Ռոդնի Ալկալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդնի Ալկալա
անգլ.՝ Rodney Alcala
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1943(1943-08-23)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 24, 2021(2021-07-24)[1] (77 տարեկան)
Մահվան վայրCorcoran, Քինգս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանCorcoran
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Թիշչ արվեստի դպրոց
Մասնագիտությունսերիական մարդասպան
 Rodney Alcala Վիքիպահեստում

Ռոդնի Ալկալա (անգլ.՝ Rodney James Alcala, օգոստոսի 23, 1943(1943-08-23), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ - հուլիսի 24, 2021(2021-07-24)[1], Corcoran, Քինգս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի սերիական մարդասպան և նախկին սիրողական լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնավոր ու սերիական մարդասպան Ռոդնի Ալկալան 2010 թվականի մարտի 31-ին Կալիֆորնիայի դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել` 1977-1979 թվականներին 5 կանանց բռանաբարելու և սպանելու համար, սակայն ավելի ուշ խոստովաանել էր նաև այլ բռնաբարություններ ու սպանություններ։ Նրան նաև անվանում են Ծանոթությունների Խաղի Մարդասպան (The Dating Game Killer), 1978 թվականին «The Dating Game» հեռուստաշոուին նրա մասնակցության պատճառով։ Ինչպես պարզվել է դատարանում, մարդասպանը «խաղում էր» իր զոհերի հետ, խեղդում նրանց, մինչև որ նրանք չէին կորցնում գիտակցությունը։ Նա սպասում էր մինչև զոհը գիտակցության կգա, խեղդում էր նորից ու նորից, մինչև վերջապես սպանում էր։

Ալկալան լուսանկարիչ էր և քննիչները նրա մոտ հայտնաբերել են կանանց և պատանի տղաների հարյուրավոր լուսանկարների հավաքածու։ Հետաքննությունը կարծում է, որ նրա խղճի վրա կարող են լինել դեռ շատ սպանություններ, որոնք կատարվել են Կալիֆոռնիայում։ Ալկալային նաև կասկածում են ևս երկու չբացահայտված սպանությունների մեջ, որոնք կատարվել են Նյու Յորքում։ Իշխանությունները նրան համեմատում են Թեդ Բանդիի (Ted Bundy)՝ Նեյլոնե Մարդասպանի հետ, և քանի որ հետաքննության ընթացքում սպանությունների ապացույցերն ու զոհերի թիվն անխուսափելիորեն աճում են, վախենում են, որ Ռոդնի Ալկալան կարող է առաջին տեղում հայտնվել ամբողջ ամերիկյան պատմության մեջ կատարված բռնաբարությունների և սպանությունների թվով։

Ռոդնի Ալկալան ծնվել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Այն բանից հետո, երբ հայրը հեռացավ ընտանիքից, Ռոդնին մոր և քույրերի հետ տեղափոխվել է Լոս-Անջելեսի արվարձան, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Մեծանալով և տղամարդկանալով՝ նա որոշեց սկսել զինվորական կարիերա և չորս տարի ծառայեց Միացյալ Նահանգների բանակում։ Իսկ 1964 թվականին, այն բանից հետո, երբ բանակային հոգեբուժն Ալկալայի մոտ հայտնաբերել էր հակահասարակական վարքագիծ և անձի շեղվածություն, նրան՝ բժշկական ցուցումներով հանձնաժողովի էին ներկայացրել։

Ալկալան, ով պնդում էր, որ ունի 170-ին հավասար IQ, բանակից հեռացվելուց հետո, ավարտել է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի գեղարվեստի դպրոցը։

1968 թվականին Լոս Անջելոսում մեքենայի մի մասնագետ նկատել է, թե ինչպես է մեծահասակ տղամարդն ութամյա աղջկան գայթակղում իր հոլիվուդյան բնակարանով և զանգել է ոստիկանություն։ Բռնաբարված աղջիկը, որին անվանում էին Տալի Շապիրո, հայտնաբերվել էր բնակարանում[2]։ Աղջիկը ծեծի էր ենթարկվել պողպատե սալիկով, բայց նրան հաջողվել էր փրկել։ Ալկալայի հետքերը հաջողվել էր փակել։ Նա փախչել էր դեպի արևելյան ափեր և նոր՝ Ջոն Բերգեր անունով ընդունվել Նյու Յորքի համալսարան, որտեղ Ռոման Պոլենսկու ղեկավարությամբ սովորել է կինոյի արվեստ։ Կրթությունն ավարտվեց, եկավ ամառը և Ալկալան աշխատանքի ընդունվեց Նյու-Հեմպշիրի արվեստի մանկական ճամբարում, մի փոքր փոփոխված անունով։ Հիմա նա Ջոն Բերջերն էր։

