Ռուբեն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռուբեն Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1951(1951-10-16)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունբժիշկ, ախտաբան, ֆիզիոլոգ և ռեանիմատոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1993)
ԱշխատավայրՄիքայելյան վիրաբուժության ինստիտուտ, Առողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ

Ռուբեն Անդրանիկի Հովհաննիսյան (հոկտեմբերի 16, 1951(1951-10-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, կլինիկական ախտաբան-ֆիզիոլոգ, ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1993): Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար (1980-1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Հովհաննիսյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 16-ին, Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1980-1984 թվականներին եղել է Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար, 1984-1993 թվականներին՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բժիշկ։ 1993-1997 թվականներին եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի համալսարանական կլինիկայի հիմնադիր-ղեկավար, 1998-2000 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության վարչության պետ, 1998 թվականից՝ Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական ախտաբանության ֆիզիոլոգիայի ամբիոնի հիմնադիր-ղեկավար, 2000 թվականից՝ «Բժշկական սեղմագրեր հայկական հանդեսի» հիմնադիր-գլխավոր խմբագիր[2]։ 1998-2012 թվականներին եղել է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1999-2001 թվականներին ՀՀ ԱՆ գիտության, կրթության և կադրային ներուժի վարչության պետ, 2012-2016 թվականներին՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի գլխավոր փորձագետ, 2016-2017 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնի վարիչ, 2017 թվականից՝ ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ[3]։

Աշխատությունները վերաբերում են անհետաձգելի վիճակների և երկարատև ճնշման համախտանիշի, գլխուղեղի կաթվածների և գանգագլխուղեղային վնասվածքների ժամանակ միկրոշրջանառության ուսումնասիրությանը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախտաբան-ֆիզիոլոգիաների համաշխարհային ընկերության անդամ (1990):
  • Բժշկական ամսագրերի խմբագրիչների համաշխարհային միության անդամ (2002):
  • Կոկրենյան համագործակցության անդամ (2004):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկական սեղմագրերի հայկական հանդես։ (Ապացուցողական բժշկության հանդես)։ Գլխավոր խմբ.՝ Ռուբեն Անդրանիկի Հովհաննիսյան, ՀՀ առողջապահության նախարարություն, Հանրապետական գիտաբժշկական գրադարան, Երևան, ՀՄՏ ՓԲԸ, 2002[4]։
  • Բժշկական բարոյագիտության, բժշկական կրթության և բժշկագիտության արդի տեսակետները. միջազգային փաստաթղթերի և հոդվածների ժողովածու, Մենագրություն։ Երևան, 2006, 195 էջ (համահեղինակ)։
  • Доказательная медицина в Армении (вчера, сегодня, завтра) | Saarbrucken, Deutscland, LAP LAMBERT Academic Publishing, 2017, 238 (համահեղինակ)։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ованесян Р. А., Овсепян А. Н., Оценка дефектов медицинской помощи с учетом вероятности развития у врачей синдрома эмоционального выгорания | Медицинское право: теория и практика. 2018, Том 4 №1 [7], стр. 108-115.
  • Ованесян Р. А., Ованесян И. Г., Сравнительная оценка неврологического статуса, показателей агрегации тромбоцитов и интерлейкинов ИЛ-1β и ИЛ-4 у больных с различным исходом ишемического инсульта | Неврологический журнал (Nevrologicheskii Zhurnal). 2018, Том 23, № 1, стр. 22-26.
  • Ованесян Р. А., Ованесян И. Г. Факторы риска ишемического инсульта | Wschodnioeuropejskie Czasopismo Naukowe (East European Scientific Journal). 2018, 4(32).
  • Ованесян Р. А., Ованесян И. Г., Влияние сопутствующих заболеваний на исход ишемического инсульта | Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. 2018, т. 118. – №5., стр. 95-98.
  • Ованесян Р. А., Ованесян И. Г., Корреляционные связи между показателями интерлейкинов в крови и спинномозговой жидкости у больных с различным исходом ишемического инсульта | Молодежь – науке и практике: взгляд в будущее. 2017, стр. 126-134.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12053
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  4. Հովհաննիսյան Ռուբեն Անդրանիկի, ՀՀ առողջապահության նախարարություն, Հանրապետական գիտաբժշկական գրադարան, eds. (2002)։ Բժշկական սեղմագրերի հայկական հանդես։ Ապացուցողական բժշկության հանդես։ Երևան: տպ. ՀՄՏ ՓԲԸ (չաշխատող հղում)