Ռևիզոր (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևիզոր
ռուս.՝ Ревизор
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական1996
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գազարով
ՊրոդյուսերՍերգեյ Գազարով
Սցենարի հեղինակԱնդրեյ Դմիտրիև և Սերգեյ Գազարով
ԴերակատարներԵվգենի Միրոնով, Նիկիտա Միխալկով, Մարինա Նեյոլովա, Աննա Միխալկովա, Զինովի Գերդտ, Օլեգ Յանկովսկի, Ալեքսեյ Ժարկով, Ավանգարդ Լեոնտև, Արմեն Ջիգարխանյան, Պյոտր Մերկուրև և Վլադիմիր Իլյին
ՕպերատորՄիխայիլ Ագրանովիչ
Տևողություն100 րոպե
IMDbID 0117471

«Ռևիզոր» (ռուս.՝ «Ревизор»), 1996 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Սերգեյ Գազարովը Նիկոլայ Գոգոլի համանուն կատակերգության հիման վրա։ Ֆիլմը նվիրված է Մոսկվայի 850-ամյա հոբելյանին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան, 19-րդ դար, ինչ-որ գավառական քաղաք, որտեղ ծաղկում են կաշառակերությունը, իշխանության չարաշահումը, գանձագողությունը և այլն։ Մի օր քաղաքագլուխը՝ Դմուխանովսկին, հրավիրում է քաղաքային պաշտոնյաներին և տեղեկացնում նրանց, որ ռևիզոր է գալու քաղաք (այդ մասին նա իմացել է իր հին ընկերոջից)։ Պաշտոնյաները սկսում են կարգի բերել իրենց գործերը, երբ հանկարծ նրանց հայտնում են, որ ռևիզորն արդեն քաղաքում է՝ հյուրանոցում Իրականում այդ «ռևիզորը» պետերբուրգյան ցածր կարգի մանր պաշտոնյա է, որը ճանապարհին կանգ է առել այդ քաղաքում և չի կարողանում հեռանալ, քանի որ ճանապարհին տանուլ է տվել իր ամբողջ գումարը։ Երիտասարդին «կարևոր մարդ» համարելով՝ քաղաքագլուծը նրան հրավիրում է քաղաքային հաստատությունների ստուգման, որտեղ պաշտոնյաները խնջույք են կազմակերպում և հյուրին ամեն կերպ զվարճացնում, իսկ հետո նրան հրավիրում է իր տուն։ Հարբելով՝ Խլեստակովն՝ իրեն ներկայացնում է ոչ միայն որպես ռևիզոր, այլև որպես Պուշկինի ընկերը և գրեթե ֆելդմարշալ։ Շարունակելով խաղալ իր դերը՝ «ռևիզորը» պաշտոնյաներից «պարտք» է վերցնում ավելի քան 1000 ռուբլի և միաժամանակ սիրահետում է քաղաքագլխի կնոջը և դստերը։ Վերջապես, խոստանալով ամուսնանալ վերջինիս հետ, Խլեստակովը հեռանում է քաղաքից։ Նշանադրության առթիվ կազմակերպված տոնակատարության եռուզեռում փոստատարը բերում է Խլեստակովի նամակը, որից պաշտոնյաները իմանում են, որ իրենց խաբել են։ Դրանից անմիջապես հետո ժանդարմը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգից իրենց քաղաք է ժամանել իսկական ռևիզոր։ Քաղաքագլուխը և պաշտոնյաները քարանում են համր տեսարանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Միրոնով - Իվան Ալեքսանդրովիչ Խլեստակով, Սանկտ Պետերբուրգից եկած ռևիզոր
  • Նիկիտա Միխալկով - Անտոն Անտոնովիչ Սկոզնիկ-Դմուխանովսկի, քաղաքագլուխ
  • Մարինա Նեյոլովա - Աննա Անդրեևնա, նրա կինը
  • Աննա Միխալկովա - Մարիա Անտոնովնա, նրա դուստրը
  • Զինովի Գերդտ - Լուկա Լուկիչ Խլոպով, ուսումնարանների վերակացու
  • Օլեգ Յանկովսկի - Ամմոս Ֆեոդորովիչ Լյապկին-Տյապկին, դատավոր
