Ռոտա Լինտորն Օրման
Ռոտա Լինտորն Օրման | |
Կուսակցություն՝ | British Fascists? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական ակտիվիստ |
Ծննդյան օր | փետրվարի 7, 1895 |
Ծննդավայր | Քենսինգթոն, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | մարտի 10, 1935 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Santa Brígida, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա |
Թաղված | English Cemetery of Las Palmas de Gran Canaria |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Հայր | Charles Orman? |
Պարգևներ | |
Ռոտա Լինտորն Օրման (անգլ.՝ Rotha Lintorn-Orman, փետրվարի 7, 1895, Քենսինգթոն, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 10, 1935, Santa Brígida, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), բրիտանացի առաջին ֆաշիստներից մեկը։ Բրիտանացի նացիստների առաջնորդ։ Առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, որը բացահայտորեն դավանել է ֆաշիստական հայացքներ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնի Քենսինգթոն շրջանում՝ Էսսեսի գնդի մայոր Կառլ Էդվարդ Օրմանի ընտանիքում։ Մորական գծով նրա պապը եղել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ֆելդմարշալ սըր Ջոն Լինթորն Արաբին Սիմոնսը[1]։ Ի ծնե ստացել է 'Ռոտա Բերիլ Օրման' անվանումը։ Ավելի ուշ, անունը փոխել է Ռոտա Լինտորն Օրման տարբերակին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Կանանց ռեզերվային շտապ օգնության անդամ։ Աշխատել է նաև Շոտլանդիայի Կանանց բուժական կորպուսի հետ[2]։ 1917 թվականին Սալոնիկում տեղի ունեցած հրդեհի ժամանակ ցուցաբերած արիության համար պարգևատրվել է[3]։ Այդ տարիներին նրա մեջ մեծ հետաքրքրություն է առաջացել բրիտանական ազգայնականության նկատմամբ։ Ռոտան դարձել է միապետության և իմպերիալիզմի մոլի ջատագով։ Պատերազմից հետո, շարունակել է իր աշխատանքը ռազմական բժշկության ոլորտում՝ դառնալով մարտի դաշտում վարորդների պատրաստման Կարմիր խաչի դպրոցի տնօրեն[4]։
Ֆաշիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Լինտորն Օրմանը հայտարարություն է տարածել աջծայրահեղական «Հայրենասեր» ամսագրում, որտեղ նա ցանկանում էր կապ հաստատել հակակոմունիստների հետ[5]։ Այդ հանգամանքը 1923 թվականին հանգեցրեց բրիտանական ֆաշիզմի ձևավորմանը, որպես պատասխան Լեյբորիստական կուսակցության անընդհատ աճող ուժի։ Վերջինս դարձել էր հակակոմունիստ Լինտորն Օրմանի համար անհանգստության մեծ պատճառ[6]։ Լինտորն-Օրման կուսակցությունը ֆինանսավորվել է նրա մոր կողմից և փորձել է գործել օրենքի սահմաններում՝ դառնալով Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ծայրահեղական թևերից մեկը[6]։ Ռոտան իր բնույթով ավելի շատ մոտ էր թորիներին, սակայն դավանած հակակոմունիստական հայացքների համար, առավել մոտեցավ ֆաշիզմին։ Վերջինս պայմանավորված էր Բենիտո Մուսոլինիի նկատմամբ տածած համակրանքով։ Ռոտան նշում էր, որ բավականին էֆեկտիվ էր դուչեի քաղաքականության ոճը[7]։ Ժամանակի ընթացքում կուսակցությունը փլուզվել է։ Օրինակ, 1926 թվականին տեղի ունեցած համընդհանուր գործադուլի ժամանակ Բլեյքնիի գլխավորությամբ մի շարք արմատական գործիչներ հրաժարական են տվել և հիմնադրել Ազգային ֆաշիզմի շարժումը։ Երբ հայտնվել են Ֆաշիստական կայսերական լիգան և Ֆաշիստների բրիտանական միությունը, կուսակցության անդամների մի մասը միացել են նրանց։ Իր հերթին Ռոտան որևէ կապ չի ունեցել Ֆաշիստների բրիտանական միության հետ, քանի որ կարծել է, որ Օսվալդ Մոսլիի հայացքները մոտ են կոմունիստականին[8]։ Չնայած այն հանգամանքին, որ Լինտորն-Օրման կուսակցությունը կորցրել էր իր անդամների մեծ մասին, 1932 թվականին Նիլ Ֆրենսիս Հոուքինսը անդամակցել է կուսակցությանը[9]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում Ռոտան կախվածություն է ձեռքբերել ալկոհոլից և թմրանյութերից[10]։ Նրա անձնական կյանքի վերաբերյալ շշուկները սկսեցին վնասել Ռիտայի հեղինակությունը։ Արդյունքում, աղջկա հարբեցողության վերաբերյալ շշուկների, թմրանյութերի օգտագործման և օրգիաներին մասնակցելու համար, մայրը դադարեց ֆինանսավորել Լինտորն-Օրման կուսակցությունը[11]։ 1933 թվականին Ռոտան հիվանդացել է և դադարեցնել ակտիվ գործունեությունը։ Ղեկավարումն անցել է միսիս Դ․Գ․ Հարնեթին, որը, ձգտելով կուսակցությանը նոր եռանդ հաղորդել, փորձել է միության մեջ մտնել Օլսթերյան լոյալիստների հետ[12]։ Ռոտա Լինտորն Օրմանը մահացել է 1935 թվականի մարտին Կանարյան կղզիների Լաս Պալմաս։ Նրա մահվանից հետո կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Benewick, Robert, Political Violence and Public Order, London: Allan Lane, 1969, p. 27
- ↑ Thurlow, Richard, Fascism in Britain, London: IB Tauris, 1998
- ↑ M. Durham, 'Britain', K. Passmore (ed.), Women, Gender and Fascism in Europe 1919-45, Manchester: Manchester University Press, 2003, p. 216
- ↑ Richard Griffiths, Fellow Travellers on the Right, Oxford University Press, 1983, p. 85
- ↑ Durham, 'Britain', p. 215
- ↑ 6,0 6,1 Thurlow, Fascism in Britain, p. 34
- ↑ Griffiths, Fellow Travellers on the Right, p. 86
- ↑ S. Dorril, Blackshirt — Sir Oswald Mosley and British Fascism, London: Penguin, 2007, p. 204
- ↑ Benewick, Political Violence, p. 36
- ↑ Dorril, Blackshirt, p. 198
- ↑ Thurlow, Fascism in Britain, p. 37
- ↑ Griffiths, Fellow Travellers on the Right, p. 92
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'Feminine Fascism': Women in Britain’s Fascist Movement, Julie V. Gottlieb (I.B. Tauris, 2000)
- 'Hurrah for the Blackshirts!': Fascists and Fascism in Britain between the Wars, Martin Pugh (Random House, 2005)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտա Լինտորն Օրման» հոդվածին։ |
|