Ռութ Հենդլեր
| Ռութ Հենդլեր անգլ.՝ Ruth Handler | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 4, 1916[1] |
| Ծննդավայր | Կոլորադո, ԱՄՆ կամ Դենվեր, ԱՄՆ[2] |
| Մահացել է | ապրիլի 27, 2002[1][3] (85 տարեկան) |
| Մահվան վայր | Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Գերեզման | Hillside Memorial Park |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դենվերի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[5] |
| Երկեր | Բարբի |
| Մասնագիտություն | սցենարիստ, ձեռնարկատեր, գյուտարար և գյուտարար |
| Ամուսին | Էլիոթ Հենդլեր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Քեն Հենդլեր և Բարբարա Հենդլեր |
Ռութ Մարիաննա Հենդլեր (անգլ.՝ Ruth Marianna Handler, նոյեմբերի 4, 1916[1], Կոլորադո, ԱՄՆ և Դենվեր, ԱՄՆ[2] - ապրիլի 27, 2002[1][3], Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ձեռնարկատեր, Mattel ընկերության նախագահը, Բարբի տիկնիկի ստեղծողը։
Ռութ Մոսկովիչը ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 4-ին Դենվերում։ Լեհ-հրեական ներգաղթյալներ Հակոբ և Իդա Մոսկովիչների ընտանիքի վերջին՝ տասներորդ երեխան էր։ Ռութի ծննդից 6 ամիս անց վիրահատեցին Իդայի լեղապարկը, ինչի պատճառով նա չէր կարողանում դստեր համար հոգ տանել։ Երեխային դաստիարակում էին Իդայի ավագ դուստրը՝ Սառան, և Սառայի ամուսինը՝ Լուի Գրինվալդը։ 10 տարեկանից Ռութն աշխատեց նրա դեղատանը[7]։
1938 թվականի հունիսի 26-ին Մոսկովիչն ամուսնացավ Էլիոթ Հենդլերի հետ[7]։ 1945 թվականին ամուսիններն Էլիոթի ընկերոջ՝ Մեթսոն Հարոլդի հետ միասին ավտոտնակում հիմնեցին լուսանկարների շրջանակներ արտադրող ընկերություն, որն անվանեցին Mattel: Ավելի ուշ բիզնեսի զարգացմանը նպաստեց երաժշտական խաղալիքների և տիկնիկների տնակների համար անհրաժեշտ օժանդակ նյութերի արտադրությունը[8][9].:
1959 թվականին ֆիրման ներկայացրեց Ռութի մտահղացումը՝ Բարբի տիկնիկը։ Տիկնիկն անվանակոչվեց ի պատիվ Բարբարա Հենդլերի՝ Ռութի և Էլիոթի դստեր։ Սկզբնական շրջանում այն ծայրահեղ վատ էր վաճառվում և իր կանացի, բացեիբաց արտաքին տեսքի պատճառով արժանացավ կտրուկ քննադատության[10]։
Չնայած դրան՝ շուտով տիկնիկն արժանացավ արտասովոր հանրաճանաչության. արդեն 1965 թվականին նրա վաճառքից ստացվող եկամուտը կազմում էր 100 միլիոն դոլլար[11]։ Շուտով ստեղծվեց Քենը՝ Բարբիի տիկնիկ ընկերը։ Ի պատիվ Բարբարայի եղբայր Քեննեթի՝ նրան անվանակոչեցին Քեն[9]։
1975 թվականին Էլիոթ և Ռութ Հենդլերները լքեցին Mattel-ը[12]։ Ռութը մահացել է 2002 թվականի ապրիլի 27-ին Լոս Անջելեսում՝ ստամոքսի հետվիրահատական բարդացումներից[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Barbie doll creator dies // BBC News Online — 2002.
- ↑ https://books.google.com/books?id=XKiGgl36bkgC&lpg=PA171&ots=JtXJWsTj-n&dq=university%20of%20denver%20%22Ruth%20Handler%22&pg=PA171#v=onepage&q=university%20of%20denver%20%22Ruth%20Handler%22&f=false
- ↑ https://www.newspapers.com/image/382462527
- 1 2 «Ruth Handler and The Barbie Doll». directessays.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «В Калифорнии умер «отец» куклы Барби». Дни.ру. 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- 1 2 Наталия Терех (27.07.2011). «В Лос-Анджелесе на 96-м году жизни скончался «отец» куклы Барби Эллиот Хэндлер». «ФАКТЫ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Нестареющая Барби». rus.info. 31 декабря 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Отец куклы Барби скончался в Калифорнии». Новые Известия. 26 Июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «В США ушел из жизни отец куклы Барби». РБК. 25 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ SARAH KERSHAW (29 апреля 2002). «Ruth Handler, Whose Barbie Gave Dolls Curves, Dies at 85» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Умерла создательница куклы Барби». Lenta.ru. 28.04.2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Հենդլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||