Jump to content

Ռումինացիները Հունգարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինացիները Հունգարիայում ըստ 1890 թվականի մարդահամարի

Ռումինացիները Հունգարիայում ներկայումս շատ փոքր թիվ են կազմում։ Համաձայն հունգարական վերջին՝ 2011 թվականի մարդահամարի տվյալների (որը կատարվել է ինքնորոշման հիման վրա) ռումինացի բնակչությունը երկրում կազմում է 35,641 մարդ կամ երկրի բնակչության ընդհանուր թվի 0.3 %, որը նշանակալիորեն աճել էր 2001 թվականի 8,482 բնակչից և 0,1 %-ից[1]։ Ռումինացիները հիմնականում ապրում են Ռումինիայի սահմանի մոտ գտնվող գյուղերում և քաղաքներում՝ Բաթոնյա, Էլեկ, Մեհկերեկ և Գյուլա։ Ռումինացիներ ապրում են նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Պատմականորեն այժմյան Ռումինիայի տարածքի նշանակալի մասը պատկանել է Հունգարիայի թագավորությանը։

Անկախ ռումինացիների՝ Տրանսիլվանիայում առկայությանը/չառկայությանը մինչ հունգարացիների կողմից նվաճումը (տե՛ս ռումինացիների ծագումը) ռումինացի բնակչության վերաբերյալ առաջին գրավոր աղբյուրները թվագրվում են 13-րդ դարի։ 1283 թվականի տարեգրություններից մեկում հիշատակվում է Օլաթելուկ գյուղը, որտեղ ապրել են ռումինացիներ[2][3]։ «Ռումինացիների հողը»[3][4][5][6] գտնվում էր Ֆեգերաշում, այդ տարածքը 1285 թվականին[3] հիշատակվում է նաև այլ՝ Օլաշի անվամբ։ Ռումինական «Օլա» անունն առաջին անգամ հիշատակվում է 1258 թվականի թագավորական հրովարտակներից մեկում[3]։ Այդ ժամանակ ռումինացի բնակչությունն ապրում էր Տրանսիլվանիայում, Բանատում, Մարամարոշում և Պարցիումում։

Տրիանոնյան համաձայնագրից հետո Հունգարիան դարձավ էթնիկ առումով գրեթե միատարր երկիր, որտեղ բնակչության միայն 10.4 % են կազմում ազգային փոքրամասնությունները, որից 6,9 % գերմանացիներ են, իսկ ռումինացիները կազմում էին միայն 0,3 %։

Ռումինացիների թիվը Հունգարիայում կտրուկ աճեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ Հունգարիան անեքսիայի ենթարկեց Չեխոսլովակիայի տարածքի մի մասը, Ռումինիան և Հարավսլավիան։ Այս բռնամիակցումը հաստատվեց Մյունխենյան համաձայնության շրջանակում(1938)՝ երկու հունգարական իրավարարություններով (1938 և 1940)։ Մասնավորապես՝ Հյուսիսային Տրանսիլվանիայի բնակչությունը, համաձայն 1941 թվականի հունգարական մարդահամարի, կազմում էր 53,5 % հունգարացիներ և 39,1 % ռումինացիներ[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունգարիան դարձավ ավելի էթնիկ միատարր երկիր, քան պատերազմի ընթացքում էր։ 1980 թվականին երկրի բնակչության 99 % հունգարացիներ էին (տե՛ս Հունգարիայի բնակչություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population by nationalities, 2001 census (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  2. György Fejér, Codex diplomaticus Hungariae ecclesiasticus ac civilis, Volume 7, typis typogr. Regiae Vniversitatis Vngaricae, 1831 [1]
  3. 3,0 3,1 3,2 3,3 Tamás Kis, Magyar nyelvjárások, Volumes 18-21, Nyelvtudományi Intézet, Kossuth Lajos Tudományegyetem (University of Kossuth Lajos). Magyar Nyelvtudományi Tanszék, 1972, p. 83 [2]
  4. Dennis P. Hupchick, Conflict and chaos in Eastern Europe, Palgrave Macmillan, 1995 p. 58 [3]
  5. István Vásáry, Cumans and Tatars: Oriental military in the pre-Ottoman Balkans, 1185-1365, Cambridge University Press, 2005, p. 28 [4](չաշխատող հղում)
  6. Heinz Stoob, Die Mittelalterliche Städtebildung im südöstlichen Europa, Böhlau, 1977, p. 204 [5]
  7. Károly Kocsis, Eszter Kocsisné Hodosi, Ethnic Geography of the Hungarian Minorities in the Carpathian Basin, Simon Publications LLC, 1998, p. 116-153 [6](չաշխատող հղում)