Ռոբերտ Հարությունյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոբերտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Հարությունյան
Ծնվել էհունվարի 8, 1951(1951-01-08) (68 տարեկան)
ԾննդավայրԳուսանագյուղ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Ռոբերտ Վազգենի Հարությունյան (հունվարի 8, 1951(1951-01-08), Գուսանագյուղ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Հարությունյանը ծնվել է ՀՀ Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում։ 1998 թվականից Արհեստակցական միության նախագահն է[1][2]:

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասան՝ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»
  • Դունկան՝ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Իշխան՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Անխելք՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուս»
  • Երևում՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
  • Կայափա՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
  • Վարդան Ալթունյան՝ «Փարիզյան դատավճիռ»
  • Կուֆիսել՝ Մարկ-Ժիլբեր Սովաժոնի «Չաո»[3]
  • Մանուկ աղա՝ Հակոբ Պարոնյանի «Կատակերգություն»
  • Սոնդերս՝ «Բարի գալուստ»
  • Ք. Լյուդվիգի «Մամա միա»
  • Վիլյամ Սարոյանի «Խենթացած մի գնա»
  • Ս. Հարությունյանի, Ա. Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Միշտ աշխատող)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կատակերգություն» (ըստ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ի)
  • Հ. Բերգերի «Սիրային խառնաշփոթ»

Պարգներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2007 թ.
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2011 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]