Ռույ Գերրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռույ Գերրա
Presença do 5x Favela no Back2Black Festival!2.jpg
Ծնվել էօգոստոսի 22, 1931(1931-08-22)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրՄոզամբիկ Մոզամբիկ
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
ՄասնագիտությունԴերասան, կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Կլաուդիա Օհանա, Nara Leão? և Leila Diniz?
Երեխա(ներ)Dandara Guerra?
Պարգևներ և մրցանակներՄշակույթում ունեցած վաստակի համար շքանշան
IMDbID ID 0346087

Ռույ Ալեշանդրե Գերրա Կոելյու Պերեյրա (պորտ.՝ Ruy Alexandre Guerra Coelho Pereira, օգոստոսի 22, 1931(1931-08-22)[1][2], Մապուտու, Մոզամբիկ), բրազիլացի կինոռեժիսոր և դերասան, այսպես ասած Երրորդ կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոզամբիկում։ Երեխա ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Պորտուգալիա։ Ավարտել է Փարիզի կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոցը։ Սրանից հետո աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և տեղափոխվել է Բրազիլիա։ 1980-ական թվականներին աշխատել է Մոզամբիկում և Մեքսիկայում։

Դերասանական կարիերայի ընթացքում նկարահանվել է ինչպես իր, այնպես էլ այլ կինոռեժիսորների ֆիլմերում։ Առավել հայտնի դերերից է դոն Պեդրո դե Ուրսուայի դերը Վերներ Հերցոգի «Ագիրե, աստվածային բարկություն» (1972) ֆիլմում։

Դուստրը (Կլաուդիա Օանոյից) դերասանուհի Դանդարա Գերրան է (ծնվ․ 1983)։

24 անգամ նոմինացված է եղել ազգային և միջազգային կինոմրցանակների համար, որոնցից 9-ը հաղթել է [3]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954: Quand le soleil dort
  • 1962: Os cafajestes (նոմինացված Ոսկե արջ մրցանակաբաշխությանը Բեռլինի կինոփառատոն)
  • 1964: Os fuzis (Արծաթե արջ Բեռլինի կինոփառատոն)
  • 1969: Ternos caçadores
  • 1970: Os deuses e os mortos (առաջադրված Ոսկե արջ մրցանակաբաշխությանը Բեռլինի կինոֆեստիվալ)
  • 1976: A queda (Արծաթե արջ Բեռլինի կինոփառատոն)
  • 1980: Mueda, memória e massacre
  • 1981: Histoires extraordinaires: la lettre volée (Էդգար Պոյի նովելի հիման վրա)
  • 1983: Eréndira (Մարկես Գաբրիել Գարսիայի գրքի հիման վրա,
  • 1986: Ópera do malandro (Շիկո Բուարկի երաժշտական դրամայի հիման վրա)
  • 1988: Fábula de la bella Palomera (Մարկես Գաբրիել Գարսիայի գրքի հիման վրա)
  • 1989: Kuarup
  • 1992: Me alquilo para soñar (հեռուստասեիրալ)
  • 2000: Monsanto (հեռուստատեսային).
  • 2000: Estorvo
  • 2004: Portugal S.A.
  • 2004: O veneno da madrugada

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]