Ռոսմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսմեն
РОСМЭН
Տեսակբիզնես ձեռնարկություն և գրահրատարակչություն
Հիմնադրված է1992
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան
ՏնօրենՄիխայիլ Մարկոտկին
Կայքrosman.ru

«Ռոսմեն» (ռուս.՝ Росмэн), գրքերի խոշոր հրատարակչություն Ռուսաստանում։ Ստեղծվել է 1992 թվականին։ Գրքերի վաճառքում ունի առաջնային դիրք։ 2008 թվականից հրատարակում է միայն մանկական գրականություն, ռուսական շուկայում համարվում է գլխավորը երեխաների համար գիտաճանաչողական գրականության մեջ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել որպես Ջոան Ռոուլինգի Հարի Փոթերի գրքի և Գրիգորիա Օսթերի («Վնասակար խորհուրդներ», 1991 թվական) բեսթսելերի առաջին հրատարակիչ։ Ռուսաստանում ունի յուրահատուկ իրավունք հրատարակելու՝ Պամելա Թրևերսի գիրքը Մերի Փոփինսի մասին, Բեատրիս Փոթերի Նապաստակ Փիթերի մասին, Զդենեկա Միլլերի Կրոտիկի մասին, Անդրեյա Ուսաչևայի շատ գրքեր։

Գրքեր երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոսմենի» առաջին խոշոր մանկական գրքային ծրագիրը դարձավ «Մեծ մանկական գրադարանը»[1](ավարտված չէ)։ 1998-2004 թվականներին այնտեղ հրատարակվել է ընդամենը 29 հատոր։ Այդ շարքում հրատարակվել են՝ Դ. Դեֆոյի, Վ. Սքոթի, Ջ. Ֆ. Կուպերի, Ժ. Վեռնի, Մ. Տվենի, Ռ. Լ. Սթիվենսոնի, Հ. Ռ. Հագարդի, շարքում ընդգրկվեցին նաև համեմատաբար հազվադեպ հրատարակվող՝ Ջ. Քրյուսի, Ֆ. Մոուետի, Յուրի Կովալյայի ստեղծագործությունները։ Այդ շարքում արժեքվոր դեր ունեցան որակյալ գունային պատկերազարդումները, որոնք նկարվել են պրոֆեսիոնալ նկարիչ պատկերազարդողների կողմից։

Ռուսաստանի հրատարակչության ասոցացիայի որոշմամբ 2001 թվականի ապրիլի 19-ից, «2000 թվականի լավագույն գրքերը» մրցույթի արդյունքներով, «Մեծ մանկական գրադարան» շարքի մանկական գրքերի լավագույն նկարչական կազմելու և պոլիգրաֆիկ ներկայացնելու համար «Ռոսմենը» պարգևատրվեց պաշտոնական դիպլոմով։

2008 թվականից «Ռոսմենը» սկսեց հրատարակել միայն երեխաների համար, հրատարակային պորտֆելը ներառում է համարյա 3000 մանկական գիրք։ Ասորտիմենտում հիմնականում ներկայացվում է «Մաշան և արջը», «Սմուրֆերը», «Ճանապարհորդուհի Դաշան», PeppaPig, WinX Club, Disney, Monster High, Barbie, «Սոյուզմուլտֆիլմ», «Բարի գիշեր, փոքրիկներ» բրենդները։

0-3 տարի արտադրություն

Ստվարաթղթի վրա գրքերը, ճանաչողական գրքեր- խաղալիքները, գրքեր և վաղ զարգանալու միջոց, ճանաչողական սեղանի խաղեր։

3-7 տարի արտադրություն

Հանրագիտարաններ փոքրերի համար և գիտա- ճանաչողական գրքեր դպրոցականների համար, պատկերազարդ գրականություն, բանաստեղծություններ, դասական ստեղծագործություններ և ժամանակակից հեղինակների գրքեր, պատկերազարդ գրքեր ինքնուրույն ընթերցանության համար, զանազան ճանաչողական և ուսուցանող գրքեր և դպրոցի նախապատրաստական գրքեր, ճանաչողական խաղեր, գրենական պիտույքներ։

