Ռոսալիա Արտեագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսալիա Արտեագա
 
Կուսակցություն՝ Social Christian Party?[1], Q56192567?[1] և Q56682892?
Կրթություն՝ University of Cuenca? և Էկվադորի պապական կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գրող
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1956(1956-12-05)[2] (67 տարեկան)
Ծննդավայր Կուենկա
Քաղաքացիություն  Էկվադոր

Ռոսալիա Արտեագա (իսպ.՝ Rosalía Arteaga Serrano, դեկտեմբերի 5, 1956(1956-12-05)[2], Կուենկա), էկվադորցի քաղաքական գործիչ։ Երկու օր (1997 թվականի փետրվարի 9-11) եղել է Էկվադորի նախագահ։ Մինչ այդ (1996) և հետագայում (մինչև 1998)՝ Էկվադորի փոխնախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քաղաքականություն է եկել՝ որպես տեղի պատգամավոր Սոցիալ-քրիստոնեական կուսակցությունից, իր հայրենի Կուենկում 1986 թվականին։ 1992 թվականին՝ պահպանողական Սիքստո Դյուրան Բալյենի նախագահ ընտրվելուց հետո, Ռոսալիա Արտեագան նշանակվել է կրթության նախարար, սակայն թողել է իր պաշտոնը՝ ի նշան կառավարության կողմից պետական դպրոցներում կրոնական ուսուցման մասին օրենքի առաջխաղացման դեմ բողոքի։

Ստեղծել է ձախ կենտրոնամետ անկախ շարժում հանուն իրական հանրապետության և դարձել է փոխնախագահ նախագահ-պոպուլիստ Աբդալա Բուկարամի հետ տանդեմում։ Սակայն նրա հետ էլ էական շփումներ ու հակասություններ են առաջացել։ 1997 թվականի փետրվարի 6-ին Բուկարամը իմպիչմենտի ենթարկվեց՝ «երկիրը կառավարելու մտավոր անկարողության համար» ձևակերպմամբ։ Այս իրադարձությունը հայտնի դարձավ որպես «երեք նախագահների գիշեր», քանի որ և՛ Արտեագան, և՛ Բուկարամը, և՛ Ազգային կոնգրեսի խոսնակ Ֆաբիան Ալարկոնն իրենց համարում էին Էկվադորի լեգիտիմ ղեկավարներ, սակայն Սահմանադրության համաձայն՝ այդպիսին էր միայն Արտեագան, որը հաստատվել էր փետրվարի 9-ին՝ Ալարկոնի հրաժարականից հետո։ Սակայն արդեն 1997 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի և բանակի աջակցությամբ նախագահ էր հայտարարվել Ֆաբիան Ալարկոնը։ Հրաժարական է տվել 1998 թվականի մարտին։ Արտեագան մասնակցել է 1998 թվականի նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է՝ հավաքելով ձայների 3 տոկոսը և հեռացել քաղաքականությունից[3]։

«Բրիտանիկա» հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ[4]։

Չորս երեխաների մայր է։ Երեխաներից երկրորդը մահացել է Դաունի համախտանիշի բարդություններից (նրա գրքերից մեկը նվիրված է մահացած որդուն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.lanacion.com.ec/rosalia-arteaga-la-primera-vicepresidenta-del-ecuador-desea-exito-aconseja-lucha-la-corrupcion-futura-segunda-mandataria/
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. http://www.speedylook.com/Rosalía_Arteaga.html Արխիվացված 2014-06-05 Wayback Machine
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսալիա Արտեագա» հոդվածին։