Ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներ (1813-1814)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսական բանակի արտասահմանային արշավանքներ 1813—1814, ռուս բանակի մարտական գործողությունները Գերմանիայում և Ֆրանսիայում՝ Շվեդիայում, 1813օգոստոսից՝ Ավստրալիայի բանակների հետ համատեղ ընդդեմ նապոլեոնյան զորքերի։ Հայրենական պատերազմում նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո ռուս, կառավարությունը որոշեց ռազմական գործողությունները տեղափոխել Արմևմտյան Եվրոպա։ Ռուսական, բանակի ռազմական գործողությունները սկսվեցին 1812-ի դեկտեմբերին, իսկ 1813-ի փետրվարին զորքերը (100 հզ․ մարդ) ֆելդմարշալ Մ․ Կուռուզովի գլխավորությամբ մաքրեցին Լեհաստանի տարածքը (մինչև Վիսլա) ֆրանսիական բանակի մնացորդներից։ Այնուհետև գլխավոր ուժերը շարժվեցին Կալիշ, իսկ Պ․ խ․ Վիտգենշտեյնի և Ֆ․ Վ․ Մակենի կորպուսները՝ Բեռլին։ Փետրվարի 20-ին (մարտի 4-ին) ռուս, զորքերը ազատագրեցին Բեռլինը։ Ապրիլի կեսին Նապոլեոնին հաջողվեց 92 հազարանոց ռուս-պրուս․ միացյալ բանակի դեմ կենտրոնացնել 200 հազար մարդ։ Կուտուզովի մահից հետո ռուս-պրուս զորքերի հրամանատարն էր Վիտգենշտեյնը, իսկ մայիսի 17 (29)-ից՝ գեն․ Մ․ Բ․ Բարկլայ-դը-Տոլին։ Ապրիլի 20 (մայիսի 2)-ին Լյուտցենի և մայիսի 8—9 (20—21)-ին Բաուցենի մոտ Նապոլեոնը պարտության մատնեց դաշնակիցներին։ 1813-ի աշնանն արդեն դաշնակիցների զորքերի թիվը հասավ 492 հազարի, իսկ Նապոլեոնի բանակը՝ 440 հզ-ի։ Հարձակման անցնելով հոկտեմբերի 4—7 (16—19)-ին դաշնակից զորքերը Լայպցիգի (տես Լայպցիգյան ճակաւոամարւո 1813) մոտ ջախջախեցին Նապոլեոնի բանակը։ 1813-ի կամպանիան ավարտվեց ֆրանսիական զորքերի ջախջախումով և Գերմանիայի ազատագրումով։ 1813-ի դեկտեմբեր —1814-ի հունվարին դաշնակիցների բանակները (900 հազար մարդ՝ Նապոլեոնի 300 հազարի դիմաց) անցան Հռենոսը և սկսեցին հարձակումը դեպի Ֆրանսիայի խորքը։ Մարտին նրանք ջախջախեցին նապոլեոնյան բանակը և շարժվեցին Փարիզ, որը համառ պաշտպանությունից հետո մարտի 18 (30)-ին հանձնվեց։ Մարտի 25 (ապրիլի 6)-ին Նապոլեոնը հրաժարվեց գահից և աքսորվեց էլբա կղզին։ 1814-ի մայիսի 18 (30)-ին դաշնակիցների և Ֆրանսիայի միջև ստորագրվեց Փարիզի հաշտությունը։ Նապոլեոնյան լծից Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ազատագրման գործում գլխավոր դերը կատարեց ռուս, բանակը։ Չնայած ազատագրված երկրներում հաստատվեցին հետադիմական վարչակարգեր, այդուհանդերձ Եվրոպայի ազատագրումը նապոլեոնյան Ֆրանսիայի տիրապետությունից՝ առաջադիմական էր։ Կ․ Մարքսի գնահատմամբ՝ բոլոր պատերազմները, որոնք մղվել են Նապոլեոնի դեմ, կրել են երկակի բնույթ՝ ազատագրական և հետադիմական։ Նապոլեոնի դեմ ռուս, բանակի արտասահմանյան արշավանքին մասնակցել են նաև շատ հայ զինվորականներ․ Վ․ Մադաթով, Դ․ Դելյանով, Դմ․ Ախշարումով, Ա․ Լազարև (Լազարյան), Պ․ Մելիքով, Գավիթ, Պյոտր և Ալեքսանդր Աբամելիքները, Գ․ Մելիք-Օսիպով, Բարսեղ և Գավիթ Բեհբութովները և այլք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркс К* иЭнгельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 10; Освободительная война 1813 г․ против наполеоновского господства, М․, 1965;
  • Нерсисян М․ Г․, Отечественная война 1812 года и народы Кавказа, Е․, 1965․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։