Ռուդիկ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդիկ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1940 Ճարտար |
Մահացել է | փետրվարի 18, 1986 (45 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983) |
Ռուդիկ Վարդանի Սահակյան (հուլիսի 25, 1940, Ճարտար - փետրվարի 18, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդիկ Սահակյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 25-ին Ճարտար (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1964-1986 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում, 1974 թվականից՝ կաթի ֆիզիկայի և քինիայի բաժնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են կաթի բաղադրությանն ու տեխնոլոգիայի հատկություններին։ Առաջարկել է մանրէային մերանների ակտիվությունը բարձրացնող մակարդների տեխնոլոգիայի հատկությունների բարելավման, ինչպես նաև մթերքի հասունացման շարժընթացի արագացման եղանակ՝ միկրոտարրերի (մանգան, ցինկ, պղինձ, կոբալտ) միկրոքանակների ավելացմամբ։ Հետազոտել է միկրոտարրերի նկատմամբ կաթնաթթվային միկրոֆլորայի տարբեր շտամների ընտրող. ունակությունը և ապացուցել բարձրորակ պանիրների արտադրության մեջ ազատ ամինաթթուներ, ցնդելի ճարպաթթուներ և արոմատիկ միացություններ առաջացնող շտամների կիրառման արդյունավետությունը։ Հեղինակ է պանրի և կաթնամթերքների նոր տեսակների[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1986 թվականին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биологические методы интенсификации производства крупных сыров, Е., 1985.