Դերենիկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1943 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 12, 2021[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերենիկ Արամայիսի Մարտիրոսյան (փետրվարի 3, 1943, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2021[1], Երևան, Հայաստան), հայ դերասան, տիկնիկավար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։ Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։ 1964-1968 թվականներին ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում աշխատել է որպես գրաշար։
1997 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2]։ 1971-1994 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատասկ՝ Գ. Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորան»
- Շուն՝ «Շունն ու կատուն», ըստ Հովհաննես Թումանյանի
- Տարտալիա՝ Կ. Գոցցիի «Երեք նարինջ»
- Զաբոլզյան՝ Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո»
- Դուքս՝ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն»
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտիրոսյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին» (1990)
- Ռ. Մարուխյանի «Կախարդական ճրագի գաղտնիքը» (1992)
- «Բարի հրաշագործը» (2001)
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լևոն Հարութ» (1980)
- «Տիկնիկների աշխարհը» (համահեղինակ, 1986)
- «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» (2005, ալբոմ-ժողովածու)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
- Երևան քաղաքի ոսկե զինանշան
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2006,
- Մովսես Խորենացու մեդալ, 2016[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Դերենիկ Մարտիրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ տիկնիկավարներ