Jump to content

Ռոնալդ Մարկինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Մարկինի
անգլ.՝ Ronald «Ron» Lee Marchini
Ծնվել էմարտի 4, 1945(1945-03-04) (79 տարեկան)
ԾննդավայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկարատեիստ, դերասան, գրող, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0545638

Ռոնալդ «Ռոն» Լի Մարկինի (ռուս.՝ , մարտի 4, 1945(1945-03-04), Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի կարատեիստ, գրող, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Համարվում է մարզական արվեստի բոլոր ժամանակների լավագույն վարպետներևից մեկը[2].: Հայտնի է որպես Չակ Նորիսի առաջին հակառակորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոն Մարկինին ծնվել է 1945 թվականի մարտի 4-ին, Կալիֆոռնիա նահանգի քաղաք Ստոկտոն։ Վեց տարեկանում սկսել է զբաղվել կարատեով։ Ռոնը ծառայել է ԱՄՆ-ի բանակում, հասնելով սերժանտի կոչման։ 1964 թվականի մայիսին Լոս-Անջելեսի նահանգի Takayuki Kubota’s All-Stars Tournament-ում, Ռոն Մարկինին ռինգում հանդիպեց Չակ Նորիսի հետ, ով ավելի ուշ Մարկինիի մասին խոսել է որպես իր ամենադժվար հակառակորդներից մեկի իր ողջ կարիերայում[3]։

1967 թվականին Ռոնը հաղթել է Pacific Coast մրցաշարը։ 1969 թվականին Ռոնը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն կարատեիստ[4]։ 1972 թվականին Ռոն Մարչինին զբաղեցրեց երրորդ տեղը ԱՄՆ-ի կարատեի առաջնությունում 1974 թվականին թողարկվեց Ռոնին մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ «Սպանություն արևելքում»։ 2002 թվականին էկրան բարձրացավ «Նոր գլադիատորներ» ֆիլմը՝ հիմնված Էլվիս Փրեսլիի սցենարի վրա և դարձավ Մարչինիի մասնակցությամբ վերջին ֆիլմը։ Ռոնն այժմ ապրում է իր հայրենի Սթոքթոն քաղաքում, որտեղ բացել է մարտարվեստի իր դպրոցը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարչինին կրտսեր եղբայր ունի։ Ռոնն ամուսնացած է Ջո Էն Մարչինիի հետ, ով նաև նրա «Օմեգա ոստիկան» ֆիլմի պրոդյուսերն է (Ռուսաստանում հայտնի է որպես Ստրկուհիներ)։ 1991 թվականին «Կարատեի ոստիկանը» նկարահանումների ժամանակ Ռոնը և նրա կինը ավտովթարի են ենթարկվել, սակայն լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Մարչինին գործառական ֆիլմերի երկրպագուների շրջանում հայտնի դարձավ «Ջունգլիների գայլը» ֆիլմաշարի համար, որտեղ նա խաղաց գլխավոր դերը։ Շարքի առաջին ֆիլմը՝ Ջունգլիների գայլը, հիմնված էր Ռոն Մարչինիի «Ջունգլիների գայլը» պատմվածքի վրա՝ Վիետնամում նախկին զինվորի արկածների մասին[5]։

Ռոն Մարչինին «Power Training in Kung-Fu»-ում և Karate-ում հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. «Black Belt — Google Books». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  3. «Ron Marchini». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Black Belt October 1972». google.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Black Belt July 1987». google.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.