Ռութ Գիլմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Գիլմոր
Ծնվել էհոկտեմբերի 26, 1899(1899-10-26)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 12, 1976(1976-02-12) (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Ֆրենկ Ջիլմոր

Ռութ Էմիլի Գիլմոր (հոկտեմբերի 26, 1899(1899-10-26), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 12, 1976(1976-02-12), Նյու Յորք, ԱՄՆ), անգլիական ծագմամբ ամերիկացի թատրոնի դերասանուհի։

Գիլմորը «Actors' Equity» ընկերության նախկին նախագահ Ֆրենկ Գիլմորի և դերասանուհի Լորա ՄակՋիլիվրեյի դուստրն էր և դերասանուհի Մարգալո Ջիլմորի քույրը։ Նրա մեծ հորաքույրը բրիտանացի դերասան-մենեջեր Սառա Թորնն էր, իսկ մեծ հորեղբայրներն էին դերասաններ Թոմաս Թորնը և Ջորջ Թորնը։

Հոր կողմից լինելով չորրորդ սերնդի դերասանուհի՝ Գիլմորի առաջին պրոֆեսիոնալ բեմելը տեղի է ունեցել 1918 թվականին Մորիս Մաետերլինկի՝ Նյու Յորքում բեմադրված «Նշանադրություն» ներկայացման մեջ։ Հետագայում հանդես է եկել տարբեր դերերով տարբեր ներկայացումներում․ Էդդի Ափթոնի դերում 1921 թվականին բեմադրված «Կողոպուտ» ներկայացման մեջ[1], Ջեննիի դերում 1922 թվականին բեմադրված «Բույնը» ներկայացման մեջ, 1922 թվականին բեմադրված «49-ականները» ներկայացման մեջ[2], «No Sirree!» (1922) ներկայացման մեջ[3], Գեյլ Կառլթոնի դերում 1931 թվականին բեմադրված «Այլևս ոչ մի սահման» ներկայացման մեջ և տիկին Հովարդի դերում 1934-5 թվականներին բեմադրված «Գյուղացին ամուսնանում է» ներկայացման մեջ[4]։

Ամուսնացել է թատերկան պրոդյուսեր Մաքս Սոնինոյի հետ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Նրանք հանդիպել են այն ժամանակ, երբ 1931 թվականին Մաքսը բեմադրում էր «Այլևս ոչ մի սահման» պիեսը, որում Ռութը դերակատարում ուներ[5]։ Միասին նրանք թարգմանել են Լուիջի Պիրանդելլոյի «Finding Oneself » (1933)[6], Ջիվակինո Ֆորցանոյի «Gutlibi » և «Սան-Լուցիոյի զանգերը» պիեսները։ Նրանց դուստրը Միլդրեդ Սոնինոն էր (1836 թվականի փետրվարի 18 - 1986 թվականի հունվար)։

Իր քրոջ՝ Մարգալո Գիլմորի հետ նա «Ալգոնկինի կլոր սեղանի» անդամ էր։ Մահացել է Նյու Յորքում 1976 թվականի փետրվարին 76 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]