Ռոզինա Ֆեռարիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզինա Ֆեռարիո
իտալ.՝ Rosina Ferrario
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1888(1888-07-28)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 3, 1957(1957-07-03) (68 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ԳերեզմանՍեստո Սան Ջովաննիի գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունօդաչու
 Rosina Ferrario Վիքիպահեստում

Ռոզինա Ֆեռարիո (իտալ.՝ Rosina Ferrario, հուլիսի 28, 1888(1888-07-28), Միլան, Իտալիայի թագավորություն - հուլիսի 3, 1957(1957-07-03), Միլան, Իտալիա), իտալացի առաջին կին օդաչու և աշխարհի 8-րդ կին օդաչու, ավիացիայի ռահվիրաներից մեկը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզինա Ֆեռարիոն ծնվել է 1888 թվականի հուլիսի 28-ին՝ միլանական ունևոր ընտանիքում։ Մանկուց զբաղվում էր դեպի լեռներ արշավներով և հեծանիվ վարելով։ 1908 թվականի հունիսին Ռոզինան Միլանում տեսել է ֆրանսիացի քանդակագործ և օդաչու Լեոն Դելագրանժի ելույթները և սկսել երազել երկնքի մասին։ 1910 թվականի աշնանը աղջիկը ականատես է եղել տարբեր ինքնաթիռների առաջնություններին՝ «Միջազգային օդային փոխադրումների շղթա»։ Միլանցիները անգամ բարձրանում էին տանինքներին, որպեսզի նայեին «թռչող տղամարդկանց»։ Նա այսպես էր հիշում այդ իրադարձությունները.

...մոնոպլանի ճկուն շարժումներ և բնության գեղատեսիլ ֆոնի վրա բիպլանների ծանր, բայց վստահ թռիչքներ։ Ես նույնպես կցանկանայի թռչել այնտեղ, երկնքի մոտ, արագ և անշահախնդրաբար, որպեսզի վերևից հիանայի անեզր հորիզոնի գեղեցկությամբ։
- «Gazzetta dello Sport», 1913 թվականի հունվարի 13

1912 թվականի հուլիսին Ռոզինա Ֆեռարիոն ընդունվել է Վիցոլա Տիչինոյի օդաչվական դպրոց, որը հիմնադրել է «Կապրոնի» ընկերության ղեկավար, հայտնի ավիակոնստրուկտոր Ջանի Կապրոնին։ «Կապրոնի» ընկերության ղեկավար օդաչուն հռչակավոր ռուս օդաչու Հարիտոն Սլավորոսովն էր։

Ռոզինայի թռիչքի առաջին փորձն անհաջող էր, որից հետո ինքնաթիռը գետնին է ընկել և կոտրվել։ Սակայն աղջիկն այդ միջադեպից հետո անվնաս է մնացել և որոշել է չհանձնվել՝ շարունակելով ուսումը։ Իր խոսքերով, այդ իրադարձության առթիվ աղմուկը և իրարանցումը եղել է առաջին ուժեղ վրդովմունքը, որը նա ստացել է ավիացիայում։ Նա հեծանիվից ընկնելով կոտրել է ձախ ձեռքը, որով գնացել է օդաչուական դպրոց։ Ռոզինան 1913 թվականի հունվարի 3-ին ստացել է № 203 օդաչուի թույլատվություն։ Աղջկան եկել են շնորհավորանքներ ամբողջ Իտալիայից։ Հայտնի ռազմային օդաչու Կարլո Մարիա Պյացան հեգնանքով գրել է նրան. «Օրիո՛րդ, իմ սիրալի շնորհավորանքները, բայց ես կին օդաչուին կգերադասեի ավելի խելացի՝ կին մայր»։ Այդ ծաղրող մեկնաբանությունը ֆեմինիստ գրող Լիդիա Մոնֆերինիի մոտ զայրույթ է առաջացրել, որը բողոքի նամակ է գրել Ազգային օդային լիգայի նախագահին։ Նա հանդես էր գալիս այն մտքի դեմ, որ «կնոջն օդում ինքնաթիռը կառավարելու համար չի բավարարում ուժ և քաջություն»։ Օդաչուները ուրախ էին ընդունել «շրջազգեստով գործընկերոջը»։ 1913 թվականի հունվարի 22-ին Ռոզինայի պատվին Միլանում խնջույք է կազմակերպվել։ Մարտի 15-ին Ֆեռարիոն կոնֆերանս է անցկացրել «Կանայք-Արվեստ» ասոցիացիայի համար։ Օդաչուն մասնակցել է տարբեր միջոցառումների, օդաչուական ցույցերի և ցուցադրական թռիչքների։ 1913 թվականի ապրիլի 23-ին Նեապոլի բնակիչները հիացած էին, երբ երկնքից թափվում էր կարմիր մեխակների անձրև, որը որպես նվեր պատրաստել էր Ռոզինա Ֆեռարիոն։ 1913 թվականի սեպտեմբերի 23-ին Ֆեռարիոն թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի այցի ժամանակ իրականացրել է թռիչք Միլանից Բերգամո։

