Ռոբերտ Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բալայան
Ծնվել էհունիսի 26, 1962(1962-06-26) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1990)
Ստեղծագործություն(ներ)Արթուր Կարապետյանի հուշարձան, Գարեգին Նժդեհի հուշարձան, Մինաս Ավետիսյանի կիսանդրի և Հովհաննես Իսակովի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
 Robert Balayan Վիքիպահեստում

Ռոբերտ Սերգեյի Բալայան (հունիսի 26, 1962(1962-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1982 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1982-1990 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1990-1993 թվականներին եղել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ամբիոնի լաբորանտ, 1993-1996 թվականներին Տաջիկստանի Խոջենտ քաղաքում աշխատել է որպես նկարիչ, 1996-1997 թվականներին Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում եղել է հանգստյան տան նկարիչ-ձևավորող, 1997-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի ավագ լաբորանտ։ 2002 թվականից դասավանդում է ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարի ամբիոնում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 Երևանի երիտասարդական ցուցահանդես
  • 1990 Միութենական, հոբելյանական ցուցահանդես
  • 2001 Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես
  • 2001 Դանթեին նվիրված ցուցահանդես, Իտալիա, Ռավեննա

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]