Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում
Fantastic Beasts and Where to Find Them
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և դասագիրք[1]
Թեմաcreature in Harry Potter? և beast species in the Harry Potter universe?
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Էջեր127
ՇարքHogwarts Library Books?
ՆախորդՀարրի Փոթերը և կրակի գավաթը
ՀաջորդՔվիդիչը դարերի միջով
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ2001 և դեկտեմբերի 1, 2001

Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակեցման վայրը, գիրք, որի հեղինակը Ջոան Ռոուլինգն է։ Այն լույս է տեսել 2001 թվականին։ Գրքից ստացված հասույթը կազմել է մոտ 15.7 միլիոն ֆունտ ստեռլինգ և այդ հասույթի մոտ 80%-ը տրամադրել են Comic Relief բարեգործական ֆոնդին։ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Ջոան Կետլին Ռոուլինգը իր ֆեսբուքյան էջում նշել է համանուն ֆիլմի մասին[2][3]։

Հորինված գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակավայրը՝ գրքի պատճենը գտնվում է Հարրի Փոթերի ձեռքին, որը գրել է Նյուտոն Սկամանդերը, որը հայտնի է որպես կենդանաբանական կախարդական ուժերի տիրապետող մարդ։

Գրքում նկարագրվում է կախարդական կենդանաբանական ուժի մասին։ Այդտեղ նաև բացատրվում է «ֆանտաստիկ գազան» և «ֆանտաստիկ արարած» հասկացությունները՝ նշելով դրանց տարբերությունները։ Տեղեկատվությունը պահպանվում է գրքում, որի հեղինակն այդ բոլոր տեղեկությունները հավաքել է շատ տարիների ընթացքում։ Այս գիրքը Հոգվարթսի 1-ին կուրսի ուսանողները պարտադիր անցնում են։ Ըստ այդ գրքի՝ Հոգվարթսը գտնվում է Շոտլանդիայում։

Նյութ Սքամանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մտացածին հեղինակը Նյութ Սքամանդերն է՝ ծնված 1897 թվականին։ Նրա մասին եղած տեղեկությունների համաձայն՝ նա տիրապետում էր կենդանաբանական կախարդական ուժին։

Նա թեև չի ավարտել Հոգվարթսի դպրոցը, բայց շուտով ստացավ աշխատանք Կախարդության նախարարությունում։ Հետո 2 տարի աշխատել է տնային էլֆերի ուսուցման բաժնում։

Այժմ անցնելով թոշակի՝ նա ապրում է Դորսետում իր կնոջ՝ Պորպանտինի հետ և որդու հետ։

Թեպետ Ռոուլինգը երբեք չի ասել, որ ինքն է գրքի իրական հեղինակը, Նյութ Սքամանդերը նրա հիշատակին գրքի վրա նշել է նրա անունը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գերբնական գազանները»-ը նաև ֆիլմաշար է, որի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը և հանդիսանում է Հարրի Փոթերի ֆիլմաշարի սփին-օֆֆ պրիքվելը։ Ֆիլմաշարը բաղկացած է երեք ֆենթեզի ժանրի ֆիլմերից՝ «Գերբնական գազանները և որտեղ են նրանք բնակվում» (2016), «Գերբնական գազանները. Գրինդելվալդի հանցագործությունները» (2018) և «Գերբնական գազանները. Դամբլդորի գաղտնիքները» (2022)։ 2001–2011 Հարի Փոթերի ֆիլմաշարից հետո «Գերբնական գազանները» նշանավորվում է որպես «Wizarding World» տիեզերքի ֆրանշիզայի երկրորդ ֆիլմաշարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]