Անցավ երեք տարի և 1971 թվականին հանգստացողները նկատեցին, որ փոստի բաժանմունքում փակցված էր ՀԴԲ-ի պաստառ՝ «Հանցագործը փնտրվում է» գրվածքով։ Նրանք ճանաչեցին Ալկալային և հայտնեցին ճամբարի տնօրենին։ Հանցագործը ձերբակալվեց և ուղարկվեց ետ՝ Կալիֆոռնիա։ Այդ ժամանակ Ռոդնի Ալկալայի առաջին զոհի՝ Տալի Շապիրոյի ծնողներն աղջկա հետ գնացել էին Մեքսիկա, և արգելել նրան՝ ցուցմունք տալ նրա դեմ դատական գործընթացում։ Ի վիճակի չլինելով բռնաբարության կամ սպանության մեղաադրանքներ ներկայացնել առանց գլխավոր վկայի՝ մեղադրողները ստիպված էին թույլ տալ Ալկալային մեղավոր ճանաչվել մանր իրավախախտումների մեջ։ 34 ամիս անց նա պայմանականորեն վաղաժամկետ աղզատ արձակվեց՝ «անորոշ պատժի նշանակման» ձևակերպմամբ։ Դա այդ ժամանակվա հայտնի հանձնաժողովների պայմանականորեն վաղաժամկետ ազատման սոցիալական ծրագիր էր. հանցագործները ազատ էին արձակում, երբ նրանք ցուցաբերում էին իրենց «ուղղման» ապացույցները։

Ձերբակալություն և դատական քննարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներից ընդամենը 2 ամիս անց, 20-ամյա Ալկալան ձերբակալվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու և 13-ամյա աղջկան մարիխուանայի օգտագործման մասնակից դարձնելու համար, ով ավելի ուշ պնդել է, որ առևանգվել է[3]։ Դրա համար հանցագործը ստացավ 2 տարի, վաղաժամկետ ազատ է արձակվել նույն ծրագրով ինչ նախկինում։ 1978 թվականին նրան նորից ձերբակալել են, այս անգամ՝ մարիխուանա պահելու համար։ Այդ ժամանակ Ալկալային արդեն հաջողվել էր համոզել շատ երիտասարդ կանանց, որ նա նորաձևության պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, և խնդրել էր նրանց դիրքեր ընդունել պորտֆոլիոյի համար։ Լուսանկարներից շատերը դեռևս անհայտ են մնում, և ոստիկանները վախենում են, որ այդ կանայք կարող են լինել նաև նրա զոհերը։ Այդ` 1978 թվականին Ռոդնի Ալկալային հաջողվեց մասնակցել «The Dating Game» հեռուստահաղորդմանը։ Ունենալով յուրօրինակ միտք և հաճելի արտաքին տեսք, Ռոդնին հիցարեց հաղորդման բոլոր կանանց` սրամտորեն պատասխանելով բոլոր հարցերին։ Նրա հմայքին չկարողացավ դիմանալ նաև հաղորդման գլխավոր հերոսուհին և երեք մրցակիցներից ընտրեց Ռոդնիին։ Ճիշտ է նա հրաժարվեց նրա հետ ժամադրության գնալ։ Շատ ավելի ուշ դատաքննությունը կվերադառնա այս հաղորդման նութերին և կասի որ այն ժամանակ աղջիկը չափազանց հյաջողակ էր, նա լավ ինտուիցիա ուներ։ 1979 թվականի հունիսին Խանտինգտոն-Բիչից կորել է Ռոբին Սեմսո անունով 12-ամյա աղջնակ։ Նրա կիսամերկ մարմինը հայտնաբերել են 12 օր անց` Լոս-Անջելեսի նախալեռներում։ Հետագայում ոստիկանությունը Սիթելում հայտնաբերել է իրեն պատկանող ականջօղերը, Ալկալայի վարձած պահախցում։ Ռոդնին ձերբակալվեց և 1980 թվականին նրան մեղավոր են ճանաչել և մահվան դատապարտել Սեմսոյի սպանության համար, սակայն Կալիֆորնիայի Գերագույն դատարանը մերժել է մեղադրանքը։ 1986 թվականին Ալկալային կրկին դատեցին և մեղավոր ճանաչեցին, ու կրկին դատապարտեցին մահվան։ Բայց հաջողությունը կրկին հայտնվեց մարդասպանի կողմում, և այս անգամ մեղադրող կողմը մերժեց վերաքննիչ դատական խումբը, քանի որ վկան թույլ չտվեց աջակցել Ալկալայի կարծիքին, որ Սամսոյի մարմինը գտած այգու պահապանը «հիպնոսացված էր ոստիկանության քննիչների կողմից»։

2003 թվականին Ռոդնի Ալկալան կրկին հետաապնդվել է իշխանությունների կողմից․ Օրինջ շրջանի քննիչները նոր տվյալներ են ստացել և պարզվել է, որ ԴՆԹ անալիզով Լոս Անջելեսում երկու կանանց գործերում հայտնված սերմնահեղուկը լիովին համընկնում է Ալկալայի ԴՆԹ-ի հետ։

