Ռոստիսլավ Պինկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստիսլավ Պինկավա
Ծնվել էնոյեմբերի 28, 1925(1925-11-28) (98 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ռոստիսլավ Բոգուսլավովիչ Պինկավա (ռուս.՝ Ростислав Богуславович Пинкава, նոյեմբերի 28, 1925(1925-11-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2001)[1], Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստիսլավ Պինկավան ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայում։ 1939 թվականին ընդունվել է Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիային առընթեր գեղարվեստի միջնակարգ դպրոց։ 1942 թվականի փետրվարին դպրոցի աշակերտների հետ միասին Լենինգրադից տարահանվել է Սամարղանդ։

1943 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել մարտերի 3-րդ Ուկրաինական ճակատում։ Կապի գվարդիական առանձին գումարտակի կազմում մասնակցել է Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Ավստրիայի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[3]։

Զորացրվելուց հետո 1950 թվականին վերադարձել է Լենինգրադ և շարունակել սովորել գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1952 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Լենինգրադի Ի․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1958 թվականին Յուրի Նեպրինցևի արվեստանոցում՝ նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ս. Կիրովը որսի ժամանակ» (ռուս.՝ «С. Киров на охоте») նկարը[4]։

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։ 1972 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1966 թվականից դասավանդել է Լենինգրադի Վ․ Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ[5]։ Ռոստիսլավ Պինկավայի ստեղծագործությունների թվում են՝ «Նատյուրմորտ»[6] (1964), «Մոր դիմանկարը»[7] (1967), «Նատյուրմորտ»[8] (1968), «Քանդակագործ Ն. Դոլինսկայայի դիմանկարը»[9], «Ինքնաեռ և խնձորներ։ Նատյուրմորտ» (երկուսն էլ 1971), «Պատուհան»[7], «Նատյուրմորտ խնձորներով» (երկուսն էլ 1973), «Արևածագ»[10] (1975), «Դաշտային ծաղիկներ»[11] (1979), «Օքսանա» (1983), «Նևրոպաթոլոգ Կ․ Վեսելովայի դիմանկարը», «Նավակների կայան» (ռուս.՝ «Лодочная станция»)[7] (երկուսն էլ 1987) և այլն։

Ռոստիսլավ Պինկավայի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента РФ от 19.07.2001 № 892 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
  2. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.102.
  3. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.218.
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.81.
  5. Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. - СПб., 2010. С. 15, 271.
  6. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.24.
  7. 7,0 7,1 7,2 Выставка произведений шести ленинградских художников. Каталог. Живопись. — Санкт-Петербург: Художник РСФСР, 1992. — с.25.
  8. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1971. - с.13.
  9. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. - Л: Художник РСФСР, 1972. - с.18.
  10. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.22.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.20.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.24.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1971. - с.13.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. - Л: Художник РСФСР, 1972. - с.18.
  • Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Художник РСФСР, 1974. - с.9.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.22.
  • Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.26-30.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.20.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.440.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.102.
  • Выставка произведений шести ленинградских художников. Каталог. Живопись. — Санкт-Петербург: Художник РСФСР, 1992. — с.22-30.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М: Союз художников России, 2000. – с.218.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.401, 404, 443. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.81.
  • Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. - СПб., 2010. С. 15, 271.