Ռուդոլֆ Դիլս
Ռուդոլֆ Դիլս | |
---|---|
գերմ.՝ Rudolf Diels | |
![]() | |
դեկտեմբերի 16, 1900[1] - նոյեմբերի 18, 1957[1] (56 տարեկան) | |
Ծննդավայր | Berghausen, Aar-Einrich, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց |
Մահվան վայր | Կատցենելնբոգեն, Aar-Einrich, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ[2] |
Ռուդոլֆ Դիլս (գերմ.՝ Rudolf Diels, դեկտեմբերի 16, 1900[1], Berghausen, Aar-Einrich, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց - նոյեմբերի 18, 1957[1], Կատցենելնբոգեն, Aar-Einrich, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Երրորդ ռեյխի գաղտնի ոստիկանության, գեստապոյի ստեղծման օրից 1933 թվականից մինչև 1934 թվականի ապրիլ նրա առաջին ղեկավարը։ ԷսԷս-ի օբերֆյուրեր (1939 թվականի ապրիլի 20-ից), ՍՍ-ի անդամ է 1933 թվականից (տոմս № 187 116), Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ 1937 թվականից (կուսակցական տոնս № 3 955 308)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է ունևոր գյուղացու որդի, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1919 թվականին ընդունվել է Մագդեբուրգի համալսարան, որտեղ ուսումնասիրում է իրավագիտություն։ 1930 թվականին Դիլսը ծառայության է անցնում Պրուսիայի Ներքին գործերի նախարարությունում, որտեղ նրան հանձնարարվում է վերահսկողություն իրականացնել ռադիկալ քաղաքական շրջանակների նկատմամբ, սկսած կոմունիստներից մինչև նացիստներ։ Հիտլերի ռեյսկանցլեր նշանակվելու պահին Դիլսը ղեկավարում էր պրուսական քաղաքական ոստիկանությունը։ Հերման Գյորինգը, որ ղեկավարում էր Պրուսիայի Ներքին գործերի նախարարությունը, հանձնարարում է Դիլսին գլխավորել Պրուսիայի վերակազմավորվող ոստիկանության 1Ա բաժինը (Քաղաքական հանցագործություններ)։ Դիլսի հիշողությունների համաձայն, շուտով գերմանական փոստը կրճատում է անվանումը մինչև GeStapA (գերմաներեն` Geheimstaatspolizeiamt) պրակտիկորեն համահունչ դարձնելով Գաղտնի պետական ոստիկանության գեստապոյի (Geheimstaatspolizei) հետ։
Դիլսն անմիջականորեն ղեկավարում էր Ռեյխստագը հրդեհող Մարինուս վան դեր Լյուբբեի հարցաքննությունները։ 1934 թվականին լարվում են Դիլսի և ՍՍ-ի անվտանգության ծառայությունը ղեկավարող Հեյդրիխի միջև տարաձայնությունները և 1934 թվականի ապրիլի 20-ին Դիլսը թողնում է իր պաշտոնը։ Որոշ ժամանակ աշխատում է Բեռլինի փոխոստիկանապետ, այնուհետև զբաղեցնում Քյոլնի տեղական վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Գեորինգը մի քանի անգամ փրկել է Դիլսին ձերբակալություններից և մահապատժից, այդ թվում 1944 թվականի ապրիլի 20-ի դեպքերից հետո, քանի որ Դիլսն ամուսնացած էր նրա հորեղբոր աղջկա հետ։ 1945 թվականին ձերբակալվում է անգլո-ամերիկյան զորքերի կողմից։ Գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Դիլսը հանդես է գալիս որպես մեղադրող վկա և Գեորինգի պաշտպանության վկա[4]։ 1948 թվականին ազատ է արձակվում։ Պատերազմից հետո Դիլսն աշխատում է Ներքին Սաքսոնիայի կառավարությունում և Ներքին գործերի նախարարությունում, մինչև 1953 թվականի պաշտոնաթողությունը։ Մահացել է որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարից (այլ վարկածով՝ ինքնասպանություն է գործել)։
Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diels R. Lucifer Ante Portas։ Von Severing bis Heydrich. — Zuerich, 1950.
- Diels R. Der Fall Otto Johns, — 1954.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ К. А. Залесский. «Охранные отряды нацизма. Полная энциклопедия СС» (М.: «Вече», 2009. С. 302
- ↑ Б. В. Соколов в своей книге "Герман Геринг. Железный маршал (М.: АСТ-Пресс книга, 2006) говорит, что Дильс был женат на племяннице Геринга (см. стр. 74)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուդոլֆ Դիլս կատեգորիայում։ |