Ռուդոլֆ Գորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Գորման
Ծնվել էհուլիսի 26, 1931(1931-07-26)
ԾննդավայրChinle, Ապաչ շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 2005(2005-11-03)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
ԳերեզմանԹաոս շրջան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունՆավահո
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում և Northern Arizona University?
Ազդվել էԴիեգո Ռիվերա
Մասնագիտությունվիմագրող և նկարիչ
Ծնողներհայր՝ Carl Nelson Gorman?
Պարգևներ և
մրցանակներ

Ռուդոլֆ Կառլ Գորման (անգլ.՝ Rudolph Carl Gorman, հուլիսի 26, 1931(1931-07-26), Chinle, Ապաչ շրջան, Արիզոնա, ԱՄՆ - նոյեմբերի 3, 2005(2005-11-03)[1], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), Նավահո ցեղի բնիկ ամերիկացի արվեստագետ։ Համարվելով «Հնդկացի արվեստագետների Պիկասոն» Նյու Յորք Թայմս ամսագրում[3]՝ նրա նկարները հիմնականում պատկերել են ամերիկուհիների և արտահայտել են նրբագեղ ձևավորումներ ու վառ գույներ, չնայած նա ունեցել է նաև քանդակագործության, խեցեգործության ու քարի վիմագրության աշխատանքրներ։ Նա նաև եղել է խոհանոցի մեծ սիրահար, չորս խոհարարական գրքերի հեղինակ (նկարներով հանդերձ), որ կոչվել է «Գեղանկարչություն և ուտեստներ»[4]։

Վաղ կյանք ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Կառլ Գորմանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 26-ին Արիզոնայում, Չինլեում։ Մայրը Ադել Քեթրին Բրաունն էր[5], իսկ հայրը՝ Կառլ Նելսոն Գորմանը։ Վերջինս Նավահոյի քսանինը գաղտնի գործակալներից մեկն էր, ով իր համագործակիցների հետ միասին ստեղծել է կոդ, որն ամերիկյան ռազմական ուժերը կիրառել են խաղաղօվկիանոսյան օպերացիաներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6]։

Ռուդոլֆ Կառլ Գորմանը մեծացել է Նավահոյի մի ավանդական բնակատեղիում և սկսել է նկարել երեք տարեկանից[7]։ Նրան մեծացրել է տատը՝ պատմելով Նավահոյի լեգենդների մասին ու արվեստագետ նախնիների ծագումնաբանությունը։ Նա Գորմանի մեջ արթնացրել է արվեստագետ դառնալու բուռն ցանկությունը։ Քանյոն դը Չելլիում, երբ հորաքրոջ հետ ոչխար էր արածացնում, սովորաբար, նկարում էր քարերին, ավազին, ցեխին ու կավով քանդակներ էր պատրաստում՝ իր վաղ մանկության առարկաների պատկերներով, ինչպես օրինակ՝ Միկի Մաուսը ու Շիրլի Թեմփլը։

Գորմանը իր երախտագիտությունը հայտնեց Գենադի պրեսբիտերական դպրոցի ուսուցիչներից մեկին՝ Ջեննի Լինդին՝ իրեն ոգեշնչելու համար դառնալ մեծ արվեստագետ[7]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, նախքան քոլեջ ընդունվելը նա ծառայել է Միացյալ Նահանգների նավատորմում, որտեղ Հյուսիսային Արիզոնայի համալսարանում նա հիմնականում զբաղվել է գրականությամբ, և մասամբ՝ արվեստով։

1958 թվականին նա ստացել է Միացյալ Նահանգներից դուրս սովորելու իր առաջին կրթաթոշակը Նավահոյի ցեղի խորհրդի կողմից և անդամագրվել արվեստի ծրագրի ցուցակում Մեխիկոյի քոլեջում[8]։ Այնտեղ նա իմացել է Դիեգո Ռիվերայի մասին ու ոգեշնչվել նրա աշխատանքներով։ Հետագայում նա ուսումնասիրել է արվեստը Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում, որտեղ նա նաև աշխատում էր՝ որպես մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորմանը Կալիֆոռնիայից տեղափոխվել է Նյու Մեքսիկո՝ 1968 թվականին բացելով «Նավահո պատկերասրահ» Թաոսում։ Դա բնիկ ամերիկացու հիմնած առաջին պատկերասրահն էր[9]։ Նա միակ ողջ արվեստագետն էր, ում աշխատանքները ցուցադրված էին «Հնդկացիական թանգարանի գլուխգործոցներում», որի ցուցահանդեսը տեղի ունեցավ Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Նրա աշխատանքներից մեկը ընտրվեց որպես ցուցահանդեսի կատալոգի պաստառ[10]։

Գորմանի աշխատանքներն ուսումնասիրվել են ամերիկահնդիկ արվեստագետներին նվիրված ցուցանմուշների շարքում հասարակական գովազդային գործակալության համար։ Ցուցանմուշներում ընդգրկված արվեստագետների շարքին են դասվում՝ Հելլեն Հարդինը, Չարլզ Լոլոման, Ալլան Հյուզերը, Ժոզեֆ Լոնվոլֆը ու Ֆրից Շոլդերը[11]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին նա նվիրաբերեց արվեստը Թոմ Ուդալի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցող ընտրությունների համար քարոզարշավին։ 2003 թվականի ապրիլի 1-ին Գորմանն իր անձնական գրադարանը նվիրաբերեց Դինեի քոլեջին՝ քոլեջի նախագահ Կասանդրա Մանուելիտո Կերկվլիետի խնդրանքով[12]։

