Տուֆան Մինուլին
Տուֆան Մինուլին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1935 |
Ծննդավայր | Bolshoye Meretkozino |
Վախճանվել է | մայիսի 2, 2012 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, Ռուսաստան |
Գերեզման | Tatar cemetery (Kazan) |
Մասնագիտություն | սցենարիստ, հեղինակ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Q20587419? Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ Q13203849? և Q4313382? |
Տուֆան Գաբդուլլա ուլի Մինուլին (թաթարերեն՝ Туфа́н Габдулла́ улы Миңну́ллин, օգոստոսի 25, 1935, Bolshoye Meretkozino - մայիսի 2, 2012, Կազան, Ռուսաստան), թաթար ժամանակակից ականավոր գրող, թատերագիր, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ: Ընտրվել է Թաթարստանի պետական խորհրդի պատգամավոր, արժանացել Դամիր Սիրազիևի, Մուսա Ջալիլի, Գաբդուլլա Տուկայի մրցանակների, Կազանի պատվավոր քաղաքացու կոչման: Համբավվել է որպես դասական մակարդակի գրող, ով կարողացել է մի նոր մակարդակի հասցնել թաթարական թատերագրությունն ու թատրոնը[1]: 1984 թվականից մինչև իր մահը (2014) անընդմեջ ընտրվել է նախ՝ Թաթարական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա՝ վերջինիս փոխարինած Պետական խորհրդի պատգամավոր: Ընդ որում՝ եղել է այն սակավաթիվ պատգամավորներից մեկը, ով միշտ ելույթ է ունեցել թաթարերեն և պետական մակարդակով բարձրացրել թաթարերենի ու թաթարական մշակույթի հիմնախնդիրները[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1935 թվականի օգոստոսի 25-ին, Բոլշոյե Մերետկոզինո գյուղում (ներկայումս գտնվում է Թաթարստանի Կամսկ-Ուստինսկյան շրջանում):
1956—1961 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, ավարտելուց հետո աշխատանքի անցել Մենզելինսկի ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան:
1962 թվականին այդ թատրոնում բեմադրության է ընդունվել նրա հեղինակած «Մեր գյուղի մարդիկ» կատակերգությունը: Այդ նույն տարում թաթարական պետական ակադեմիական թատրոնում իրականացվել է նրա «Ազատը» հեքիաթ-պիեսի բեմականացումը:
1964—1967 թթ. աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում՝ որպես խմբագիր, միաժամանակ կատարել «Чаян» («Կարիճ») ամսագրի գրական աշխատողի պարտականությունները:
1968 թվականից իրեն ամբողջովին նվիրել է գրական ազատ, ստեղծագործական աշխատանքի:
1975—1977 թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն գրական դասընթացներում: 1984—1989 թթ. ղեկավարել է Թաթարական ԻԽՍՀ գրողների միությունը:
ԽՍՀՄ վերջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էր և Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1989—1991):
Մահացել է 2012 թվականի մայիսի 2-ին, Կազանում, ինֆարկտից[3]:
Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
*«Մեր գյուղի մարդիկ» (1961) *«Մեր ընտրած ճակատագրերը» (1972) *«Մենք գնում ենք, դուք մնում եք» (1986) *«Մնաք բարով» («Хушыгыз») (1993) *«Բախտիար Կանկաև» (1974. պատմական դրամա է Եմելյան Պուգաչովի թաթար զինակցի մասին) *«Չորս փեսացու Դիլյաֆրուզի համար» *«Ալդերմեշցի ծերունին» *«Իլգիզար + Վերա» *«Հոգյակս» *«Երբ լուսին չկա, աստղն է մեզ լույս տալիս» («Ай булмаса йолдыз бар») *«Օրորոցային» («Әниләр һәм бәбиләр»)
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուսա Ջալիլի անվան մրցանակ (1974)
- ՌՖԽՍՀ-ի Կ՚. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ (1979) — «Ալդերմեշցի Ալմանդարը» («Սպիտակ ագռավ») պիեսի համար, որը բեմադրվել էր թաթարական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում
- Գաբդուլլա Տուկայի անվան մրցանակ (1979)
- Թաթարստանի Հանրապետության ժողովրդական գրողի կոչում (2005)
- Թաթարական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում
- Բաշկորտստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում
Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազանի փողոցներից մեկը կոչվել է Տուֆան Մինուլինի անունով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Офіційний сайт, присвячений життю і творчості Туфана Міннулліна
- Президент РТ Мінтімер Шаймієв вручив орден «За заслуги перед Республікою Татарстан» драматургу Туфану Миннуллину
- сторінка письменника на сайті Національної бібліотеки Республіки Татарстан
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մայիսի 2 մահեր
- 2012 մահեր
- Կազան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թաթար գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- Խորհրդային գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- Թատերագիրներ
- Խորհրդային քաղաքական գործիչներ
- Խորհրդային սցենարիստներ