Ռոքսանա Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոքսանա Բաբայան
Բնօրինակ անունՌոքսանա Բաբայան
Ի ծնե անունռուս.՝ Роксана Рубеновна Бабаян
Ծնվել էմայիսի 30, 1946 (73 տարեկան)
Ուզբեկստան Տաշքենդ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերջազ և էստրադա
Մասնագիտություներգչուհի,թատրոնի և կինոյի դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ուզբեկստանի ազգային համալսարան
ԱմուսինՄիխայիլ Դերժավին
ՊարգևներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Կայքroxanababayan.ru

Ռոքսանա Ռուբենի Բաբայան (մայիսի 30, 1946(1946-05-30)[1], Տաշքենդ, ԽՍՀՄ)[2], հայազգի խորհրդային և ռուսական էստրադայի երգչուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, «Еди́ная Росси́я» կուսակցության անդամ[3]։

Ռուս դերասան Միխայիլ Դերժավինի կինն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսանա Բաբայանը ծնվել է 1946 թվականին Տաշքենդում։ Հայրական կողմը Ղարաբաղից է, ապրել են Շուշիում։ Ռոքսանան 1970 թվականին ավարտել Տաշքենդի ինստիտուտը և դարձել երկաթգծի ինժեներ: Սովորելու տարիներին ինստիտուտում ձևավորվել է ջազ նվագախումբ, որի մեներգչուհին եղել է Ռոքսանան։ Ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Երևանում՝ երգել Կոնստանտին Օրբելյանի խմբում։ 1974 թվականին համագործակցելու առաջարկ է ստացել Մոսկվայից և ընդգրկվել «Երկնագույն կիթառներ» անսամբլի կազմում[4][5]։ Ռոքսանա Բաբայանի համար երգեր են գրել Վյաչեսլավ Դոբրինինը, Գեորգի Գարանյանը, Իլյա Ռեզնիկը: 70-ականների վերջերին Ռոքսանա Բաբայանը տեղ էր զբաղեցնում խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքերում[6]։ 80-ականների սկզբին «Մելոդյա» ֆիրման թողարկեց երգերի տասնմեկ ձայնասկավառակ։ 1987 թվականին Բաբայանն արժանացավ վաստակավոր, իսկ 1999 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]