Ռոբերտ Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գորդոն
անգլ.՝ Robert Aaron Gordon
Ծնվել էհուլիսի 26, 1908(1908-07-26)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 1978(1978-04-07) (69 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունտնտեսագետ և անասնաբույժ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտանասնաբուժություն[2] և Թռչնաբուծություն[2]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1934) և Ջոնս Հոփքինսի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][2]
Եղել է գիտական ղեկավարRobert Dorfman?, Saul Harold Hymans?[3], Carl E. Walsh?[3], A. Edward Safarian?[3], Geoffrey Carliner?[3], Günter Johann Wittich?[3], Ali Mohammad Reza?[3] և Frederick Charles Schadrack?[3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Margaret S. Gordon?[5]
Երեխա(ներ)David Gordon?[5] և Robert J. Gordon?[5]

Ռոբերտ Գորդոն (անգլ.՝ Robert Aaron Gordon, հուլիսի 26, 1908(1908-07-26), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - ապրիլի 7, 1978(1978-04-07), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1975 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտը ծնվել է 1908 թվականի հուլիսի 26-ին Վաշինգտոնում[6]։

1928 թվականին ավարտել է Ջոնս Հոփքինսի համալսարանը բակալավրի աստիճանով, 1931 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1934 թվականին՝ Հարվարդի համալսարանի դոկտորական աստիճան[7]։

Դասախոսական գործունեությունը Հարվարդի համալսարանում սկսել է որպես դասախոս 1931-1938 թվականներին։ 1938-1940 թվականներին եղել է պրոֆեսորի ասիստենտ, 1940-1947 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, 1947-1976 թվականներին՝ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի լրիվ պրոֆեսո։ 1976 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր էմերիտ[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1942-1945 թվականներին ծառայել է որպես Հումքային նյութերի միացյալ խորհրդի սպա։ 1954-1958 թվականներին և 1960-1963 թվականներին եղել է Տնտեսական զարգացման կոմիտեի գիտական խորհրդի խորհրդատու։ 1956-1957 թվականներին եղել է Գուգենհայմի հիմնադրամի աշխատակից, 1961-1976 թվականներին՝ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տնօրենների խորհրդի անդամ, 1961-1962 թվականներին՝ Զբաղվածության և գործազրկության վիճակագրության նախագահական կոմիտեի նախագահ։ Ռոբերտ Գորդոնը եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ, 1950-1952 թվականներին՝ փոխնախագահ, 1975 թվականին՝ նախագահ, 1972 թվականից՝ պատվավոր անդամ[7]։

Ռոբերտ Գորդոնը մահացել է 1978 թվականի ապրիլի 7-ին սրտի կաթվածից Բերքլիի իր տանը[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Գորդոնն ամուսնացել է Մարգարետ Շոնեսիի հետ (մահացել է 1994 թվականի մայիսի 28-ին), ունեցել են երկու որդի՝ Ռոբերտ Ջեյմսը (ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 3-ին) և Դավիթ Մ-ն (ծնվել է 1944 թվականի մայիսի 4-ին, մահացել 1996 թվականի մարտի 4-ին), որոնք երկուսն էլ հայտնի տնտեսագետներ են[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Գորդոնը իր նվաճումների համար պարգևատրվել է[7]՝

  • 1956 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gordon R.A. Business Leadership in the Large Corporation, 1945
  • Gordon R.A. Dynamics of Economic Activity, 1947
  • Gordon R.A. Business Fluctuations, 1952
  • Gordon R.A., Howell J.E. Higher Education for Business, 1959
  • Gordon R.A. Measuring Employment and Unemployment, 1962
  • Gordon R.A. Has Structural Unemployment Worsened?// Industrial Relations, 1964
  • Prosperity and Unemployment/ ed. R.A. Gordon, M.S. Gordon, 1966
  • Toward a Manpower Policy/ed. Gordon R.A., 1967
  • Gordon R.A. The Goal of Full Employment, 1967
  • Gordon R.A. Unemployment Patterns with 'Full Employment// Industrial Relations, 1968
  • Gordon R.A. Is the Business Cycle Obsolete?//Bronfenbrenner/ed.Gordon R.A., 1969
  • Gordon R.A. (չաշխատող հղում) How obsolete is the business cycle?// National Affairs, 1970
  • Gordon R.A. Economic Growth and Instability: The American record, 1974
  • Gordon R.A. A Skeptical Look at the «Natural Rate» Hypothesis//Theory for Economic Efficiency, 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 5,0 5,1 5,2 Saxon W. Margaret S. Gordon, 83, Dies; Economist and Prolific AuthorThe New York Times, 1994.
  6. Pechman J.A. Robert Aaron Gordon 1908-1978 // Brookings Papers on Economic Activity. — 1978. — № 2. — P. 233-236.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Johnson R. Robert Aaron Gordon, Economist And Expert on Manpower, Dies(անգլ.) // The New York Times. — April 8, 1978.
  8. Ewald T. Grether Malcolm Davisson Bent Hansen Van Dusen Kennedy Robert Aaron Gordon, Economics: Berkeley // The Regents of The University of California.
  9. The History of Economic Thought (HET) Website Robert Aaron Gordon, 1908-1978.