2005 թվականի սեպտեմբերի 18-ին Գորմանն ուշաթափվեց իր բնակարանում ու տեղփոխվեց Թաոսի Սուրբ Խաչ հիվանդանոց։ Իսկ սեպտեմբերի 26-ին տեղփոխվեց Նյու Մեքսիկոյի հիվանդանոց (Ալբուկերկիում)։ Նա մահացավ 2005 թվականի սեպտեմբերի 3-ին՝ յոթանասունչորս տարեկանում։ Նյու Մեքսիկոյի կառավարիչ Բիլ Ռիչարդսոնը հրամայեց դրոշ ծածանել նրա պատվին։

Ոգեշնչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորմանն ուսումնասիրում էր Մեքսիկայի այնպիսի հասարակական ռեալիստների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Դիեգո Ռիվերան, Դեյվիդ Սիկեյրոսը ու Ռուֆինո Թամայոն[13]։ Նրանց կիրառած գույներն ու ձևավորումները ոգեշնչեցին երիտասարդին վերացականությունից տեղափոխվել դեպի աբստրակտ ռեալիզմ։ Նա օգտագործում էր աբստրակտ ձևափոխություններ ու ձևավորումներ՝ իր իսկ բացառիկ, անձնական-իրատեսական ոճը ստեղծելու համար, որոնք հայտնի էին բոլոր նրանց, ովքեր ծանոթ էին նրա աշխատանքներին։ Մեքսիկոյում եղած ժամանակ նա նույնպես շատ բան սովորեց քարի վիմագրության մասին՝ վարպետ տպագրիչ Ժոզե Սանշեզից։

Նա իր ամբողջ կյանքում կիրառում էր վիմագրությունը՝ որպես իր ոգեշնչումների բազմազան օրիգինալ պատկերներ ստեղծելու միջոց՝ հաճախ աշխատելով նկարել հենց քարերի վրա, որտեղից էլ առաջ եկան վիմագրությունները։

Մրցանակներ ու պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ.Կ. Գորման Դեյ, Նյու Մեքսիկոյի նահանգ (1979 թվականի հունվարի 8)[փա՞ստ]
  • Ռ.Կ. Գորման Դեյ, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա (1986 թվականի մարտի 18)[փա՞ստ]
  • Նյու Մեքսիկոյի կառավարչի գերազանցության մրցանակ (1989 թվական)[14]
  • Ազգային կազմակերպության քոլեջների ու համալսարանների տարվա շրջանավարտների մրցանակ (1993 թվականի նոյեմբեր)[փա՞ստ]
  • Կամինո Ռեալ մրցանակ, իսպանախոս ընկերության պալատ, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո (1995 թվական)[փա՞ստ]
  • Լոս Ամիգոս դել Տուրիզմոյի մշակութային մրցանակաբաշխություն, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո (1996 թվական)[փա՞ստ]
  • Ոսկե արմավենի աստղ Փոլմ Սփրինգս Վոք ըֆ Սթարս՝ պարգևատրած նրան (2002 թվական)[15]
  • Գորմանի մահից հետո Նյու Մեքսիկոյի կառավարիչ Բիլլ Ռիչարդսոնը պատվիրեց անձնակազմի կեսին դրոշներ ծածանել՝ նրա պատվին (2005 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. https://harvardfoundation.fas.harvard.edu/media-gallery/detail/141956/137011
  3. «Notes on People». The New York Times. 1979 թ․ մայիսի 4. էջ 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  4. Gorman, R. C with (editor) Virginia Dooley, Nudes and Foods: Gorman Goes Gourmet. Northland Press, Flagstaff, AZ, 1981 (0873582942)
  5. Carl Gorman's world (1st ed.). University of New Mexico Press. 1984. էջ 45. ISBN 0-8263-0738-8.
  6. Parks, Stephen (1983). R. C. Gorman : A Portrait. Boston: Little, Brown and Company. էջ 25. ISBN 082121537X.
  7. 7,0 7,1 Bullis, Don (2007) "Gorman, Rudolph Carl "R.C." or "Rudy" (1931–2005)" New Mexico: a biographical dictionary, 1540-1980 Rio Grande Books, Albuquerque, New Mexico, pages 103-104, 978-1-890689-60-5
  8. "History" Արխիվացված 2009-11-23 Wayback Machine, Mexico City College
  9. Jina Brenneman, Curator of Collections and Exhibitions (2013 թ․ մայիսի 18). «R.C. Gorman: The Early Years :: The Harwood Museum of Art :: An exhibition at the Harwood Museum of Art of work by R.C. Gorman». www.harwoodmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  10. [1] "MetPublications"
  11. Leuthold, Steven (1995). «13: Native American Art and Artists in Visual Arts Documentaries from 1973 to 1991». In Gross, Larry (ed.). On the Margins of Art Worlds. Boulder, CO: Westview Press. էջ 268.
  12. Gerdes, R. Scott (2003 թ․ հունիսի 18). «Gorman gives library to Diné College». The Taos News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին – via Newspapers.com.
  13. Brief biography of R.C. Gorman
  14. «The Award Winners». New Mexico Museum of Art. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  15. Palm Springs Walk of Stars: By Date Dedicated Արխիվացված 2012-12-08 Wayback Machine