Բյորլ Այվզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյորլ Այվզ
Burl Ives by Van Vechten.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 14, 1909(1909-06-14)[1][2]
Ծննդավայր՝Hunt City, Ջեսպեր շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 14, 1995(1995-04-14)[2] (85 տարեկան)
Վախճանի վայր՝Anacortes, Skagit County, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝փողոցային կատարող, բանջոյիստ, երգիչ, ինքնակենսագիր, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեղինակ-կոմպոզիտոր, հնչյունավորող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ և Grammy Award for Best Country & Western Recording?
IMDb։ID 0412322
burlives.com

Բյորլ Այկլ Իվանո Այվզ (անգլ.՝ Burl Icle Ivanhoe Ives; 14 հուլիսի 1909 — 14 ապրիլի 1995) — ամերիկացի դերասան և ֆոլկ ոճի երգիչ, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորլ Այվզը ծնվել է Իլլինոյսկ ոչ մեծ քաղաքում՝ ֆերմերի ընտանիքում, որտեղ նրանից բացի կար ևս վեց երեխա։ Նա իր երգչի տաղանդը առաջին անգամ ցուցադրել է դեռ երեխա տարիքում, երբ նա զինվոր-վետերանների հանդիպման ժամանակ իր կենդանի ձայնով կատարեց մի քանի բալլադ։

Իր երգերի ձայնագրման առաջին փորձը նա նախաձեռնել է 1929 թվականին։ բայց այդ ժամանակ նրան հետևում էր անհաջողությունը։ 1930-ական թվականներին Այվզը շատ էր ճանապարհորդում ԱՄՆ-ում՝ տարբեր սևագործ աշխատանքների միջոցով գումար աշխատելով, ինչպես նաև կատարելով իր երգերը բանջոյի ներքո։ Իր ճանապարհորդության ընթացքում, նա հայտնվելով Յուտա նահանգի Մոնա քաղաքում, Բյորլ Այվզը գոհացրեց բանտարկյալներին իր թափառաշրջիկությամբ և «Foggy, Foggy Dew» երգի կատարումով, որը քաղաքի ղեկավարությունը համարում էր անպարկեշտ։

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1931թ. Այվզը սկսեց ելույթ ունենալ Ինդիանա ռադիոյում, և հենց այդ ժամանակ որոշեց ստանալ ավելի լավ կրթություն՝ ընդունվելով Ինդիանայի պետական մանկավարժական քոլեջ[3]։ 1940 թվականին նա դարձավ իր հեղինակային երաժշտական ռադիոհաղորդման հաղորդավար, այնտեղ հաջողությամբ կատարելով նախկինում հայտնի շատ բալլադներ։ Նրա շնորհիվ կրկին հանրաճանաչ դարձան այնպիսի ազգային երգեր, ինչպիսիք են «Foggy, Foggy Dew», «Blue Tail Fly» և «Big Rock Candy Mountain»:

Կ. Վան Վեխտենա (1955)

1942թ. սկզբին Այվզին զորակոչեցին բանակ, որտեղ հաջորդ տարում նա ստացավ կապրալի աստիճան։ 1943 թվականի սեպտեմբերին առողջական խնդիրների պատճառով դուրս են գրել որպես պահեստային զինծառայող։ Նույն թվականի դեկտեմբերին Բյորլ Այվզը տեղափոխվեց Նյու-Յորք, որտեղ ստացավ աշխատանք ռադիո «CBS»[4]-ում։

1945թ. դեկտեմբերին նա ամուսնացավ սցենարիստ Հելեն Պեկ Էրիխի հետ, ով 1949 թվականին դարձավ նրանց որդի Ալեքսանդրի մայրը[5]։

1946թ. մեծ էկրանի վրա ցուցադրվեց Բյորլ Այվզի առաջին ելույթը «Սմոկի»[6] ֆիլմում։ Նրա համար հաջող էր 1949 թիվը, երբ «Իմ սրտին շատ թանկ» կինոյում նրա կատարմամբ հնչեց «Lavender Blue» երգը, որը ներկայացվել է «Օսկարի»։