1913 թվականի նոյեմբերի 19-ին նա մասնակցել է Ջուզեպպե Վերդիի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Մշուշի պատճառով Ռոզինան ստիպված էր վայրէջք կատարել Բուսետոյի մոտակայքում գտնվող եգիպտացորենի արտում։ Ռոզինան երազում էր դառնալ պրոֆեսիոնալ օդաչու։ 1914 թվականի մարտի 30-ին նա առաջիններից էր, ով փորձարկել էր Գաբարդինիի մոնոպլանը։ Ավելի ուշ նա հրավիրվել էր Լատինական Ամերիկա թռիչքներին մասնակցելու համար, բայց չի կարողացել գնալ մոտեցող Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

1915 թվականի մայիսին Իտալիան մտել է Առաջին համաշխարհային պատերազմ։ Նախարարների հրամանով դադարեցվել են քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը։ Երիտասարդ օդաչուի ռոմանտիկ պոռթկումներն ընդհատվել են պատերազմի դաժան իրականությամբ։ Ռոզինան առաջարկել է օգտագործել ինքնաթիռները Կարմիր Խաչի ծառայության, դիրքերից վիրավորների տեղափոխման համար։ Ռազմային նախարարություն բազմաթիվ անօգուտ առաջարկներից հետո նա պետական պաշտոնյաներից ստացել է հետևյալ պատասխանը. «Թագավորական բանակ երիտասարդ օրիորդների հավաքագրում չի պլանավորվում»։ Այդպես պատերազմը վերջ է դրել ավիացիայի մասին երիտասարդ օդաչուի երազանքներին։ Պատերազմի ավարտից հետո Ռոզինան այլևս չի թռչել։

1921 թվականին Ռոզինա Ֆեռարիոն ամուսնացել է ձեռնարկատեր Էնրիկո Գրյունոլայի հետ։ Ամուսնու հետ միասին նրանք Միլանում բացել են «Իտալիա» հյուրանոցը։ Ռոզինան դարձել է երկու երեխաների՝ Լետիցիայի և Մորիոյի մայրը և իրեն ամբողջությամբ նվիրել է ընտանիքին։ Նրա զբաղմունքներն էին մնացել երաժշտությունը և լեռնային տուրիզմը։ Կարոտով նա հիշում էր ավիացիայի հերոսական օրերը, երբ ինքնաթիռը դեռ «երկնքում ձանձրալի ավտոբուս» չէր։ Կանոնավոր կերպով մասնակցում էր առաջին օդաչուների հանդիպումներին։ Եղել է Միջազգային օդաչվական ֆեդերացիայի և Միլանիա ավիացիայի մշակութային կենտրոնի անդամ։

Ռոզինան մահացել է 1959 թվականին Միլանում, հուղարկավորված է Սեստո Սան Ջովաննիի գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա կանգնեցված է ավիացիայի ռահվիրաների մեդալների լուսանկարը։

Օդաչուն պարգևատրվել է Իտալիայի ավիացիայի նախարարության «Ավիացիայի ռահվիրաների վաստակի համար» մեդալով (1943 թվականի հունվարի 23)։ Ռոզինա Ֆեռարիոյի անունով Միլանում և Պալերմոյում կան փողոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.150anni.it/webi/index.php?s=58&wid=1881
  2. Emiliani, Angelo (2014 թ․ ապրիլ). «L'Altra metà del cielo: l'epopea delle donne volanti» (PDF) (Italian). Regione Emilia-Romagna. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Rosina Ferrario». Early Aviators. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Славороссова, Е. А.Обнимая небо // Журнал Чудеса и приключения. 2016, № 3.
  • Rosario Abate, Gregory Alegi, Giorgio Apostolo Aeroplani Caproni – Gianni Caproni ideatore e costruttore di ali italiane. — Museo Caproni, 1992. ISBN non esistente.
  • Rosellina Piano Signorina aviatrice. — Baldissero d'Alba, Umberto Soletti editore, 2012.
  • Rosellina Piano Piu leggere dell'aria. — Baldissero d'Alba, Umberto Soletti editore, 2013.
  • Maurizio Lanza Rosina Ferrario. Prima donna aviatrice in Italia in Rivista Aeronautica, n. 1. — Roma: Ministero della Difesa,, 2013, pp. 110-115.
  • Umberto Soletti Signorina aviatrice in Aerei nella Storia, n. 89. —Parma, West-Ward edizioni, aprile-maggio, 2013, pp. 26-29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզինա Ֆեռարիո» հոդվածին։