Ռոսքիլեի հաշտության պայմանագիր
Ռոսքիլեի հաշտության պայմանագիր | |
---|---|
![]() Շվեդիայի տարածքային ձեռքբերումներ. Հալանդ` կարմիր գույն, Սկոնե և Բուհուսլեն` դեղին գույն, Բորնհոլմ և Թրյոնդելագ` մանուշակագույն | |
Ստորագրվել է — վայր |
1658 Ռոսքիլե |
Ստորագրել են | Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն, Շվեդիա |
Կողմեր | Դանիա և Նորվեգիա, Շվեդիա |
Ռոսքիլեի հաշտության պայմանագիր (անգլ.՝ Treaty of Roskilde), հաշտության պայմանագիր, որ կնքվել է Դանիայի և Շվեդիայի միջև 1658 թվականի փետրվարի 26-ին (մարտի 8-ին) Դանիայի Ռոսքիլե քաղաքում։ Այդ պայմանագրով ավարտվել է 1657-1658 թվականների շվեդա-դանիական պատերազմը, որ սկսել էր Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության արքա Ֆրեդերիկ III-ը։ Դանիան, որ պարտություն էր կրել Կառլ Գուստավի զորքերից, համաձայնում է մեծ տարածքներ զիջել։ Շվեդիային է անցնում մասնավորապես Սկոնե գավառը։ Բացի դրանից` Շվեդիան ազատվում է հարկերից, որ վճարում էր Էրեսուն նեղուցով առևտրական նավերի անցման համար։ Դանիան պարտավորվում էր նաև արգելել Բալթիկ ծովի նեղուցներով այն բոլոր երկրների անցումը, որոնք թշնամի էին Շվեդիային։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1658 թվականին Շվեդիայի արքա Կառլ Գուստավը, անցնելով Բելթ նեղուցը, գրավում է դանիական Զելանդիա կղզին` ստիպելով դանիացիներին բանակցություններ սկսել։ Նախնական պայմանագիրը կնքվում է Տաաստրուպում 1658 թվականի փետրվարի 18-ին (փետրվարի 28), իսկ վերջնական պայմանագիրը` Ռոսքիլեում 1658 թվականի փետրվարի 18-ին (մարտի 8)։
Շվեդիան գրավում է նաև Արևմտյան Նորվեգիայի Ռոմսդալ բնակավայրը, սակայն տեղի բնակիչները ակտիվ դիմադրություն են ցույց տալիս շվեդական զորքերին։ Արդյունքում շվեդ գավառապետը ստիպված մի գունդ զինվոր և 50 հեծելազորային է ուղարկում`հարկերը հավաքելու։ Չնայած դրան` օկուպացիան ընդհանուր առմամբ չի հաջողվում[1]։
Հաշտության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշտության պայմանագրով սահմանվում էին հետևյալ զիջումները[2][3][4].
- Դանիական Սկոնե, Բլեքինգե, Հալանդ, Բորնհոլմ գավառներն անցնում են Շվեդիային։
- Նորվեգիան Շվեդիային է զիջում Բուհուսլեն գավառը, ինչը Շվեդիային անսահմանափակ հնարավորություն է ընձեռում արևմուտքի հետ առևտրական կապեր հաստատելու։
- Նորվեգիան Շվեդիային է զիջում Թրյոնդելագ գավառը։
- Դանիացիները պարտավորվում են զերծ մնալ հակաշվեդական բոլոր դաշինքներից։
- Դանիացիները պարտավորվում են հակաշվեդական բոլոր ուժերի ռազմանավերին զրկել բալթյան նեղուցներով անցում կատարելու հնարավորությունից։
- Վերականգնվում են հերցոգ Հոլշտեյն Գոտորբսկու հողային իրավունքները[5]։
- Դանիական կողմը պարտավորվում է փոխհատուցել շվեդական օկուպացիոն ուժերի ծախսերը։
- Դանիական կողմը պարտավորվում է պատերազմի դեպքում ռազմական օգնություն ցուցաբերել շվեդական կողմին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stagg, Frank Noel (1954)։ West Norway and its Fjords։ George Allen & Unwin, Ltd.
- ↑ Stiles, Andrina (1992)։ Sweden and the Baltic, 1523 - 1721։ Hodder & Stoughton։ ISBN 0-340-54644-1
- ↑ Scott, Franklin D. (1988)։ Sweden; the Nation's History։ Southern Illinois Press
- ↑ Gjerset Knut (1915)։ History of the Norwegian People, Volume II։ The MacMillan Company
- ↑ Lisk, Jill (1967)։ The Struggle for Supremacy in the Baltic: 1600-1725։ Funk & Wagnalls, New York
- ↑ Frost, Robert I. (2000)։ The Northern Wars; 1558-1721։ Longman, Harlow, England։ ISBN 0-582-06429-5
|