Ռոբերտ Փիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Փիրս
 
Մասնագիտություն միսիոներ
Ծնունդ հոկտեմբերի 8, 1914(1914-10-08)[1][2]
Fort Dodge, Այովա, ԱՄՆ
Մահ սեպտեմբերի 6, 1978(1978-09-06)[1][2] (63 տարեկան)
Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված է Ֆորեսթ Լոուն հուշայգի


Ռոբերտ Փիրս (անգլ.՝ Robert Pierce, հոկտեմբերի 8, 1914(1914-10-08)[1][2], Fort Dodge, Այովա, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 1978(1978-09-06)[1][2], Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Ամերիկյան բապտիստական նախարար։ Նա աշխարհին առավել հայտնի է որպես «Վորլդ Վիժն» և «Samaritan's Purse» միջազգային բարեգործական կազմակերպությունների հիմնադիր։ «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1950 թվականին և ժամանակի ընթացքում դարձել է հումանիտար օգնություն տրամադրող աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը[3]։ «Samaritan's Purse» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին, այն մարդասիրական օգնության ավետարանչական կազմակերպություն է, որն օգնություն է տրամադրում ֆիզիկական կարիքի մեջ գտնվող մարդկանց[4]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականների կեսերին նա տեղափոխվեց Հարավային Կալիֆոռնիա։ Հաճախել է Փասադենա Նազարանեի քոլեջ։ 1937-1940 թվականներին ժամանակը անցկացրեց Կալիֆոռնիայում շրջագայության համար, որպես ավետարանչական գործիչ։ 1940 թվականին նա ձեռնադրվել է բապտիզմի նախարար և շուտով միացել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Լոս Անջելոսում «Երիտասարդությունն հանուն Քրիստոսի» շարժմանը[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Փիրսը 1947 թվականին «Երիտասարդությունն հանուն Քրիստոսի» շարժման հետ միացավ Չինաստանում կատարվող մի շարք ավետարնչական հավաքներին[6]։ Ճամփորդության ժամանակ նա հանդիպեց միսիոներ ուսուցիչ Թենա Հոլկեբորին։ Նա նրան ներկայացրեց մի ծեծված և լքված երեխա։ Չկարողանալով խմանել երեխային, Թենան Փիրսին հարցնում է, թե ինչ է պատրաստվում անել նրա հետ։ Փիրսը կնոջը տվեց իր վերջին 5 դոլարը և խոստացավ ամեն ամիս գումար ուղարկել երեխայի խնամքի համար[7]։

Նա խորապես ցավ ապրեց ականատեսը լինելով մարդկային աղքատության և տառապանքին։ Դա մեծապես պատճառը հանդիսացավ 1950 թվականին «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության հիմնադրումը։

1959 թվականին լրագրող Ռիչարդ Գեհմանը գրում է, որ Փիրսը չի կարողանում թաքցնել իր հույզերը՝ նա այն իսկապես ազնիվ մարդկանցից է, ում ինքը բավականին քիչ է տեսել։ Ռիչարդ Հալվերսոնը գրում էր, որ Փիրսը աղոթում էր շատ ջերմ ու անկաշկանդ, քան որևէ մեկը, ում ինքն երբևէ ճանաչել է։

Փիրսը նաև կինոռեժիսոր էր։ Նրա ղեկավարությամբ Վորլդ Վիժնը ֆիլմեր է նկարել, որոնք հիմնականում ցուցադրվում էին եկեղեցու հանդիսատեսին, որպես հիմնական մարքեթինգային միջոց։ Քանի որ Փիրսի քրիստոնեական աշխարհայացքը միակ կրոնն էր, որը կարող էր հակազդել կոմունիզմին, այդ ֆիլմերը լի էին հակակոմունիստական սառը պատերազմական հռետորաբանությամբ[8]։

1967 թվականին նա հրաժարական տվեց Վորլդ Վիժնի նախագահի պաշտոնից։ 1970 թվականին հիմնեց Samaritan's Purse բարեգործական կազմակերպությունը, որը դարձավ ավետարանչական քրիստոնեական կազմակերպություն, որը նախատիպն էր Վորլդ Վիժն կազմակերպությունը[9]։ Նա մահացել է 1978 թվականին լեյկեմիայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «President's Page» (անգլերեն). World Vision International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  4. «Charity Navigator - Rating for Samaritan's Purse». Charity Navigator (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  5. Institute for the Study of American Evangelicals http://wheaton.edu/isae/hall-of-biography/bob-pierce Արխիվացված 2017-09-02 Wayback Machine
  6. Roy Robertson: Developing a Heart for Mission: Five Missionary Heroes, Nav Media, Singapore, 2002, 349 pages
  7. http://www.wvi.org/our-history
  8. J.R.Hamilton: "An Historical Study of Bob Pierce and World Vision's Development of the Evangelical Social Action Film" Dissertation, University of Southern California, 1980, p. 1-8, 84, 103, 361-362
  9. J.R.Hamilton: "An Historical Study of Bob Pierce and World Vision's Development of the Evangelical Social Action Film" Dissertation, University of Southern California, 1980

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]