Ալյոնկա Բրատուշեկ
Ալյոնկա Բրատուշեկ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Positive Slovenia?, Liberal Democracy of Slovenia?, Zares?, Party of Alenka Bratušek? և Freedom Movement? |
---|---|
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | մարտի 31, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ցելե, Սլովենիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | zaveznistvo.si |
Ալյոնկա Բրատուշեկ (սլովեն.՝ Alenka Bratušek, մարտի 31, 1970[1][2], Ցելե, Սլովենիա), սլովենացի քաղաքական գործիչ, Սլովենիայի վարչապետը 2013 թվականի մարտի 20-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 26-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյոնկա Բրատուշեկը ծնվել է 1970 թվականի մարտի 31-ին Հարավսլավական Ցելե քաղաքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Լյուբլյանայի համալսարանում, որը հաջողությամբ ավարտել է ֆինանսական մենեջերի մասնագիտությամբ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է ֆինանսների նախարարությունում։ Այնուհետև եղել է կառավարության գործերի կառավարիչը։ 2011 թվականին ընտրվել է Սլովենիայի խորհրդարան։ 2013 թվականի հունվարին «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինել է հայտնի քաղաքական գործիչ և գործարար Զորան Յանկովիչին (սլովեն.՝ Zoran Janković)։
Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարի վերջին նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնելու ընթացքում Յանեզ Յանշին կոռուպցիոն սկանդալի պատճառով զբաղեցրել Է Սլովենիայի վարչապետի պաշտոնը՝ անկախությունից հետո դառնալով երկրի վարչապետի պաշտոնում առաջին կինը[3] և Սլովենիայի ամենաերիտասարդ վարչապետը[4]։ Պաշտոնը ստանձնելիս Բրատուշեկը խոստացել է, որ «հունական սցենար» թույլ չի տա[5]։
2013 թվականի մարտի 20-ին Սլովենիայի Պետական ժողովը հաստատել է Հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Ալյոնկա Բրատուշեկի գլխավորությամբ[6]։
2014 թվականի ապրիլի վերջին կուսակցական քվեարկության ընթացքում Ալյոնկան զրկվել է «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության առաջնորդությունից, իսկ 2014 թվականի մայիսի 5-ին հրաժարական է տվել[7]։ Երկրի նախագահի որոշմամբ մինչև նոր կառավարության կազմավորումը (օգոստոսի կեսերին) Սլովենիայի վարչապետն էր։
Երկրում արտահերթ ընտրություններ են նշանակվել։ Ալյոնկա Բրատուշեկը նոր կուսակցություն է ձևավորել, սակայն ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել միայն 4 պատգամավոր[8]։ Նոր խորհրդարանը օգոստոսի 26-ին հաստատել է կառավարության նոր ղեկավար Միրո Ցերարին[9]։
Կարիերան վարչապետությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարության ղեկավարության վերջում Բրատուշեկը հասկանում էր, որ ֆիասկո է ապրում, և որպես նոր կուսակցության առաջնորդ Սլովենիայից իրեն առաջադրել է Եվրահանձնաժողով։ Յունկերը որոշել է իրեն վստահել Էներգետիկ միության փոխնախարարի պաշտոնը[10][11]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյոնկա Բրատուշեկը ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ SiOL.net — Janševa vlada padla. Alenka Bratušek nova mandatarka (video). Archived 2013-03-01 at the Wayback Machine. (սլովեն.)
- ↑ «Аленка Братушек стала первой женщиной, которая возглавила правительство Словении»։ 28.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-03-26
- ↑ Парламент Словении утвердил состав нового правительства / БалтИнфо.ru, 2013-03-21
- ↑ «Парламент Словении утвердил состав нового правительства»։ segodnya.ua։ 21 Марта 2013։ Վերցված է 2016-08-14
- ↑ Премьер-министр Словении Аленка Братушек объявила об отставке / ИТАР-ТАСС 5 мая 2014
- ↑ Партия Миро Церара победила на парламентских выборах в Словении.
- ↑ Миро Церар утвержден на пост премьер-министра Словении.
- ↑ Юнкер представил идеи по распределению постов между еврокомиссарами.
- ↑ Экзамен для тяжеловесов: депутаты ЕП заслушают Еврокомиссию Юнкера.
|