ականատես եղան 38 919 հանդիսականներ («Գալաթասարայ» - «Արսենալ», 4-1՝ 11 մետրանոց հարվածաշարում)։
Շատ հաճախ մարզադաշտում տեղի են ունենում համերգներ։ Տարբեր ժամանակներում այտեղ ելույթ են ունեցել այնպիսի կատրողներ, ինչպիսիք են Tiësto, Depeche Mode-ը, The Rolling Stones-ը, Սելին Դիոնը, U2-ը, Ջորջ Մայքլը, Էրիկ Կլեպտոնը, Pink Floyd-ը, Metallica-ն և ուրիշներ։ 2001 թվականին մարզադաշտը դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի գլխավոր հարթակը։ Մարզադաշտի պատմության ընթացքում ռեկորդային հաճախելիություն է գրանցվել 2007 թվականի հունիսի 23-ին՝ Ջասթին Թիմբերլեյքի համերգին, վաճառվել է 55 000 տոմս։
Մինչև 2007 թվականը մարզադաշտը տեղավորում էր 42 083 մարդ, սակայն 2007 թվականի ամռանը սկսվեց տրիբունաներից մեկի վերակառուցումը։ Այսպիսով, այժմ տարողունակությունը կազմում է 34 098 մարդ, իսկ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո «Պարկեն»-ը տեղավորելու է ավելի քան 38 հազար մարդ։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարզադաշտի պաշտոնական կայքը
- Մարզադաշտը WorldStadiums.com կայքում Archived 2008-05-31 at the Wayback Machine.
- Մարզադաշտը StadiumQuide.com կայքում