Հայտնաբերվել են նաև այլ ապացույցներ և նրան մեղադրանք է առաջադրվել ևս չորս կանանց սպանության համար։ Այս բոլոր հանցագործությունները Ալկալան կատարել է 1977-ից 1979 թվականներին։

Ալկալայի կողմից կաատարված սպանությունների մանրամասները ցնցում են, քանի որ մոլագարը զոհերին տանջանքի ու ծաղրուծանակի է ենթարկել։ Երկու կանացի դիակներ հայտնաբերվել են մերկ և անբնական կեցվածքներում։ Քրեագետների ենթադրությամբ՝ հանցագործը զոհերի մահից հետո լուսանկարել է նրանց։

Դատարանում Ալկալան հրաժարվել է փաստաբանից և ինքն է պաշտպանել իրեն։ Սակայն 2010 թվականին դատարանը նրան մեղավոր ճանաչեց հինգ բռնաբարությունների և սպանությունների մեջ, և մարտի 31-ին Ալկալան երրորդ անգամ դատապարտվեց մահվան, և դեռ հայտնի չէ, արդյոք հանցագործին կհաջողվի կրկին խուսափել պատժից։

Հանթինգթո-Բիչի ոստիկանական վարչությունը, դատարանի առջև՝ 2010 թվականի ապրիլին հրապարակել է Ալկալայի կողմից արված 120 կանանց լուսանկարներ, պարզելու համար, արդյո՞ք այդ մոլագարի անարգանքների զոհեր չկան։ Մի քանի շաբաթվա ընթացքում, կապի համար թողնված հեռախոսահամարով զանգահարել են 20 կին, որոնք իրենց ճանաչել են լուսանկարներում։

Տուժածներից մեկը, ըստ պոթոլոգոանատոմների եզրակացության, բռնաբարվել է մուրճ-մեխահանով։ Դատաբժշկական փորձագետներն էլ եկել են այն եզրակացության, որ մոլագարը բոլոր տուժածներին խեղդել է միայն մահվան վերջին պահին և հատուկ երկարացրել է նրանց տանջանքները

Ինչպես դատարանում հայտարարել են դատախազները, ևս երկու սպանված կանայք կողոպտվել են․ հանցագործը վերցրել է իրենց ականջօղերը, որոնք հետագայում դարձել են կարևորագույն հանցանշաններ։

Վերջին պահին, լուսանկարիչ Ռոդնի Ալկալան որոշել է ինքնուրույն պաշտպանել իրեն։ Նա այդ անում էր միանգամայն գրագետ՝ ատենակալների ուշադրությունը հրավիրելով վկաների ցուցմունքներում հակասությունների վրա։ Ալկալան նաև դատախազներին մեղադրել է կոլեգայի վրա ճնշում գործադրելու ձգտման մեջ՝ մեղադրյալին ներկայացնելով բոլոր հինգ սպանությունները մեկ քրեական գործի մեջ միավորելու միջոցով։

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիայի նահանգի Օրանժ շրջանի Գերագույն դատարանը ալկալայի մեղքը ապացուցված է համարել և նրա համար կայացրել է առավելագույն խիստ դատավճիռ․ մահապատիժ՝ մահացու ներարկման միջոցով։ 2013 թվականի հունվարի 7-ին Մանխեթեն կղզու դատավորը ալկալային դատապարտել է 25 տարվա ազատազրկման, քանի որ Նյու Յորքի նահանգում մահապատիժն արգելված էր 2007 թվականից ի վեր։

Մոլագար-լուսանկորիչը ԱՄՆ քրեագիտության պոտմության մեջ է մտել, որպես գրեթե ամենասարսափելի մոլագար և մարդասպան։ Քննիչները ենթադրում են որ նա հաշվեհարդար է տեսել 130 կանանց և աղջիկների հետ[4][5]։ Իսկ գտնված լուսանկարների հիման վրա, որոնք դարձել են մարդասպանի յուրօրինակ «տիտղոսները», դեռ քննություն է ընթանում։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ֆոտոխցիկով մոլագարի ազգանունը, դեռ առաջին անգամ չի հայտնվում ամփոփաթերթերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.bbc.com/news/world-us-canada-57955961
  2. 48 Hours Mystery (September 25, 2010): "The Killing Game" Արխիվացված 2010-12-13 Wayback Machine. CBS News. Retrieved September 26, 2010.
  3. Pelisek, Christine (January 21, 2010). "Rodney Alcala's Murderous Romp through polite society brings him to an Orange County courtroom again" Արխիվացված 2015-10-31 Wayback Machine. OC Weekly. Retrieved March 19, 2010.
  4. «'100 victims' of serial killer Rodney Alcala». Daily Mirror. 2009 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  5. Gardner, David (April 1, 2010). "The 'most prolific' serial killer in U.S. history is sentenced to death as police fear he could be behind 130 murders". London Daily Mail Retrieved March 2, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդնի Ալկալա» հոդվածին։