1950թ. սկզբին Այվզը ընկավ Հոլիվուդի Սև ցուցակը՝ կոմունիստների հետ կապեր ունենալու կասկածանքով,[7] որը տասնամյակի սկզբում էապես նվազեցրեց կինոյում լավ դեր խաղալու նրա հնարավորությունը։ Նա համագործակցեց Հակաամերիկյան հետաքննության հանձնաժողովի հետ և կարողացավ նրանց համոզել, որ ինքը որևէ կապ չունի կոմունիստական կուսակցության հետ։ Բյորլ Այվզը հանվեց Սև ցուցակից, բայց փչացրեց հարաբերությունները իր երաժիշտ-գործընկերների հետ, որոնք նրան համարում էին դավաճան[8]։

Հաջողություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1958թ. դերասանը, Ռուֆուս Խեննեսսի դերակատարման համար նա ներկայացվեց «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանում լավագույն դերակատարման համար։

1960-ական թթ. սկզբին Բյորլ Այվզը ավելի հաճախակի էր զբաղվում երաժշտությամբ, վերջին տարիներին ձայնագրելով մի քանի տասնյակ երգեր քանթրի ոճով, տարբեր ժամանակներում զբաղեցնելով հաջողված դիրքեր ազգային չարտերում։ Միևնույն ժամանակ շարունակելով իր կարիերան կինոյում, հեռուստատեսությունում, ինչպես նաև Բրոդվեի թատերական բեմերում։ Այվզը հանդիսանում է ինքնակենսագրության, երկու երգարանների և մի քանի գեղարվեստական գրքերի հեղինակ։ 1971թ. իր առաջին կնոջ հետ բաժանվելուց հետո նա նորից ամուսնացավ Դորոթի Կոսթեր Փոլի հետ։

Բյորլ Այվզը մահացել է 1995թ. 85 տարեկանում հասակում՝ բերանի խոռոչի քաղղկեղից։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Ռուսերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1955 ֆ Դրախտից արևելք East of Eden Սեմ, շերիֆ
1958 ֆ Կատուն շիկացած տանիքի վրա Cat on a Hot Tin Roof Մեծ Պա
1958 ֆ Սերը Կնձենու տակ Desire Under the Elms Էֆրաիմ Կեբոտ
1958 ֆ Մեծ երկիր The Big Country Ռուֆուս Խեննեսի
1959 ֆ Մեր մարդը Հավանայում Our Man in Havana Բժիշկ Խասելբախեր
1982 ֆ Սպիտակ շուն White Dog Կարրատերս
1984 տֆ Կտրիճների քարավանը։ Էվոկների արկածները։ Caravan of Courage: An Ewok Adventure Հեղինակի խոսք
1988 ֆ Երկու լուսինների միաձուլումը Two Moon Junction Շերիֆ Էրլ Խոկինս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար 1959 — «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Մեծ երկիր»)
  • Ոսկե գլոբուս 1959 — «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Մեծ երկիր»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Wayfaring Stranger p. 145
  4. "Testimony of Burl Icle Ives, New York, N.Y. [on May 20, 1952], " Hearings before the Subcommittee to Investigate the Administration of the Internal Security Act and Other Internal Security Laws of the Committee on the Judiciary, United States Senate, Eighty-Second Congress, Second Session on Subversive Infiltration of Radio, Television, and the Entertainment Industry. Washington, D.C.: GPO, 1952. Part 2, p. 206
  5. "Burl Ives Weds Script Writer, " New York Times, 8 December 1945, p. 24. Accessed via ProQuest Historical Newspapers
  6. Burl Ives Biography, Sitcoms Online
  7. Michael D. Murray, Encyclopedia of Television News, Westport, CT: Greenwood, 1998. p 18. Accessed via Ebrary
  8. «Testimony of Burl Icle Ives …,»Hearings before the Subcommittee …, pp. 205—228

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Вс Կաղապար:«Оскар» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում 1941—1960 Կաղապար:Премия «Ոսկե Գլոբուս» Երկրորդ պլանի լավագույն դերասան համար — Կինոնկար 1943—1960