Jump to content

Ռոբերտ Սկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սկով
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1996(1996-05-20)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ռոբերտ Սկով (դան․՝ Robert Skov, մայիսի 20, 1996(1996-05-20)[1][2], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Հոֆենհայմ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի կիսաեզրափակչի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկովը կարիերան սկսել է «Սիլկեբորգ» ակումբում։ 2013 թվականի մայիսի 16-ին «Միդտյուլանի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը իջել է երկրորդ դիվիզիոն, սակայն մեկ տարի անց հետ է վերադարձել։ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միդտյուլանի» դեմ խաղում Սկովը խփել է իր առաջին գոլը «Սիլկեբորգի» կազմում[5]։ Սկովը 2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Կոպենհագեն»։ Փետրվարի 10-ին «Ռաներսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Փետրվարի 25-ին «Օդենսեի» դեմ խաղում Ռոբերտը իր առաջին գոլն է խփել «Կոպենհագենի» կազմում[7]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական «Բորդոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գոլով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սկովը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում, իսկ ինքը 29 գոլով դարձել է նրա լավագույն ռմբարկուն։

2019 թվականի ամռանը Սկովը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո[9]։ Օգոստոսի 18-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նորամուտն է նշել Գերմանիայի Բունդեսլիգայում[10]։ Նոյեմբերի 1-ին « Պադերբորն 07-ի» դեմ խաղում Ռոբերտը խփել է իր առաջին գոլը «Հոֆենհայմի» կազմում[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Սկովը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել Է ՀԱՀ-ի[12], Բրազիլիայի[13] և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին[14]։ Աֆրիկացիների դեմ խաղում Ռոբերտը դարձել է գոլի հեղինակ։

2019 թվականի հունիսի 10-ին Վրաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Սկովը նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[15]։

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սկովը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[16], Ավստրիայի[17] և Սերբիայի[18] հավաքականների դեմ խաղերին։ Գերմանացիների դեմ խաղում Ռոբերտն աչքի է ընկել խփած գնդակով։

Նույն թվականի սեպտեմբերի 5-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[19]։

Գոլեր Դանիայի հավաքականի կազմում (մինչև 23)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ տեղ Հակառակորդ հաշիվ արձյունք Մրցույթ
1. 2016 թվականի օգոստոսի 7 Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Ֆուտբոլ 1:0 1:0 Օլիմպիական խաղեր 2016

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Դանիա Դանիա «Կոպենհագեն»

  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2018/2019

Անհատական

  • Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու (29 գոլ)՝ 2018/2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.tsg-hoffenheim.de/en/news/overview/2020/01/skov-a-late-bloomer-on-a-voyage-of-discovery/
  4. «Силькеборг VS. Мидтьюлланн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—05—16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Мидтьюлланн VS. Силькеборг 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Копенгаген VS. Раннерс 5:1» (անգլերեն). soccerway.com. 2018—02—10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Копенгаген VS. Оденсе 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018—02—25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Бордо VS. Копенгаген 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «TSG 1899 Hoffenheim verpflichtet Robert Skov aus Kopenhagen» (գերմաներեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Айнтрахт Франкфурт-на-Майне VS. Хоффенхайм 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  11. «Хоффенхайм VS. Падерборн 07 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  12. «Дания (до 23) VS. ЮАР (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Нигерия (до 23) VS. Дания (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Дания VS. Грузия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  16. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  17. «Дания (до 21) VS. Австрия (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  18. «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  19. «Гибралтар VS. Дания 0:6» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սկով» հոդվածին։