Ռուդոլֆ եղնիկի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ եղնիկի արկածները
անգլ.՝ Rudolph the Red-Nosed Reindeer
Տեսակհեռուստաֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, երաժշտական ֆիլմ, հեքիաթ և մյուզիքլ
Հիմնված էRudolph, the Red-Nosed Reindeer
ՌեժիսորLarry Roemer?
ՀնչյունավորումԲյորլ Այվզ
ՊրոդյուսերԱրթուր Ռանկին կրտսեր
ԵրաժշտությունJohnny Marks?
Երկիր ԱՄՆ,  Կանադա և  Ճապոնիա
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios
Տևողություն53 րոպե
Թվականդեկտեմբերի 6, 1964[1]
rankinbass.com

Ռուդոլֆ եղնիկի արկածները, 1964 թվականին հայտնի սուրբծննդյան ֆիլմի հիման վրա, հատուկ հեռուստատեսության համար նկարահանված ամերիկայան սուրբծննդյան տիկնիկային մուլտֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1964 թվականի դեկտեմբերի վեցին՝ NBS ալիքով (1972 թվականից մուլտֆիլմը ցուցադրվում է CBS ալիքով)։ «Ռուդոլֆ եղնիկի արկածները» ամեն տարի ցույց են տալիս ամերիկական հեռուստատեսությամբ․ ինչը ռեկորդային երկար է՝ սուրբծննդյան հատուկ թողարկման համար[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ եղնիկը՝ Դոնների որդին, (Սանտա Կլաուսի լծվածքի եղնիկներից մեկը) ծնվել է տարօրինակ յուրահատկությամբ․ նրա քիթը կարմիր լույս է արձակում։ Այդ պատճառով մնացած եղնիկները, բացի Կլարիսայից, ծիծաղում են նրա վրա և չեն կանչում իրենց հետ խաղալու։ Ռուդոլֆը դուր է գալիս Կլարիսային, բայց հայրը նրան արգելում է շփվել Ռուդոլֆի հետ։ Այդ ժամանակ էլֆ Գերմին հասկանում է, որ ուզում է ատամնաբույժ դառնալ և չի ցանկանում խաղալիքներ պատրաստել։ Երկու վտարվածները ծանոթանում են միմյանց հետ և ճամփա են ընկնում՝ ուր աչքերը կտրի։ Նրանք հանդիպում են ողջ կյանքում հարստություն փնտրող ոսկեխույզ Յուկոն Կորնելիուսին։ Հանկարծ նրանց նկատում է Ձնեհրեշը, որն ուզում է ուտել նրանց։ Նրանք փախչում են հրեշից և երեքը միասին հայտնվում Դժբախտ Խաղալիքների կղզում, որտեղ ապրում են խաղալիքները, որոնցից հրաժարվել են երեխաները։ Այդ երկրի թագավորը՝ թևավոր առյուծ Մունրեյսերը, թույլ է տալիս հերոսներին գիշերել այդտեղ, բայց փոխարենը խնդրում է պատմել Սանտային այդ կղզու մասին, որպեսզի նա խաղալիքների համար ապաստան գտնի։ Գիշերվա կեսին Ռուդոլֆը փախչում է կղզուց՝ վախենալով, որ իր քիթը կգրավի Հրեշի ուշադրությունը։

Անցնում է ծամանակ, Ռուդոլֆը մեծանում է, բայց դեռևս չի կարողանում գտնել այն տեղը, որտեղ կկարողանար ապրել հանգիստ։ Նա որոշում է վերադառնալ տուն և իմանում, որ ծնողները և Կլարիսան այս ամբողջ ընթացքում փորձել են գտնել իրեն։ Նա ճամփա է ընկնում նրանց գտնելու և տեսնում է, որ նրանց բռնել է Ձնեհրեշը։ Ռուդոլֆը փորձում է պաշտպանել ընտանիքին և Կլարիսային, բայց ընկնում է սառցալեզվակի հարվածից։ Գերմին և Յուկոն որոշում են փրկել Ռուդոլֆին։ Հրեշին քարանձավից խորամանկությամբ դուրս բերելով՝ Գերմին պոկում է նրա բոլոր ատամները։ Հրեշը սարսափում է իր անզորությունից։ Յուկոն նստեցնում է նրան իր շների լծվածքին, բայց ընկնում է բլուրից։ Հուսահատված հերոսները գնում են տուն։ Այնտեղ բոլորը ներողություն են խնդրում Ռուդոլֆից և Գերմիից, իսկ Սանտան խոստանում է տուն գտնել բոլոր Դժբախտ խաղալիքների համար։ Յուկոն վերադառնում է վերափոխված հրեշի հետ, որը, պարզվում է, կարողանում է եղևնի զարդարել։ Այդ ժամանակ Սանտան հայտարարում է, որ նվերներ բաժանելը նրա մոտ չի ստացվի, քանի որ դրսում ձնաբուք է, բայց, տեսնելով Ռուդոլֆի լուսավորվող քիթը, խնդրում է եղնիկին կանգնել սահնակի ամենասկզբում։ Եղնիկը համաձայնվում է, և Սանտան եղնիկների հետ ուրախությամբ նվերները հասցնում է երեխաներին։

Դերերը հնչունավորեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլի Մեյ - Ռուդոլֆ եղնիկ
  • Սթեն Ֆրենսիս - Սանտա Կլաուս, թագավոր Մունրեյսեր
  • Պոլ Կլիգմեն - Դոներ, Կլարիսայի հայրը, Կոմետ
  • Բյորլ Այվզ - ձնեմարդ Սեմ (պատմող)
  • Պոլ Սոլուս - Գերմի
  • Ջենիս Օրինշտեյն - Կլարիսա
  • Լարի Ման - Յուկոն
  • Պեգ Դիքսոն - տիկին Կլաուս, տիկին Դոներ
  • Կարլ Բանաս - էլֆ–վարիչ, Դժբախտ Խաղալիքներ
  • Էլֆի Սկոպ - Ֆայրբոլ, Չարլին արկղիկից
  • Կորին Կոնլի - Դոլի տիկնիկ

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ եղնիկի արկածները» հոդվածին։