Ռուբեն Վարդանյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան (ըմբիշ).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Ազգություն` հայ
Մասնագիտացում` ըմբիշ
Ծննդյան ամսաթիվ` մայիսի 261929
Ծննդավայր` Երևան
Մահվան ամսաթիվ` դեկտեմբերի 21, 1996 (67 տարեկանում)


1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ռուբեն Վարդանյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Վարազդատի Վարդանյան (մայիսի 26, 1929, Երևան - դեկտեմբերի 21, 1996), մարզական գործիչ, Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մրցավար, Օլիմպիական Կոմիտեի պատվավոր անդամ, առաջին հայ միջազգային բարձրագույն կարգի մրցավար։

Կենսագրություն[խմբագրել]

Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1929 թվականին, Երևան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, իսկ 1958-1963 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական Ֆակուլտետը։

1946 թվականին զբաղվել է սպորտով։ Նույն թվականին մասնակցել է Հայաստանի ըմբշամարտի առաջնությանը, առաջին անգամ դարձել Հանրապետության չեմպիոն։ Հետագայում ևս 9 անգամ զբաղեցրել է Հայաստանի չեմպիոնի պատվավոր առաջին տեղը։ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է Հայաստանում հետպատերազմյա առաջին սպորտի վարպետը։

1952 թվականին մասնակցել է ԽՍՀՄ առաջնությանը, գրավել 2-րդ տեղը, 1953 թվականին նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի ոսկե մեդալը։ Նա հանդիսանում է 1954 թվականին Բուդապեշտում կայացած Համաշխարհային ունիվերսիադայի երկրորդ մրցանակակիր։

Իր մարզական կենսագրության ընթացքում Ռ. Վարդանյանը անց է կացրել 665 գոտեմարտ, որից 627 հանդիպում ավարտել է հաղթանակով, 24 միջազգային մրցումներում պատվավոր պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնել է 23 անգամ։

1948 թվականից միաժամանակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, պատրաստել է հարյուրավոր առաջատար մարզիկներ, ավելի քան 20 սպորտի վարպետ, որից շատերը դարձել են ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես ել տարբեր միջազգային մրցումների հաղթողներ և մրցանակակիրներ։ 1964 թվականին Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր մարզչի կոչում։

1956-1962 թվականներին Վարդանյանն աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որպես դասախոս։

Ակտիվ սպորտը թողնելուց հետո 1962-1992 թվականներին ղեկավարել է նախ «Աշխատանք» մարզական ընկերությունը, ապա՝ արհմիությունների միավորված մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհուրդը։

Մրցանակներ, կոչումներ[խմբագրել]

Վարդանյանը հանդիսանում է ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրը, մարզօջախ, որը պատրաստել է բազմաթիվ սպորտի վարպետներ, Հայաստանի, ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ։ Ռուբեն Վարդանյանը հանդիասանում է նաև միջազգային բարձրագույն կարգի առաջին հայ մրցավարը։

1969 թվականից որպես միջազգային բարձրագույն կարգի մրցավար և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) անդամ նա բարձր է պահել Հայաստանի պատիվը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Մյունխենի, Մոնրեալի, Մոսկվայի օլիմպիական խաղերում։ Ավելի քան 20 տարի Ռուբեն Վարդանյանի անունը տեղ է գտել աշխարհի և միության 10 լավագույն մրցավարների շարքում։ Մրցավարական գերազանց գիտելիքների, երկարամյա և արդյունավետ գործունեության համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նրան պարգևատրել է արծաթե մեդալով։

Ռուբեն Վարդանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Կիևյան 7 հասցեում

Հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Վարդանյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիություն» մեդալով, Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվոգրերով, ՀամԿԽ-ի և ԽՍՀՄ սպորտկոմիտեի բազմաթիվ շքանշաններով, նրա անունը գրանցվել է ԽՍՀՄ սպորտկոմիտեի Պատվավոր Գրքում։

Հիշատակ[խմբագրել]

Բարձր գնահատելով Ռուբեն Վարազդատի Վարդանյանի անցած մարզական և աշխատանքային ուղին, մասնավորապես, նրա ներդրումը Հայրենական ըմբշամարտի զարգացման գործում և նպատակ ունենալով հավերժացնել նրա անունը, արհմիությունների «Հայաստան» մարզական միության ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան «Աշխատանք» մարզադպրոցը անվանակոչվել է Ռուբեն Վարազդատի Վարդանյանի անունով[1]։

1999 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքին, որտեղ 1955-1996 թվականներին ապրել է Վարդանյանը,տեղադրվել է նրան անվան հուշատախտակ:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]