Ռոստովի հեռուստաաշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ռոստովի հեռուստաաշտարակ
Rostov-Telebashnya.jpg
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՍեփականատերԴոն-ՏՌ (հեռուստառադիոընկերություն)
Հիմնադրված է1956

Ռոստովի հեռուստաաշտարակ (ռուս.՝ Ростовская телебашня), 3803 KM նախագծի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ տիպային աշտարակ, որը գտնվում է Դոնի Ռոստովի Երկաթուղային շրջանում, Բարիկադնայա փողոցում։ Հեռուստաաշտարակը Դոնի Ռոստովի ամենաբարձր կառույցն է։ Նրա բարձրությունը 195 մետր է։ Նրա հաղորդակների գործողության գոտում է գտնվում 2,2 միլիոն բնակչությամբ Ռոստովի ագլոմերացիայի զգալի մասը (բացի Նովոչերկասկից), որը, բացի Դոնի Ռոստովից, ներառում է նաև այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Բատայսկը, Ազովը, Ակսայը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի մարզի տարածքում հեռուստատեսային հեռարձակման դարաշրջանը սկսվել է Ռոստովի 195-մետրանոց հեռուստաաշտարակի շինարարությամբ։ Աշտարակը նախագծել է Մոսկվայի պողպատե կոնստրուկցիաների ինստիտուտը։ Նրա կառուցումը տևել է երկու տարի և ավարտվել 1958 թվականի ապրիլի 29-ին[1]։ Փորձնական հեռուստահաղորդումները սկսվել են արդեն հաջորդ օրը՝ 1958 թվականի ապրիլի 30-ին[1]։ 1969 թվականից իրականացվում է գունավոր հեռարձակում։

1992 թվականին աշտարակում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով այրվել է մի քանի մալուխ և տրանսֆորմատոր։ Վթարի հետևանքով հեռարձակումը դադարեցվել է 12 ժամով[2]։ Դրա պատճառ է դարձել տրանսֆորմատորային համակարգի այրված մասը։ Բանվորները վերանորոգման աշխատանքները կատարել են մեծ բարձրության վրա` անբարենպաստ եղանակային պայմաններում։ Անսարքությունները վերացնող աշխատողները միմյանց փոխարինել են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։ Մասնագետները հայտարարում են բավական բացասական հետևանքների մասին, եթե նման բան տեղի ունենա ևս մեկ անգամ[3]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթե ցանցկեն կառուցվածքը հենվում է չորս բետոնե հենարանների վրա։ Աշտարակի հատվածամասերը հաջորդաբար ներկված են կարմիր և սպիտակ։ Աշտարակի լուսավորումը օրվա մութ ժամանակահատվածում իրականացվում է նրա վրա տեղադրված լազերային լուսադիոդներով, որոնք ապահովում են հավասարաչափ լուսավորում։ Աշտարակի վառ լուսարձակումը ստացվում է արտաքին տարրերը ներկելու համար համար նախատեսված օգտագործման ֆլուորեսցենտային ներկերի շնորհիվ։ Դեռևս 2000 թվականին լրագրողները գրում էին, որ աշտարակի վիճակը պահանջում է հրատապ վերանորոգում[3]։ Նրա շեղումը առանցքից հինգ անգամ գերազանցում է նորման[3]։

Ռոստովի աշտարակի ալեհավաքի շահագործման ժամկետը տեղադրման օրից եղել է 14 տարի, սակայն այն շահագործում է մինչ օրս առանց փոխարինվելու։ Ալեհավաքը հիմնականում պատրաստված է պողպատից[3]։

Մետաղական կոնստրուկցիաները ներկման կարիք ունեն։ 2000 թվականի դրությամբ` աշտարակը կարգի բերելու համար պահանջվում էր 600 հազար ռուբլի։ Այդ գումարով կարելի էր փոխարինել ալեհավաքը, ամրացնել ողջ կրող կոնստրուկցիան[3]։

Այլընտրանք. «Պենտաշպիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Դոնի Ռոստովի քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել ռոստովցի Սերգեյ Կիվենկոյի գաղափարին, որը մշակել է քաղաքային նոր հեռուստաաշտարակի նախագիծ, որն անվանել է «Պենտաշպիլ» («Հնգասեղնասայր»)[4]։ «Պենտաշպիլը» 315-մետրանոց ցանցկեն աշտարակ է, որը կազմված է նրբորեն կորացրած վեր խոյացող հինգ հենասյուներից։ Կառուցման համար հատկացվել էր հողակտոր «Նիժնեգնիլովսկոյ» նախկին օդանավակայանի տարածքում[4]։ Սակայն արդեն 1999 թվականի մարտին քաղաքային ճարտարագիտական խորհուրդը փակեց Կիվենկոյի նախագիծը[4]։

2002 թվականին Սերգեյ Կիվենկոյի «Պենտաշպիլ» նախագիծը տրվել է երկրորդ շնչառություն. հեղինակն աշտարակի շուրջ ստեղծել է բազմաֆունկցիոնալ «Պենտաշպիլ-համալիր»[5]։ Նախագծով հետաքրքրվել են լուրջ ներդրողներ։ Ամբողջ շինարարության ընդհանուր արժեքը, ներառյալ` աշտարակի շուրջը գտնվող շենքերի համալիրը, գնահատվել է մոտավորապես 60-90 միլիոն դոլար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Собств. корр. Ростовское областное телевидение отмечает 50-летний юбилей(չաշխատող հղում) // news.rostov-today.ru. — 2008. — 27 сент.
  2. «Вместо телевышки в Ростове построят «Пенташпиль»» (ռուսերեն)։ Аргументы и факты։ Վերցված է 2017-02-03 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Абамова Т. Крепко ли стоит главная телебашня Ростова?(չաշխատող հղում) // www.relga.ru. — 2000. — 23 сент.
  4. 4,0 4,1 4,2 Сидоров А. Невезучий творец заколдованных башен Archived 2007-12-19 at the Wayback Machine. // Седьмая столица. — 2003. — 10 марта.
  5. 5,0 5,1 Подобед Д. «ПЕНТАШПИЛЬ», часть вторая — автор закручивает сюжет(չաշխատող հղում) // www.ars-com.ru. — 2005. — 5 марта.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]