Ռոբերտ Սարգսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Սարգսյան
Ծնվել էփետրվարի 3, 1960(1960-02-03)
ԾննդավայրԴսեղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 2023(2023-02-10) (63 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան, տիկիկավար
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Ռաֆիկի Սարգսյան (փետրվարի 3, 1960(1960-02-03), Դսեղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2023(2023-02-10)[1]), հայ դերասան, տիկնիկավար։ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1977 թվականներին սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1978-1979 թվականներին աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-1983 թվականներին՝ Երևանի ավտոդողերի գործարանում։ 1983-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել է դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար դերասան։ 1988-1989 թվականներին թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում։ 1988-1995 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը։ 1992 թվականից աշխատում է նաև "UNIMA" տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում որպես դերասան։ Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ[2][3]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր
1987 Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը» Պոչատ աղվես
1987 Ռուբեն Մարուխյան «Ամենից լավ տունը» Խլուրդ, Արջուկ
1987 Ստեփան Զորյան «Կարմիր արագիլը» Ջուր վաճառող տղա
1987 Ալեքսանդր Պուշկին «Ոսկե ձկնիկը» Սկոմորոխ
1988 Ռ. Մոսկովա «Երբ ծաղկում է մարգարտածաղիկը» Փայտփորիկ, Ավանակ
1988 Վարդան Այգեկցի «Դում-դում իմաստունը և անգետները» Դում-դում իմաստուն
1988 Ջանի Ռոդարի «Կապույտ նետի ճանապարհորդությունը» Արջուկ
1988 «Վերադասի մահը» Դերասան
1990 Պ. Մարտիրոսյան «Թզուկի երգը» Թզուկ
1990 Մաքսիմ Գորկի «Ճնճղուկը» վարող դերասան, Հայր ճնճղուկ
1990 Սուրեն Մուրադյան «Ծպտված Ձմեռ պապը և Ձյունանուշը» Ձմեռ պապ
1991 Վոլկով «Բեթղեհեմի աստղի տակ» Քաղաքացի, Գյուղացի, Հովիվ, Մոգ
1991 Ս. Գասպարյան «Ճանապարհային արկածներ» Գայլ
1991 Դ. Մարտիրոսյան «Ամանորյա հանդես» Ձմեռ պապ
1992 Լիֆշից, Կիչակով «Առեղծվածային հիպոպոտամ» Կոալա, Սիրամարգ
1992 Ղազարոս Աղայան «Անահիտ» Հեքիաթասաց
1992 Ապրիլով «Երրորդը» Այծ
1992 Դ. Մարտիրոսյան «Կախարդական ճրագի գաղտնիքը» Ձմեռ պապ
1993 Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Մունետիկ, Սպասավոր, Վեզիր, Ատաղծագործ
1993 Հենրիկ Սևան «Հնարամիտ նապաստակը» Գայլ
1993 Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» Կատու
1993 Դ. Մարտիրոսյան «Թե կարող ես՝ գտիր» Ձմեռ պապ
1995 Հովհաննես Թումանյան «Բարություն արա, ջուրը գցիր» Բարի տղա
1995 Հովհաննես Թումանյան «Խոսող ձուկը» Խոսող ձուկ, Տղա
1996 Վիլյամ Շեքսպիր «Սխալների կատակերգություն» Ոսկերիչ, Բժիշկ
1997 Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» ըստ «Անխելք մարդը» հեքիաթի) Անխելք մարդ
1998 «Երեք խոզուկ» Գայլ
1998 Դ. Մարտիրոսյան «Ձմեռ պապի գաղտնիքները» Ձմեռ պապ, Գայլ, Կատու, Գետաձի
1999 Հովհաննես Թումանյան «Սուտլիկ որսկանը» Հադի - Հուդի
1999 Դ. Մարտիրոսյան «Անտառային համերգ» Շուն, Կատու, Ջայլամ
2000 Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար» Ծերունի, Մունետիկ
2001 Անդերսեն «Փոքրիկ Իդայի ծաղիկները» Նարգիզ
2001 Աստվածաշնչյան առակ «Բարի հրաշագործը» Սամարացի
2005 Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» Օձ
2006 Հովհաննես Թումանյան «Հենց էն Հուռին» Հարևան
2007 Պ. Մարտիրոսյան «Գայլի և ուլիկների նոր արկածները» Ագռավ
2008 Ս. Գասպարյան «Ճանապարհային արկածներ» Ոստիկան
2011 Պ. Մարտիրոսյան «Թզուկի երգը»(վերաբեմադրված) Թզուկ
2012 Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը» (վերաբեմադրված) Պոչատ աղվես
2013 Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» վերաբեմադրված) Կատու

