Ռոզմարի Սաիդ Զահլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզմարի Սաիդ Զահլան
SaidSis.jpg
Ռոզմարին եղբոր՝ Էդվարդ Սաիդի հետ, Եգիպտոս, 1940 թվական
Ծնվել էօգոստոսի 20, 1937(1937-08-20)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էմայիսի 10, 2006(2006-05-10) (68 տարեկանում)
Մասնագիտությունպատմաբան, լրագրող և գրող
Լեզուարաբերեն
ՔաղաքացիությունՊաղեստին
ԿրթությունԲրին Մար քոլեջ
ԱշխատավայրԲեյրութի ամերիկյան համալսարան և LAU

Ռոզմարի Սաիդ Զահլան (արաբ․՝ روزماري سعيد زحلان‎‎, օգոստոսի 20, 1937(1937-08-20), Կահիրե, Եգիպտոս - մայիսի 10, 2006(2006-05-10)), պաղեստինցի-ամերիկացի քրիստոնյա պատմաբան, գրող (Պարսից ծոցի երկրների թեմատիկայով): Բացի գրքերը, գրել է նաև Financial Times, Middle East Journal, International Journal of Middle East Studies ամսագրերի և Իսլամական հանրագիտարանի համար:

Գրականագետ Էդվարդ Սաիդի քույրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզմարի Սաիդ Զահլանը ծնվել է 1937 թվականին Կահիրեում: Հայրը՝ Վադի Սաիդը, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող, անգլիկան եկեղեցու հետևորդ պաղեստինցի հարուստ գործարար էր: Մայրը ծնվել էր Նազարեթում՝ քրիստոնյա լիբանանցիների և պաղեստինցիների ընտանիքում: Ռոզմարի Սաիդ Զահլանը ԱՄՆ-ում սովորել է Փենսիլվանիայի Բրին Մար (Bryn Mawr College) քոլեջում և ստացել երաժշտագետի որակավորում: Ճանապարհային լուրջ վթարի հետևանքով նրա ձեռքերը վնասվածքներ են ստացել և մի քանի ողնոսկր է կոտրվել, ինչը խոչընդոտ է դարձել նրա հետագա երաժշտական կարիերայի ու դաշնամուր նվագելու համար[1]:

Բրին Մար քոլեջն ավարտելուց հետո Ռոզմարին որոշ ժամանակ դասավանդում է Կահիրեում, այնուհետև մեկնում Բեյրութ, Բեյրութի ամերիկյան համալսարանում և Բեյրութի կանանց քոլեջում դասավանդում մշակույթի պատմություն և երաժշտություն: Բեյրութից հետո մեկնում է Լոնդոն՝ Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցից դոկտորական ձեռք բերելու («Կարմիր ծովի երթուղին դեպի Հնդկաստան և 18-րդ դարի պատմության պիոներ Ջորջ Բալդվին» թեմայով)[1]:

Ռոզմարին ամուսնացել է պաղեստինցի ֆիզիկոս և ակադեմիկոս Թոնի Զահլանի հետ: Նրանք միասին սատարել են Գազայի գրադարանի ծրագրին՝ Պաղեստինին գրքեր մատակարարելու համար: Սաիդ Զահլանը եղել է նաև Պաղեստինի Համերաշխության քարոզարշավի հովանավորը Բրիտանիայում: Համաձայն The Times-ի՝ «իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես մտահոգված էր Պաղեստինի և պաղեստինյան ժողովրդի տառապանքներով»[1]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zahlan, A. B.; Said Zahlan, Rosemarie: Technology Transfer and Change in the Arab World: The Proceedings of a Seminar of the United Nations Economic Commission for Western Asia 0-08-022435-0 Oxford, United Kingdom: Published for the United Nations by Pergamon Press, 1978,
  • Said Zahlan, Rosemarie: The Origins of the United Arab Emirates. A Political and Social History of the Trucial States Macmillan, NY, 1978
  • Said Zahlan, Rosemarie: The Creation of Qatar. London: Routledge 1979, (reprinted, 1989)
  • Said Zahlan, Rosemarie: The Making of the Modern Gulf States: Kuwait, Bahrain, Quatar, the United Arab Emirates and Oman. Ithaca Press, 1998, 0-86372-229-6
    • Book Review by Brooks Wrampelmeier, in the Middle East Policy Council

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]