Jump to content

Ռուբին Օկոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբին Օկոտի
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1987(1987-06-06)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Կարաչի, Պակիստան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ռուբին Ռաֆայել Օկոտի (գերմ.՝ Rubin Rafael Okotie, հունիսի 6, 1987(1987-06-06)[1][2][3], Կարաչի, Պակիստան), նիգերիական ծագմամբ ավստրիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Ավստրիայի հավաքականում։ 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկոտին «Աուստրիայի» կազմում
Օկոտին Ավստրիայի հավաքականի կազմում

Ռուբինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Վիեննայի «Աուստրիայում»։ Առաջին երկու մրցաշրջաններն անցկացրել է պահեստային թիմի կազմում։ 2007 թվականի օգոստոսի 5-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում Օկոտին նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2008 թվականի փետրվարի 23-ին Զալցբուրգի «Ռեդ Բուլի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աուստրիայի» կազմում[4]։ 2009 թվականի մայիսի 16-ին «Ալտահի» դեմ խաղում կարիերայի առաջին հեթ-տրիկն է կատարել[5]։ Նույն թվականին Ռուբինը օգնել է թիմին նվաճել Ավստրիայի գավաթը, ինչպես նաև 14 գնդակով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։

2010 թվականին Օկոտիի պայմանագիրն «Աուստրիայի» հետ ավարտվել է և տեղափոխվել է գերմանական «Նյուրնբերգ»։ Դեկտեմբերի 18-ին «Հանովեր 96-ի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[6]։ 2011 թվականին Ռուբինը բարձր մրցակցության պատճառով վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Սենտ Տրյուդեն»։ Օգոստոսի 13-ին «Մոնսի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Հոկտեմբերի 15-ին «Բերշոտի» դեմ խաղում խփել է առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։

2012 թվականի ձմռանը Ռուբինը վերադարձել է Ավստրիա, որտեղ պայմանագիր է կնքել «Շտուրմի» հետ։ Փետրվարի 25-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում նորամուտն է նշել «Գրացի» ակումբում[9]։ Ապրիլի 8-ին «Մատերսբուրգի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Շտուրմի» կազմում։

2013 թվականի ամռանը վերադարձել է «Աուստրիա», որտեղ անցկացրել է հաջորդ կես տարին։ Այս 6 ամիսների ընթացքում Ռուբինը խփել է ընդամենը 1 գոլ և կորցրել տեղը հիմնական կազմում։ Խաղային պրակտիկա ստանալու համար 2014 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է դանիական «Սեններյուսկ»։ Փետրվարի 21-ին «Վեստշելանի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում[10]։ Նույն մրցավեճում դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով նոր թիմի առաջին գոլերը։ «Սեններյուսկի» կազմում անցկացրած 15 խաղում Ռուբինը աչքի է ընկել 15 անգամ։

Ամռանը հեռացել է «Աուստրիայից» և երկամյա պայմանագիր է կնքել գերմանական «Մյունխեն 1860-ի» հետ։ Օգոստոսի 4-ին «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[11]։ Նույն խաղում երկու անգամ աչքի է ընկել «Լվովի» կազմում՝ խփելով առաջին գոլերը։

2016 թվականի ամռանը Օկոտին տեղափոխվել է չինական «Պեկին Բասի»։ 2018 թվականի սկզբին խզել է պայմանագիրը և տեղափոխվել «Բերշոտ Վիլրեյկ»։

Միջաազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում Լեհաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է երրորդ տեղը, իսկ մեկ տարի անց Կանադայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։

2008 թվականի նոյեմբերի 19-ին Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռուբինը նորամուտը նշել է Ավստրիայի հավաքականում[12]։ Հոկտեմբերի 12-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում Օկոտին խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[13]։

2016 թվականի ամռանը Ռուբինը հայտնվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղում էր Հունգարիայի հավաքականի դեմ[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբինը ծնվել է Կարաչիում նիգերիացի Ռուֆուս Օկոտիի (Պորտ Հարկորտից) և ավստրիացի (Կլագենֆուրտից) ընտանիքում։ Մինչև 1991 թվականը ապրել է Բարսելոնայում, այնուհետև տեղափոխվել Վիեննա։

Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ արդյունք մրցույթ
01. 2014 թվականի հոկտեմբերի 12 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 1:0 1:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
02. 2014 թվականի նոյեմբերի 15 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Ռուսաստան Ռուսաստան 1:0 1:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրիա Ավստրիա «Աուստրիա Վիեննա»

  • Ավստրիայի գավաթի գավաթակիր՝ 2008/09

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Аустрия VS. Ред Булл Зальцбург 3:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Аустрия VS. Альтах 4:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Нюрнберг VS. Ганновер 96 3:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Монс VS. Сент-Трюйден 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Сент-Трюйден VS. Беерсхот 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Штурм VS. Рапид 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Вестшелланн VS. Сённерйюск 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «Кайзерслаутерн VS. Мюнхен 1860 3:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «Австрия VS. Турция 2:4» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «Австрия VS. Черногория 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «Австрия VS. Венгрия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբին Օկոտի» հոդվածին։