Ռուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ռուշան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԻսմայիլիի շրջան
ԲԾՄ702 մետր
Բնակչություն988 մարդ
Ժամային գոտիUTC+4
Ռուշան (Ադրբեջան)##
Ռուշան (Ադրբեջան)

Ռուշան (Ռուշանաշեն, ադրբ.՝ Ruşan), նախկին հայկական բնակավայր, ներկայիս ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության Իսմայիլիի շրջանում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի վարչական կենտրոն Իսմայիլի քաղաքից հեռու է 13 կմ դեպի արևմուտք։ Տեղակայված է գոգավոր սարահարթի վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուշանը տարածաշրջանի հին բնակավայրերից է և ունի բազմադարյա պատմություն[1]։

Հայտնի է, որ Ռուշանի հայ ազգաբնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 թվականի ամռանը։ Գյուղի բնակչությունը հայ-թաթարական ընդհարումների հետևանքով կորուստներ կրելով ստիպված է եղել լքել բնակավայրը։ Տարածաշրջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ռուշանը լքած բնակչության փոքր մասը վերադառնում է գյուղ։ 1950-1960-ական թվականներին Ռուշանում բնակություն են հաստատում մեծ թվով ադրբեջանցիներ և լեզգիներ, որի հետևանքով հայ ազգաբնակչության թվաքանակը կտրուկ նվազում է։ Մինչև 1988 թվականի բռնագաղթը գյուղի հայ ազգաբնակչությունը կազմում էր շուրջ 25 տուն[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուշան գյուղը, ունենալով բազմադարյա պատմություն, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ եկեղեցիներ, գերեզմաններ, բնակելի հին տներ և ալն[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դրությամբ Ռուշան գյուղի կենտրոնում էր գտնվում հայկական առաքելական Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցին։ Ուներ երկու մուտք, որոնք գտնվում էին արևմտյան և հարավային կողմերում։ Հարավային մուտքի ճակատային քարի վրա առկա էր շինարարական արձանագրություն և նշված էր 1872 թվական[1]։

Մինչև նոր եկեղեցու հիմնադրումը, ըստ արխիվային վավերագրերի, Ռուշանում եղել է մեկ այլ Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցի[1][2]։

Հարավ-արևմտյան գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուշան գյուղի հարավ-արևմտյան կողմում՝ բլրի վրա գտնվում էր ընդարձակ հայկական գերեզմանոց։ Ըստ ուսումնասիրությունների՝ մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանոցի տապանաքարերի թիվն անցնում էր 150-ը։ Արձանագիր տապանաքարերը թվագրվում էին 19-րդ դարի սկզբներով, իսկ անարձանագիրները՝ ավելի հին ժամանակներով[1]։

Ճղպորի գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դրությամբ Ռուշան բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք պահպանվում էր Ճղպորի անունը կրող գյուղատեղիի վերածված նախկին բնակավայրը։ Այն հայտնի է նաև Ընկուզենյաց անունով։ Գյուղատեղիում է գտնվում հին հայկական գերեզմանոցը։ 1984 թվականին կատարված ուսումնասիրությունների ժամանակ գերեզմանոցում հայտնաբերվել են խաչքարեր և առանձին բեկորներ։ Խաչքարերից մի քանիսը թվագրվում էին 1095, 1499 թվականներով[1][3]։

Մուրատ խան գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դրությամբ Ռուշան բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք պահպանվում էր Մուրատ խան անունը կրող գյուղատեղիի վերածված նախկին բնակավայրը։ Գյուղատեղիում է գտնվում հին հայկական գերեզմանոցը։ 1984 թվականին կատարված ուսումնասիրությունների ժամանակ գերեզմանոցում հայտնաբերվել են բազմաթիվ տապանաքարեր։ Դրանցից մի քանիսը թվագրվում էին 1051, 1151, 1251, 1352, 1474, 1481 թվականներով[1][3]։

Շոր աղբյուր գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դրությամբ Ռուշան բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք պահպանվում էր Շոր աղբյուր անունը կրող գյուղատեղիի վերածված նախկին բնակավայրը։ Գյուղատեղիում է գտնվում հին հայկական գերեզմանոցը։ 1984 թվականին կատարված ուսումնասիրությունների ժամանակ գերեզմանոցում հայտնաբերվել են խաչքարեր։ Դրանցից մի քանիսը թվագրվում էին 1369, 1452, 1498, 1499 թվականներով[1][3]։

Բեշ քյանդ գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դրությամբ Ռուշան բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք պահպանվում էր Բեշ քյանդ անունով հայտնի գյուղատեղիի վերածված նախկին բնակավայրը։ Գյուղատեղիում է գտնվում հին հայկական գերեզմանոցը։ 1984 թվականին կատարված ուսումնասիրությունների ժամանակ գերեզմանոցում հայտնաբերվել են տապանաքարեր և դրանց բեկորներ։ Դրանք թվագրվում էին 1434, 1495 թվականներով[1][3]։

Բնակելի տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կային բնակելի մի քանի հին տներ, որոնց մի մասն ունեին շինարարական արձանագրություններ։ Դրանցից մեկը կառուցվել է 1896 թվականին և պատկանում էր Գենադի Մակյանին։ Այն գտնվում էր եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում։ Տան հարավային ճակատին՝ պատշգամբի ներսում հայերեն լեզվով փորագրված էր շինության թվականը՝ «ԿԱՌՈՒՑԱՒ ՏՈՒ|ՆՍ Ի ՎԱԵԼՈՒՄՆ | ՅՈՎՀԱՆՆԻՍԻ ՊՈ|ՂՈՍԵԱՆՑ, 1896 ԱՄԻ։»[1][3]։ Մեկ այլ երկհարկանի բնակելի տուն, որը նույնպես կառուցվել է 1896 թվականին, առաջին հարկի մուտքերից մեկի բարավորին հայերեն փորագրված էր կառուցման թվականը՝ 1886 ԹԻՎ | ԸՍՏԵՓԱՆ[1][3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարը Ռուշանը եղել է հայաբնակ գյուղ։ Հայտնի է, որ 1918 թվականին գյուղի հայ ազգաբնակչությունը թվային մեծ կորուստներ է կրել և հեռացել բնակավայրից։ Հետագայում քիչ թվով հայեր վերադարձել են Ռուշան։ 20-րդ դարի կեսերից Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Ռուշանում բնակություն են հաստատել մեծ թվով ադրբեջանցիներ և լեզգիներ[1]։

Ռուշան գյուղի հայ ազգաբնակչության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ հայտնի են 1861 թվականից։ Այդ թվականի դրությամբ գյուղում կար 105 հայկական տուն[1][4]։ 1890 թվականին գյուղում բնակվում էր 420 հայ, ընդհանուր առմամբ 62 տուն[1][4]։ 1914 թվականի դրությամբ Ռուշանում բնակվում էր 601 հայ[1][5]։ Գյուղի հայ ազգաբնակչությունը բնակավայրը ստիպողաբար լքել է 1988 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 1997 թվական։
  2. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 4581, 3684, 5340
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863, թ․։
  4. 4,0 4,1 Սմբատեանց Մ., Նկարագիր Սուրբ Ստեփանոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուխտատեղեաց եւս եւ քաղաքացն եւ գիւղօրէից որք ի Շամախիոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։
  5. “Кавказский Календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 176.(ռուս.)