Թատրոն անիվների վրա (գեղարվեստական ղեկավար՝ Մարատ Մարինոսյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր
1988 Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» Շերիֆ փաշա
1989 Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» Բժիշկ

Հանրային հեռուստաընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988–1995 թվականներ - «Հեքիաթն է կանչում»- վարող հաղորդավար, հեքիաթասաց և տարբեր հեքիաթներում դերակատար
  • 1988–1992 թվականներ - «Ճանապարհներ»- հաղորդման հաղորդավար և դերակատար, հեռուստատեսային մանկական ներկայացումներ
  • 1989 թվական – Մարկ Տվեն «Հեքլբերի Ֆինի արկածները»
  • 1990 թվական – «Այս աշխարհի խելոքները» - Կրտսեր տղա
  • 1991 թվական – «Շեքսպիրի վերածնունդը»
  • 1992 թվական – «Արքայազնը և աղքատը»
    • Կամերային երաժշտական թատրոն
  • 1990 թվական – Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»- Խոյ
    • Հովհաննես Թումանյան «Կիկոսը» - Ցուլ
  • 1991 թվական – Հովհաննես Թումանյան, «Շունն ու կատուն», Կով
    • «Մի գլխարկի պատմություն» - Կով

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2000 Միքայել Դովլաթյան, Գոռ Վարդանյան, «Ընտրություն» ոստիկան Կիրակոսյան
2008 Գր. Գևորգյան «Կիկոսի մահը» Հայր
2012 «Մոսկվիչ, իմ սեր», Վաճառող
«Հատուկ բաժին-18» Գարեգին Մանուչարյան
2015 «Հյուսիս-հարավ»
«Կատաղած հարսնացուն»

UNIMA տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականից Աստվաշնչյան թեմաներով Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, Գաբրիել հրեշտակ, Մոգ
  • Առակներ՝ «Բարի սամարացի», Բարի սամարացի
    • «Նախանձ մշակներ», Մշակ
    • «Անառակ որդու վերադարձը», Անառակ որդի
    • «Անմիտ մեծահարուստը», Մեծահարուստ
    • «Անխիղճ պարտատեր ծառայի առակը», Պարտատեր ծառա
  • Հովհաննես Թումանյան «Բարեկենդանը», Ամուսին
  • Իտալական ժողովրդական հեքիաթ «Արդար Մասսարո», Մասսարո
  • Դ. Մարտիրոսյան «Կանչ», Արտակ
  • Դ. Մարտիրոսյան «Սեռական դաստիարակություն», Վարող դերասան
  • Դեմիրճյան «Սասունցի Դավիթ», Սասունցի Դավիթ
  • Շառլ Պերրո «Կոշկավոր կատուն», Պոլիշինել, Արքա
  • Դ. Մարտիրոսյան «Ընտրողի իրավունքները», Գետաձի
  • Դ. Մարտիրոսյան «Զգուշացեք, ականներ են», Վարող դերասան

Փառատոներ, հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 – Լատվիա, Ռիգա - Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»
  • 1998 – Իրան - Ապրիլով «Երրորդը»
  • 2001 – Մոսկվա, Օբրազցովի թատրոն - Հ. Թումանյան «Հայի բախտ»
  • 2002 – Կրասնոդար - Ապրիլով «Երրորդը»
    • Իրան - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և «Սուտլիկ որսկանը»
  • 2003 – Իրան - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
    • Բելառուսիա, Բրեստ - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
    • Բուլղարիա, Պլովդիվ - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
  • 2004 – Իրան - Անդերսեն «Փոքրիկ Իդայի ծաղիկները»
  • 2009 – Հնդկաստան, Դելի, Ագրա - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և համերգային ծրագիր
  • 2012 – ԱՄՆ (շուրջ 12 նահանգներում) - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և համերգային ծրագիր

Պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - "UNIMA" տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի կողմից
  • 2011 – Շնորհակալագիր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար
  • 2015 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Սարգսյանը». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  2. Դերենիկ Մարտիրոսյան, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Երևան, 2005, էջ 31.
  3. Ռոբերտ Սարգսյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]