7-10 տարվա գրքերը

Գիտա- ճանաչողական գրականություն` փոքր դպրոցականների համար, հանրագիտարաններ և ատլասներ, գրքեր ազատ ժամանցի և հոբիի համար, դպրոցական ծրագրի գեղարվեստական գրականության հրատարակություններ, ռուսական ժամանակակից հեղինակների գեղարվեստական գրականություն։ Հատկապես պետք է նշել՝ «Ծովահենները», «Ասպետները և դղյակները», «Մումիաները և բուրգերը», «Ջունգլի», «Մեծ կատուները» և մի շարք պատկերազարդ գրքերը «Մանկական հանրագիտարան» շարքից։

Գրքեր դեռահասների համար (10-16 տարի) Ռուսական և արտասահմանյան հեղինակների ֆենտեզի ժանրի հայտնի վեպերը. Նատալի Շերբի՝ «Часодеи», Եվգենիա Գագլոևի՝ «Հայելի», Ալեքսանդր Անդերսոնի՝ «Էլիղզիում», Մարինա և Սերգեյ Դյաչենկոյի «Կենտավրի պատմությունը», Քրիստոֆեր Պաոլինի «Էրագոն», գրքեր Հարի Փոթերի մասին՝ «Լեգենդի ծնունդը» և «Հարի Փոթեր.Կախարդական աշխարհ. Լեգենդի պատմությունը»։

Հարի Փոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ. Ք. Ռոուլինգի Հարի Փոթերի մասին գրքերի շարքը հրատարակության ամենահայտնի ծրագրերից է։ Հրատարակվել են բոլոր 7 գրքերը։ Վերջին՝ յոթերորդ գիրքը վաճառքի է դուրս եկել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ 2013 թվականի հունիսից «Ռոսմենը» դադարեց հրատարակել Ջոան Ռոուլինգի Հարի Փոթերի մասին գրքերը, որոշելով կենտրոնանալ ռուսական գրականության վրա։ Բոլոր իրավունքները փոխանցվեցին «Մահաոն» հրատարակությանը։ Ներկա պահին «Ռոսմեն» հրատարակությունը հրատարակում է միայն Հարի Փոթեր ֆիլմի մասին գրքերը (ստուդիա Warner)՝ «Լեգենդի ծնունդը» և «Հարի Փոթեր. Կախարդական աշխարհ. Լեգենդի պատմությունը»։

2001- 2013 թվականներին «Ռոսմենը» հրատարակել է Հարի Փոթերի մասին հետևյալ գրքերը՝

Լրացուցիչ հրատարակություններ

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի [Ջոան Ռոուլինգի ստեղծագործություններից, «Ռոսմենը» ռուս ընթերցասերներին ներկայացրել է այլ շատ հայտնի գրողների. Ֆիլիպ Պուլլմանին, Կորնելիա Ֆունկե, Բեատրիս Փոթեր, Քրիստթեֆեր Պաոլինին, Պյերդոմինիկո Բակալարիոյին, Միշել Պեյվերին, Ֆրանչեսկա Սայմոնին և այլոց։

Բացի հայտնի գրողների գրքերից հրատարակությունը նոր ռուս հեղինակների հետ զարգացնում է տարբեր ծրագրեր։ 2009 թվականից հրատարակությունը անց է կացնում «Նոր մանկական գիրք» ամենամյա համառուսական գրական մրցույթը, որը Ռուսաստանում ամենախոշորն է մասնակիցների թվով։ Մրցույթի գլխավոր մրցանակը՝ գրքերի հրատարակությունը «Ռոսմենի» կողմից։ «Նոր մանկական գիրք» մրցույթի լաուրեատների՝ Նատալիա Շերբի, Եվգենիա Գագլոևի, Ալեքսանդրա Անդերսոնի գրքերը դարձան բեսթսելերներ։

Մրցույթ «Նոր մանկական գիրք»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր մանկական գիրք» մրցույթը մանկական և պատանեկան գրականության ամենամյա համառուսական մրցույթ է, Ռուսաստանում այդ տիպի խոշոր մրցույթներից մեկն է։ Ստեղծվել է 2009 թվականին «Ռոսմեն» հրատարակչության կեղմից։ Հրատարակվել են հաղթող-գրքերը, մրցանակակիրները, որոնց շարքում է նաև՝ «Часодеи», «Հայելի», Էլիզիում, «Ճամփորդները», «Мутангелы», «Ողջերը» և «Նվիատուներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]