Ռոբերտ Գոլոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գոլոբ
Robert Golob december 2022.jpg
 
Կուսակցություն՝ Freedom Movement?, Party of Alenka Bratušek? (2022) և Positive Slovenia? (2013)
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան և Nova Gorica Grammar School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և էլեկտրիկ-ինժեներ
Ծննդյան օր հունվարի 23, 1967(1967-01-23)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Šempeter pri Gorici, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Flag of Slovenia.svg Սլովենիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ

Ռոբերտ Գոլոբ (սլովեն.՝ Robert Golob, հունվարի 23, 1967(1967-01-23)[1], Šempeter pri Gorici, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի գործարար[2] և քաղաքական գործիչ, «Ազատության շարժում» կուսակցության առաջնորդ։ 2022 թվականի հունիսի 1-ից Սլովենիայի վարչապետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հունվարի 23-ին Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետությունում։ Կրթությունը ստացել է Լյուբլյանայի համալսարանում։

1994 թվականին Լյուբլյանայի համալսարանում ստացել է էլեկտրատեխնիկայի դոկտորի կոչում։ Այնուհետև նա Ատլանտայի Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում Ֆուլբրայթի ծրագրով դոկտորական աստիճան է ստացել[3][4]։

2004 թվականին Ռոբերտ Գոլոբը դարձել է GEN-I-ի էներգառեսուրսային ընկերության համահիմնադիրը[5][2], որը վերահսկվում է պետության կողմից[6][7], որտեղ նախագահ է մնացել մինչև 2021 թվականը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մայիսից մինչև 2000 թվականի հունիսը Գոլուբը եղել է էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար վարչապետ Յանեզ Դրնովշեկի կառավարությունում։ 2002 թվականին ընտրվել է Նովա Գորիցայի քաղաքային խորհրդում[8]։ 2011 թվականին Գոլոբը անդամակցել է «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցությանը, որը հիմնել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչը[9]։ 2013-2014 թվականներին, կուսակցության ներսում լարվածություն է առաջացել հիմնադիր և նախագահ Զորան Յանկովիչի և վարչապետ Ալյոնկա Բրատուշեկի միջև, Գոլոբը միջնորդական դեր է խաղացել երկու կողմերի միջև[10]։

Կուսակցության ներսում վերջնական պառակտմամբ 2014 թվականի ապրիլին նա միացավ Ալյոնկա Բրատուշեկի անջատված կուսակցությանը՝ դառնալով նրա փոխնախագահներից մեկը[11]։ Այս կուսակցության համար անհաջող 2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ նա ստացել է միայն չորս տեղ, Ռոբերտ Գոլոբը հեռացել է ազգային մակարդակով քաղաքականությունից՝ ակտիվ մնալով միայն տեղական մակարդակում՝ Նովա Գորիցա մունիցիպալիտետում։ 2010 թվականից մինչև 2014 թվականը Գոլոբը գլխավորել է Քրոմբերկ-Լոկեի շրջանային ժողովը՝ մինչև 2022 թվականը մնալով դրա անդամներից մեկը։

GEN-I ընկերության նախագահի մանդատի գործողության ավարտից հետո Գոլոբը որոշել է կրկին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը։ 2022 թվականի հունվարին նա գլխավորել է ոչ մեծ արտախորհրդարանական «Կանաչ գործողություններ» կուսակցությունը և այն վերանվանել «Ազատության շարժում»[12]։ 2022 թվականի ապրիլի 24-ին Սլովենիայի պետական ժողովում «Ազատության շարժումը» խորհրդարանական ընտրություններում ստացավ 41 տեղ՝ 90-ից[13][14][15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://opac.si.cobiss.net/opac7/conor/3449443
  2. 2,0 2,1 «Dr Robert Golob - Chairman GEN-I»։ Business Investor Guide։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին։ Վերցված է 2022-04-25 
  3. «Assoc. Prof. Robert Golob, PhD. President of Management Board, GEN-I d.o.o.»։ University of Ljubljana Faculty of Engineering։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին։ Վերցված է 27 April 2022 
  4. «Preskočil razred, skočil na čelo države»։ Primorske novice։ 25 April 2022։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-25-ին։ Վերցված է 27 April 2022 
  5. «prof. dr. Robert Golob»։ Laboratorij za energetske strategije։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-17-ին։ Վերցված է 2022-06-20 
  6. «Kandidata za zamenjavo Goloba zavrnjena»։ www.delo.si (sl-si)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-09-ին։ Վերցված է 2022-04-26 
  7. «Dogajanje v Gen-I blizu vrelišču: lastniki v nov poskus imenovanja uprave»։ N1 (sl-SI)։ 2021-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-16-ին։ Վերցված է 2022-04-26 
  8. «Ekipa»։ listarobertagoloba.si։ Վերցված է 31 May 2022 
  9. «Janković za N1: Robertu Golobu sem pripravljen odstopiti Pozitivno Slovenijo»։ 9 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-09-ին։ Վերցված է 2022-06-20 
  10. «Pozitivna Slovenija: Začasno premirje»։ 4 October 2013 
  11. «Poslovno poročilo – stranka Zavezništvo Alenke Bratušek za leto 2014» (սլովեներեն)։ April 2022։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին։ Վերցված է 2022-06-20 
  12. «Robert Golob elected new head of renamed green party»։ The Slovenia Times։ 26 January 2022։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-26-ին։ Վերցված է 2022-06-20 
  13. «Po 99 odstotkih preštetih glasov zmaga Gibanja Svoboda, v DZ-ju le pet strank»։ RTVSLO.si (սլովեներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-24-ին։ Վերցված է 2022-04-24 
  14. «Po 99 odstotkih preštetih glasov zmaga Gibanja Svoboda, v DZ-ju le pet strank»։ RTVSLO.si (սլովեներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-24-ին։ Վերցված է 24 April 2022 
  15. Lihtenvalner Katja (2022-04-24)։ «Slovenia's populist PM loses election to environmentalist party-election commission»։ Reuters (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-25-ին։ Վերցված է 2022-04-25 
  16. «Volilna udeležba skoraj 70-odstotna»։ Delo (սլովեներեն)։ 2022-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-24-ին։ Վերցված է 2022-04-25