Rudolph, the Red-Nosed Reindeer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Rudolph, the Red-Nosed Reindeer»
Օթրի Ջինի սինգլը
Թողարկված1 սեպտեմբերի 1949[1]
Ֆորմատ7" (45 պ/րոպե), 10" (78 պ/րոպե)
Ձայնագրված27 հուլիսի 1949[1]
Ժանրսուրբծննդյան երաժշտություն
ԵրգահանJohnny Marks?[2]
Տևողություն3:10
ԼեյբլColumbia 38610
Columbia MJV-56
Columbia 4-38610
Columbia 33165
Challenge 1010
Challenge 59030
«Rudolph The Red-Nosed Reindeer» (աուդիո) ՅուԹյուբում

«Rudolph, the Red-Nosed Reindeer» («Ռուդոլֆը՝ կարմրաքիթ հյուսիսային եղջերուն»), սուրբծննդյան ամերիկյան երգ[3]։ Գրվել է 1949 թվականին Ջոնի Մարքսի կողմից իր աներորդու՝ Ռոբերտ Մեյի բանաստեղծությանի հիման վրա[4]։

Հայտնի է դարձել քանթրի երգիչ Ջին Օթրիի կատարմամբ։ Նա թողարկել է այն որպես սինգլ նույն 1949 թվականին[4]։ 1949 թվականի Սուրբ ծննդյան շաբաթվա ընթացքում երգը ամերիկյան հիթ-շքերթների 1-ին հորիզոնականում է եղել։

Թողարկումից հետո առաջին տասը տարիների ընթացքում Ջին Օթրիի տարբերակը վաճառվել է 30 միլիոն օրինակով և դարձել է սուրբծննդյան սեզոնի իսկական դասական երգ ԱՄՆ-ում[4]։ Երգը զբաղեցնում է 5-րդ տեղը 20-րդ դարի ամենակատարված սուրբծննդյան հիթերի ցանկում, որը կազմել է կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան ընկերությունը, իսկ Օթրիի կատարմամբ երկրորդ վաճառվող սուրբծննդյան սինգլն է աշխարհում՝ Բինգ Քրոսբիի «White Christmas»-ից հետո[5]։

1985 թվականին Ջին Օթրիի օրիգինալ սինգլն այդ երգով (թողարկվել է 1949 թվականին Columbia Records լեյբլում) ընդունվել Է «Գրեմմի» մրցանակաբաշխության Փառքի սրահում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «GeneAutry.com: Music, Movies & More - The Essential Gene Autry, 1931-1953». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  2. ISWC-Net
  3. «Rudolph The Red-Nosed Reindeer by Gene Autry Songfacts». Songfacts. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին. «Источник». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. 4,0 4,1 4,2 «Rudolph the Red Nosed Reindeer | Details | AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  5. William D. Crump. Rudolph, the Red-Nosed Reindeer (Song) // The Christmas Encyclopedia. — 3rd ed. — McFarland & Company, 2013. — С. 350. — ISBN 978-0-7864-6827-0.
  6. «GRAMMY Hall Of Fame». GRAMMY.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]