Ռուշատ Մուդարիսով
Ռուշատ Մուդարիսով թաթ.՝ Рушат Мөдәрисов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1974 (51 տարեկան) |
Ծննդավայր | Սաբայ, Բուզդյակսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Alina Mudarisova? |
Ռուշատ Մուդարիսով (թաթ.՝ Рушат Салих улы Мөдәрисов, փետրվարի 24, 1974, Սաբայ, Բուզդյակսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), դրամատիկ դերասան, Ուֆայի թաթարական «Նուր» պետական թատրոնի դերասան (1993 թվականից), Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2019)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի փետրվարի 24-ին Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Բուզդյակսկի շրջանի Սաբայ գյուղում[2]։ Ռուշատի հայրը՝ Սալիհը, սիրում էր երգել, իսկ մայրը ակորդեոն էր նվագում։ Ռուշատը մանկուց, ինչպես և հայրը, երգում էր, եղել է դպրոցական ինքնագործ թատերական խմբակի ակտիվ մասնակիցներից մեկը։ Մասնակցել է շրջանի և գյուղի մշակութային միջոցառումներին, համերգներին, տարբեր ստուգատեսներին և մրցույթներին։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է կրկին բացված «Նուր» թատրոնի հատուկ դասընթաց։ Ավարտել է Ուֆայի արվեստի պետական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնի առաջին հատուկ խումբը, որն առաջին թաթարալեզու դասընթացն էր։ Երկրորդ կուրսից (1993 թվական) սկսել է մասնակցել կոլեկտիվ բեմադրություններին։ Նույն թվականին ընդունվել է թատրոնի աշխատակազմ և այդ ժամանակվանից աշխատում է այնտեղ։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել կոլեկտիվ կերպով Ֆաթիհ Սայֆի-Կազանլիի «Կյանքն առանց չարության» դրամայում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում աշխատելու ընթացքում Ռուշատը ստեղծել է բեմական կերպարների համեմատաբար մեծ պատկերասրահ։ Այսօր նա թատրոնի առաջատար դերասաններից մեկն է։ Մեծ ներդրում է ունեցել երիտասարդ կոլեկտիվի զարգացման և կայացման գործում։ Աշխատել է ռեժիսոր Ախթյամ Աբուշախմանովի և այլոց հետ[3]։
Խաղացած դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամսոն. «Ռոմեո և Ջուլիետ», Ուիլյամ Շեքսպիր
- Ջամալեթդին. «Բանկրոտ», Գալիասկար Քամալ
- Իսմայիլ. «Գալիյաբանու», Միրհայդար Ֆայզի
- Բակիյ. «Սպիտակ կալֆակ», Միրհայդար Ֆայզի
- Ռաշիտ. «Քմահաճ փեսացուն», Կարիմ Տինչուրին
- Պատանի. «Զուլեյխա», Գայազ Իսհակի
- Մատուցող. «Աշուն», Գայազ Իսհակի
- Բժիշկը. «Երեք արշին», Տուֆան Մինուլին
- Ռախմատուլա Խուրմատուլովիչ. «Փեսան վեց դուստրերի համար», Տուֆան Մինուլին
- Նաբիուլա. «Երկվորյակները», Անգամ Աթնաբաև
- Սալահ. «Ջրային ուղի», Նաջիբ Ասանբաև
- Իսլամ. «Մայրիկիս սպիտակ զգեստը», Շարիֆ Հուսաինով
- Գուլայ. «Հիջրա», Նակի Իսանբետ
- Շայխուլա. «Արծաթե զանգը սրտերում», Դանիլ Սալիհով
- Գյուղատնտես Գատա. «Կանխագուշակողը», Զուլֆաթ Հաքիմ
- Գաֆուր. «Կորցրած հույս», Համիտ Իրգալին
- Նուրի. «Յոթերորդ փեսան», Հաբիր Իբրահիմ
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)
- Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռուշատ Մուդարիսով». «Նուր» թատրոն. 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Դպրոցի հայտնի շրջանավարտները». Սաբայ գյուղի դպրոց. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Ռուշատ Մուդարիսով». Տվյալների բազա «Ռուսաստանի դերասաններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուշատ Մուդարիսովը «Նուր» թատրոնի կայքում