  • Ալեքսեյ Ժարկով - Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկա, աստվածահաճո հաստատությունների հոգաբարձու
  • Ավանգարդ Լեոնտև - Պյոտր Իվանովիչ Բոբչինսկի / Պյոտր Իվանովիչ Դոբչինսկի, քաղաքային հողատերեր
  • Արմեն Ջիգարխանյան - Օսիպ, Խլեստակովի ծառան
  • Պյոտր Մերկուրև - Խրիստիան Իվանովիչ Գիբներ, բժիշկ
  • Վլադիմիր Իլյին - Իվան Կուզմիչ Շպեկին, փոստատար

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Վիկտորյա Բելոպոլսկայան, նշելով արտադրության մասշտաբը (Պրահայի ստուդիայում կառուցված դեկորացիաներ, բարձրորակ զգեստներ, դերասանների աստղային կազմ), ֆիլմը անվանել է կապուստնիկ, որն ուղղված է այն մարդուն, ով ցանկանում է «միաժամանակ մտածել հայրենիքի ճակատագրի մասին և ապրել հարմարավետության մեջ»։ «<...> «Ռեվիզոր» ֆիլմ է այն մասին, թե որքան երջանիկ են բոլորը։ Այստեղ ամենուր կյանք և ներդաշնակություն է։ N քաղաքի փոքրիկ բարի մարդուկները շողոքորթում են Սանկտ Պետերբուրգի փոքրիկ մարդուն, քանի որ նա ցանկանում է լսել դա։ <...> Եվ փոքր մարդուն վերաբերվում են որպես մեծ և նշանակալիի, ինչի մասին նա միշտ երազել է։ Փոխարենը նրանք նրանից ստանում են այն, ինչ ուզում էին։ < ... > Համընդհանուր ներդաշնակության էմպիրաները այդպես էլ համակում են այս կինո-«ռևիզորին», նա շնչում է կարգուկանոն, հագեցվածություն և երջանկությունբ<...>»[1]։ Տատյանա Մոսկվինան դրական է գնահատել Գազարովի ցանկությունը՝ «Ռևիզորը» բեմադրել որպես թեթև և զվարճալի կատակերգություն, որը ծանրաբեռնված չէ ողբերգական կամ ֆանտազմագորիկ տարրերով, և համարել է, որ ռեժիսորը հասել է այդ նպատակին. «Ստացվել է պատմություն այն մասին, թե ինչպես է ամբողջ քաղաքը խելագարվել, քանի որ Պյոտր Իվանովիչ Բոբչինսկին, նույն ինքը՝ Դոբչինսկին (Ավանգարդ Լեոնտև), հայտնի քաղաքային խենթը, որը տառապում է անձի երկատվածությամբ, իր խենթությամբ վարակել է պատկառելի, խորամանկ, ռևիզորների հետ վարվել իմցող պաշտոնյաներին»։ Մոսկվինան չափազանց հաջող է համարել Նիկիտա Միխալկովի և Օլեգ Յանկովսկու խաղը և անհարթ՝ Եվգենի Միրոնովին («տպավորությունն այնպիսին է, որ հրաշալի դերասանի ես տեսնում գլխավոր դերում, բայց անհաջող ներկայացման ժամանակ»), ընդ որում՝ դերասանական անսամբլի խաղի համար քննադատը պատրաստ էր ներել ռեժիսորին «ավելորդ համառությունը, աղմկոտ թատերականությունը, արտահայտիչ միջոցների մեջ խտրություն չդնելը»[2]։ Քննադատ Անդրեյ Շեմյակինը նույնպես գոհ չի եղել ֆիլմի ռեժիսուրայից. «Գազարովը թույլ է տալիս խաղարկել իր գործընկերներին, այն էլ այնպես, որ կորցնում է նրանց նկատմամբ վերահսկողությունը»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Белопольская В. Капустник с истинно советским размахом // Огонёк, № 45, 10.11.1996. — С. 20.
  2. Москвина Т. В. Как важно быть актёром Արխիվացված 2021-04-11 Wayback Machine // Сеанс, 01.10.2007.
  3. Шемякин А. М. «Ревизор». Спектр мнений. // Культура, 1996, № 24. — С. 11.